«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11606335
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
29 սեպտեմբերի 2006 թ. |
N 244-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «ժթ» ենթակետի դրույթով.
1. 2006 թվականից գործողության մեջ դնել.
ա) Խաղաղությանը նվիրված «Խաղաղություն աշխարհին» մեկ նամականիշ` սահմանելով անվանագինը 50 դրամ, տպաքանակը` 350000 հատ.
բ) Մանրանկարչությանը նվիրված «ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐ. ՀԱՂՊԱՏԻ ԱՎԵՏԱՐԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ. Անիի մանրանկարչության դպրոց (1211)» մեկ գեղաթերթիկ` սահմանելով անվանագինը 220 դրամ, տպաքանակը` 60000 հատ:
2. 2006 թվականից գործողության մեջ դնել.
ա) «ԵՎՐՈՊԱ» շարքին նվիրված «Ինտեգրացումը երիտասարդների պատկերացմամբ» երկու նամականիշ` սահմանելով անվանագինը 200 և 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 500000 հատ.
բ) «FIFA»-ի աշխարհի գավաթի խաղարկությանը նվիրված «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն. FIFA WORLD CUP GERMANY 2006» մեկ նամականիշ` սահմանելով անվանագինը 350 դրամ, տպաքանակը` 150000 հատ:
3. 2006 թվականից գործողության մեջ դնել.
ա) Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված «1906-1930 ՀԲԸՄ հիմնադիր և առաջին նախագահ. 1851-1930 Պողոս Նուբար, 100-ԱՄՅԱԿ. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, 1953-1989 ՀԲԸՄ նախագահ. 1901-1996 Ալեք Մանուկյան, ՊԱՀՊԱՆԵԼ ԵՎ ՏԱՐԱԾԵԼ ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ» մեկ գեղաթերթիկ երեք նամականիշով` սահմանելով յուրաքանչյուր նամականիշի անվանագինը 120 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուր նամականիշից 75000 հատ.
բ) Սերգեյ Մերկուրովի ծննդյան 125-ամյակին նվիրված «Սերգեյ Մերկուրով 1881-1952. Մերկը, 1907» մեկ նամականիշ` սահմանելով անվանագինը 230 դրամ, տպաքանակը` 60000 հատ:
4. 2006 թվականից գործողության մեջ դնել Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման 15-ամյակին նվիրված «Կապի տարածաշրջանային համագործակցության ստեղծման տասնհինգամյակը» նամականիշով միակողմանի բացիկը` սահմանելով անվանագինը 240 դրամ, տպաքանակը` 1000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար` |
Ա. Մանուկյան |