Գլխավոր տեղեկություն
Համար
N 189-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.377
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206325

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 189-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի թիվ 246-Ն որոշմամբ հաստատված հավելվածի  3-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակող լրատվամիջոցի ընտրության համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը՝  համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ oրը:

 

Դ. Հարությունյան

Հավելված
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի հոկտեմբերի 5-ի
թիվ 189-Ն հրամանի

Կ Ա Զ Մ

 

ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ ՀՐԱՊԱՐԱԿՈՂ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

Հանձնաժողովի նախագահ

- Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ

Հանձնաժողովի անդամներ -

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի տեղեկատվության և օրենսդրության կատարելագործման բաժնի պետ

-

Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի պետ

- Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող  ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի պետ

Հանձնաժողովի քարտուղար - Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կենտրոնական մարմնի աճուրդի կազմակերպման և գույքի իրացման բաժնի գլխավոր խորհրդատու

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան