Գլխավոր տեղեկություն
Համար
N 19-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (02.03.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.20/6(246) Հոդ.61
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.02.2007
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 փետրվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11507062

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

1 փետրվարի 2007 թ.
ք. Երևան

N 19-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 117-Ն/1 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի թիվ 890-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 1847-Ն որոշման 2-րդ կետով`

 

Հրամայում եմ`

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի սեպտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործավարության կարգը» հաստատելու մասին» թիվ 117-Ն/1 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները՝

հրամանով հաստատված կարգի՝

1. 18-րդ, 25-րդ, 26-րդ, 39-րդ, 43-րդ, 48-րդ կետերում «իրավաբանական բաժին» բառերն ըստ հոլովառության փոխարինել «իրավաբանական վարչություն» բառերով.

2. IX. բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«IX. Փաստաթղթերի պահպանում

 

84. Փաստաթղթերն աշխատակազմի արխիվ են հանձնվում դրանց՝ գործավարությամբ ավարտելու տարվան հաջորդող երկրորդ տարվա ընթացքում, բացառությամբ հինգ տարի և ավելի կարճ ժամկետով պահպանության ենթակա հաշվապահական հաշվառման վերաբերյալ փաստաթղթերի, որոնք պահպանության ժամկետը լրանալուց հետո ոչնչացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

85. Աշխատակազմի արխիվում փաստաթղթերի համալրումը և պահպանումն իրականացվում են «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

86. Աշխատակազմի արխիվի փաստաթղթերն օգտագործվում են Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի՝ պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգի պահանջներին համապատասխան:

87. Աշխատակազմի արխիվը պահպանության համար փաստաթղթերն ընդունում է կարգավորված վիճակում՝ ըստ ցուցակների (հինգ օրինակ) և գործերի նիշերի:

88. Աշխատակազմի արխիվային գործի մասնագետը աշխատակազմի ստորաբաժանումների գործերի ընդունման ժամանակ ստուգում է դրանց առկայությունը, ստորագրում է ցուցակների բոլոր օրինակների վրա, նշում գործերի ընդունման ամսաթիվը և քանակը:

Ցուցակի մեկ օրինակը տրվում է գործերը հանձնողին, մյուսները մնում են աշխատակազմի արխիվում:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետները լրանալուց հետո մշտական պահպանության գործերն աշխատակազմի արխիվից հանձնվում են պետական արխիվ:»:

Ա. Վարդանյան