Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.11.2006-25.03.2011)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236) Հոդ.410
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվ
30.10.2006
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.03.2011

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11706377

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

30 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 229-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 85-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2002թ. դեկտեմբերի 29-ի «Քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 85-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

հրամանի երկրորդ կետով հաստատված N 2 հավելվածի՝

1) 11-րդ կետի «, ինչպես նաև ավելի բարձր դասային աստիճանի շնորհման նպատակահարմարությունը» բառերը հանել.

2) 12-րդ կետի «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում»:

Նախարար՝

Ա. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան