ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 դեկտեմբերի 2006 թ. |
N 254-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԷՆԵՐԳՈ» ՓԲԸ-Ի N 0008 ԱՌ 06.05.2002 Թ. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասով և հիմք ընդունելով չափման միջոցների արտադրության և նորոգման, դրանց վերաբերյալ օրենքով նախատեսված փաստաթղթերի փորձաքննության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն N 14 առ 28.12.2006 թ.)
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Դադարեցնել «Հայէներգո» ՓԲԸ-ի էլեկտրատեխնիկական, ջերմատեխնիկական, ճնշման և ծախսի, ռադիոէլեկտրոնային չափման միջոցների արտադրության և նորոգման գործունեության համար տրված N 0008 լիցենզիայի գործողությունը (լիցենզիայի տրման ամսաթիվ 06.05.2002 թ.) համաձայն իր դիմումի։ Լիցենզիայի դադարեցման օր սահմանել սույն հրամանը լիցենզավորված անձին հանձնելու հաջորդող օրը։
2. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Գ. Բադալյանին։
Կ. Ճշմարիտյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|