Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (11.06.2006-27.03.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.11.15/25(173) Հոդ.355
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն
Ընդունման ամսաթիվ
22.10.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.03.2008

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
2 նոյեմբերի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 11404286

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

22 հոկտեմբերի 2004 թ.

ք. Երևան 

N 229-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԿԱՄ ՕՏԱՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին հանձնվող պետական գույքի (այսուհետև` Գույք) հանձնման-ընդունման և այդ գույքի մասնավորեցման կամ օտարման նախապատրաստական աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ստեղծել Գույքի հանձնման-ընդունման հանձնաժողով (այսուհետև` Հանձնաժողով)` հետևյալ կազմով.

Մ. Քալաշյան - «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (Հանձնաժողովի նախագահ),
Ա. Վարդազարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի տնտեսական բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի քարտուղար),
Ռ. Բադալյան -«Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի խորհրդական (Հանձնաժողովի անդամ),
Ա. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ),
Ա. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի մեթոդաբանության բաժնի առաջին կարգի մասնագետ (Հանձնաժողովի անդամ),
Լ. Սամսոնյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ),
Վ. Ենգիդունյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի լուծարման բաժնի գլխավոր մասնագետ (Հանձնաժողովի անդամ),
Կ. Ամյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման և մոնիտորինգի բաժնի պետ (Հանձնաժողովի անդամ)

(1-ին կետը փոփ. 04.05.06 N 46-Ն)

2. Հանձնաժողովին`

ա) մեկշաբաթյա ժամկետում, այնուհետև` պարբերաբար, մինչև յուրաքանչյուր ամսվա 1-ը, իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին (այսուհետև` Աշխատակազմ) հանձնված, սակայն Աշխատակազմի հաշվեկշռում չարտացոլված Գույքի հաշվառման աշխատանքները` արդյունքների մասին տեղեկացնելով հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը,

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված աշխատանքներն իրականացնելուց հետո գույքը Աշխատակազմի հաշվեկշռում արտացոլելու նպատակով ձեռնարկել համապատասխան միջոցառումներ մեկամսյա ժամկետում անհրաժեշտ փաստաթղթերը հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը տրամադրելու ուղղությամբ` նկատի ունենալով, որ նշված փաստաթղթերը պետք է պարունակեն.

 Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին Գույքը հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան որոշման պատճենը,

 գույքի հանձնման-ընդունման ակտը` ըստ հավելվածներ 1-ի և 2-ի (եթե Գույք հանձնողն անհայտ է, կամ եթե գույք հանձնողը հրաժարվում է իրականացնել վերջինիս հանձնումը, կամ եթե այլ պատճառներով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը, ապա Հանձնաժողովի կողմից կազմվում է Գույքի միակողմանի ընդունման ակտ` ըստ հավելվածներ 3-ի և 4-ի),

 հանձնաժողովի նիստի համապատասխան արձանագրությունը,

գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի բնօրինակը (եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք),

սույն հրամանի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված դեպքերում` նաև.

 անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման եզրակացությունը (հաշվետվությունը),

 գնահատող կազմակերպության գնահատման գործունեություն իրականացնելու լիցենզիայի (թույլտվության) պատճենը,

գ) Գույքը մասնավորեցվելիս կամ օտարվելիս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի համապատասխան հանձնարարականի առկայության դեպքում 15 աշխատանքային օրվա ընթացքում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքները` կազմելով գույքի հանձնման-ընդունման ակտ` ըստ հավելվածներ 5-ի և 6-ի:

3. Սահմանել, որ.

ա) եթե բացակայում է Գույքի հաշվեկշռային արժեքը և Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր չի եղել պարզել այն, ապա Հանձնաժողովը Գույքի գնահատում իրականացնելու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ստորագրմանն է ներկայացնում համապատասխան գրություն ուղղված գնահատող կազմակերպությանը (անկախ գնահատողին), և վերջինիս կողմից ներկայացված գնահատման եզրակացությամբ (հաշվետվությամբ) նշված արժեքը ներառում է Գույքի հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) որպես գույքի հաշվեկշռային արժեք: Ընդ որում, գնահատող կազմակերպության (անկախ գնահատողի) կողմից գույքի արժեքի հաշվարկման ծախսերը ենթակա են ներառման գնորդի հաշվին կատարվող գույքի արժեքի որոշման հետ կապված վճարում,

բ) եթե Գույքն իրենից ներկայացնում է անշարժ գույք և բացակայում է Գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականը (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանքը), ապա Գույքի սեփականության վկայական (անավարտ շինարարության դեպքում` համապատասխան տեղեկանք) ստանալու նպատակով Հանձնաժողովը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի ստորագրմանն է ներկայացնում համապատասխան գրություն` ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին: Ընդ որում, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի ստացման հետ կապված ծախսերը ենթակա են փոխհատուցման` անշարժ գույքի օտարման դեպքում գնորդի, անշարժ գույքի վարձակալության դեպքում` վարձակալի կողմից,

գ) եթե Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի թիվ 209 որոշմամբ հաստատված կարգով գնահատելիս գնահատման համար անհրաժեշտ տվյալներում բացակայում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 15-ի թիվ 73 կամ 1995 թվականի ապրիլի 25-ի թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը, և Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հնարավոր չի եղել պարզել այն, ապա Գույքի հանձնման-ընդունման ակտում (Գույքի միակողմանի ընդունման ակտում) և հետագա հաշվարկներում հաշվարկային գործակից է ընդունվում 1 մեծությունը (Գ1=1):

4. Հաշվապահական հաշվառման և ֆինանսատնտեսական վարչությանը.

սույն հրամանի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո իրականացնել Գույքը Աշխատակազմի հաշվեկշռում մուտքագրելու աշխատանքները և երեք աշխատանքային օրվա ընթացքում «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ներկայացնել այդ Գույքի գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը:

5. «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը.

սույն հրամանի 4-րդ կետում նշված գնահատման համար անհրաժեշտ ելակետային տվյալների փաթեթը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել Գույքի գնահատում` համապատասխան փաստաթղթերն ու գնահատման եզրափակիչ ակտերը (Ձև 7) տրամադրելով պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությանը:

(5-ին կետը փոփ. 04.05.06 N 46-Ն)

6. Պետական գույքի կառավարման քաղաքականության վարչությանը.

սույն հրամանի 5-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ներկայացնել օրենսդրությամբ սահմանված կարգով Գույքը մասնավորեցնելու կամ օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ կամ Գույքի օգտագործման վերաբերյալ այլ առաջարկություն:

(6-ին կետը փոփ. 04.05.06 N 46-Ն)

 

Վարչության պետ`

Կ. Կիրակոսյան

 

Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2004 թ. սեպտեմբերի 22-ի
թիվ 229-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. ------------- ի թիվ ---- - Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետև` Հանձնաժողով), և ----------------------------------- ------------------------------------- մյուս կողմից (այսուհետև` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ կառավարության (ՀՀ վարչապետի) ---- թվականի -----------------ի թիվ ---- որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ----------------------------- գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը -------------------- դրամ,

Գույքի մաշվածությունը ------------------------ դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ------------------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Մետաղյա հիմնական միջոցները` սև մետաղ ---- կգ, գունավոր մետաղ ---- կգ,

ՀՀ կառավարության 15.02.95թ. թիվ 73 կամ 25.04.95թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը` ---- ---------:

Կատարվեց գույքի զննում:

Զննման արդյունքում պարզվեց, որ`

1. Գույքը գտնվում է ---------------------------------------- վիճակում:

2. Գույքի տեխնիկական բնութագիրը հետևյալն է.

--------------------------------------------------------------,

--------------------------------------------------------------,

--------------------------------------------------------------,

--------------------------------------------------------------:

3. Այլ տվյալներ --------------------------------------------:

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

--------------------- --------------- Մ. Քալաշյան
--------------- Ն. Ոսկանյան
--------------------- --------------- Մ. Կարապետյան
(ստորագրությունը)
--------------- Ա. Գասպարյան

Կ. Տ.

--------------- Լ. Սամսոնյան
--------------- Վ. Ենգիդունյան
--------------- Կ. Ամյան

 -----  -------------- ---- թ.

           

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2004 թ. սեպտեմբերի 22-ի
թիվ 229-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. --------------------ի թիվ ---- - Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետև` Հանձնաժողով), և --------------------------------- ------------------------- մյուս կողմից (այսուհետև` Հանձնող), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնողը հանձնեց, իսկ Հանձնաժողովն ընդունեց ՀՀ կառավարության (ՀՀ վարչապետի) --- թվականի ---------------- -ի թիվ ----- որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ----------------- հասցեում գտնվող ---------------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ----- քառ. մ, կիսանկուղ` ------- քառ. մ) և -------------------------------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը ---------------- դրամ,

Գույքի մաշվածությունը ------------------ դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը ----------------- թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը ------------------ թ.,

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը` ---- ---------:

Գույքի վրա ------------------ թ -ին կատարվել են ----------------- տիպի կապիտալ բնույթի աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է ------------ դրամ: Այդ թվում (ըստ տարիների)` -----------------------------------------,

------------------------------:

Կատարվեց տարածքի զննում:

Զննման արդյունքում պարզվեց, որ`

Շենքը կառուցվել է ---------- թ. և --------- - հարկանի է:

1. Պատերը և դրանց արտաքին հարդարանքը` --------------:

Միջնապատերը` ------------------------------------------------:

2. Տանիքը` -----------------------------------------------------:

3. Ներքին հարդարանքը` -------------------------------------:

4. Սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքավորումը`

-------------------------------------------------------------------,

-------------------------------------------------------------------:

5. Այլ տվյալներ -------------------------------------------------:

 

 

Գույքը հանձնեց

Գույքն ընդունեց

--------------------- --------------- Մ. Քալաշյան
--------------- Ն. Ոսկանյան
--------------------- --------------- Մ. Կարապետյան
(ստորագրությունը)
--------------- Ա. Գասպարյան

Կ. Տ.

--------------- Լ. Սամսոնյան
--------------- Վ. Ենգիդունյան
--------------- Կ. Ամյան

 -----  -------------- ---- թ.

 

Հավելված 3
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2004 թ. սեպտեմբերի 22-ի
թիվ 229-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. --------------- -ի թիվ ---- - Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ------------------ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ կառավարության (ՀՀ վարչապետի) --- թվականի ---------------- -ի թիվ ---- որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ------------------ գույքը (Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքի սկզբնական արժեքը ----------------- դրամ,

Գույքի մաշվածությունը --------------------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը` -------------------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Մետաղյա հիմնական միջոցները` սև մետաղ ---- կգ, գունավոր մետաղ ---- կգ,

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը` ---- ----------:

Կատարվեց գույքի զննում:

Զննման արդյունքում պարզվեց, որ`

1. Գույքը գտնվում է ------------------------ վիճակում:

2. Գույքի տեխնիկական բնութագիրը հետևյալն է.

--------------------------------------------------------------,

--------------------------------------------------------------,

--------------------------------------------------------------,

--------------------------------------------------------------:

3. Այլ տվյալներ --------------------------------------------:

 

Գույքն ընդունեց

--------------- Մ. Քալաշյան
--------------- Ն. Ոսկանյան
--------------- Մ. Կարապետյան
--------------- Ա. Գասպարյան

 

--------------- Լ. Սամսոնյան
--------------- Վ. Ենգիդունյան
--------------- Կ. Ամյան

 -----  -------------- ---- թ.

 

Հավելված 4
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2004 թ. սեպտեմբերի 22-ի
թիվ 229-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. ------------- ի թիվ ---- - Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը (այսուհետև` Հանձնաժողով) ստորագրեց սույն ակտն այն մասին, որ Գույք հանձնողն անհայտ է (կամ ------------------ հրաժարվում է իրականացնել գույքի հանձնումը, կամ այն պատճառը, որի հետևանքով հնարավոր չէ իրականացնել Գույքի հանձնումը) և Հանձնաժողովը միակողմանի ընդունեց ՀՀ կառավարության (ՀՀ վարչապետի) --- թվականի ---------------- -ի թիվ ----- որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը հանձնված ----------------- հասցեում գտնվող ------------- ընդհանուր մակերես (որից նկուղ` ------- քառ. մ, կիսանկուղ` -------- քառ. մ) և ------------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը ------------------- դրամ,

Գույքի մաշվածությունը ----------------------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը ---------------------- թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը ------------------------ թ.,

ՀՀ կառավարության 15.02.95 թ. թիվ 73 կամ 25.04.95 թ. թիվ 235 որոշումներով սահմանված հիմնական միջոցների վերագնահատման Գ1 գործակիցը` ---- ----------:

Գույքի վրա ----------- թ -ին կատարվել են --------------- տիպի կապիտալ բնույթի աշխատանքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է --------- դրամ: Այդ թվում (ըստ տարիների)` ----------------------------------,

------------------------------------------------------------------:

Կատարվեց տարածքի զննում:

Զննման արդյունքում պարզվեց, որ`

Շենքը կառուցվել է ------------ թ. և ------------ -հարկանի է:

1. Պատերը և դրանց արտաքին հարդարանքը` -------------:

Միջնապատերը` -----------------------------------------------:

2. Տանիքը` ----------------------------------------------------:

3. Ներքին հարդարանքը` ------------------------------------:

4. Սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքավորումը`

-----------------------------------------------------------------,

-----------------------------------------------------------------:

5. Այլ տվյալներ -----------------------------------------------:

 

Գույքն ընդունեց

--------------- Մ. Քալաշյան
--------------- Ն. Ոսկանյան
--------------- Մ. Կարապետյան
--------------- Ա. Գասպարյան

 

--------------- Լ. Սամսոնյան
--------------- Վ. Ենգիդունյան
--------------- Կ. Ամյան

 -----  -------------- ---- թ.

 

Հավելված 5
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2004 թ. սեպտեմբերի 22-ի
թիվ 229-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. ------------ -ի թիվ ---- - Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետև` Հանձնաժողով), և ----------------------- մյուս կողմից (այսուհետև` Գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնաժողովը հանձնեց, իսկ Գնորդն ընդունեց ՀՀ կառավարության (ՀՀ վարչապետի) ----- թվականի ----- -ի թիվ ----- որոշմամբ մասնավորեցված (օտարված) -------------- գույքը:

Գույքի գնահատված արժեքը ------------------ դրամ:

Գույքի սկզբնական արժեքը ------------------- դրամ,

Գույքի մաշվածությունը ----------------------- դրամ,

Գույքի մնացորդային (հաշվեկշռային) արժեքը ----------------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

(Տրանսպորտային միջոցների համար` նաև մակնիշը, պետ. համարանիշը, թափքը և այլն):

Գույքը գտնվում է ------------------------------ վիճակում:

Գույքի տեխնիկական բնութագիրը հետևյալն է.

---------------------------------------------------------------,

---------------------------------------------------------------,

---------------------------------------------------------------,

---------------------------------------------------------------:

Այլ տվյալներ ------------------------------------------------:

 

Գույքը ընդունեց

Գույքը հանձնեց

--------------------- --------------- Մ. Քալաշյան
--------------- Ն. Ոսկանյան
--------------------- --------------- Մ. Կարապետյան
(ստորագրությունը)
--------------- Ա. Գասպարյան

Կ. Տ.

--------------- Լ. Սամսոնյան
--------------- Վ. Ենգիդունյան
--------------- Կ. Ամյան

 -----  -------------- ---- թ.

 

Հավելված 6
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական գույքի կառավարման
վարչության պետի
2004 թ. սեպտեմբերի 22-ի
թիվ 229-Ն հրամանի

 

ԳՈՒՅՔԻ ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱԿՏ

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2004 թ. ------------- -ի թիվ ---- - Ն հրամանով ստեղծված հանձնաժողովը մի կողմից (այսուհետև` Հանձնաժողով), և ----------------------- մյուս կողմից (այսուհետև` Գնորդ), ստորագրեցին սույն ակտն այն մասին, որ Հանձնաժողովը հանձնեց, իսկ Գնորդն ընդունեց ՀՀ կառավարության (ՀՀ վարչապետի) ---- թվականի --------- թիվ ---- որոշմամբ մասնավորեցված (օտարված) --------- հասցեում գտնվող ------------------- ընդհանուր մակերես և ------------------------- ------------------- հաշվեկշռային արժեք ունեցող անշարժ գույքը:

Գույքի սկզբնական արժեքը --------------------- դրամ,

Գույքի մաշվածությունը ----------------------- դրամ,

Գույքի շահագործման տարեթիվը թ.,

Գույքի ձեռքբերման տարեթիվը թ.,

Շենքը կառուցվել է ------------ թ. և ----------- -հարկանի է:

Այլ տվյալներ -----------------------------------------------:

 

Գույքն ընդունեց

Գույքը հանձնեց

--------------------- --------------- Մ. Քալաշյան
--------------- Ն. Ոսկանյան
--------------------- --------------- Մ. Կարապետյան
(ստորագրությունը)
--------------- Ա. Գասպարյան

Կ. Տ.

--------------- Լ. Սամսոնյան
--------------- Վ. Ենգիդունյան
--------------- Կ. Ամյան

 -----  -------------- ---- թ.