Գլխավոր տեղեկություն
Համար
N 86-ՄՎր
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.08.1998-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Մաքսային վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
10.07.1998
Ստորագրող մարմին
Մաքսային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

10.07.1998 թ.

 N 86-ՄՎր 

 

 «ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 1996 թ. հունվարի 13-ի «Գերատեսչական նորմատիվ ակտերի պետական գրանցման մասին» թիվ 13 որոշման 12-րդ կետի

 

Հրամայում եմ`

 

Հաստատել «ՀՀ մաքսային սահմանով անցնող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին» հրահանգը (կցվում Է)։

 

Մաքսային վարչության
պետ

Հ. Գևորգյան

 

Հաստատում եմ
Հայաստանի Հանրապետության
մաքսային վարչության պետ
________Հ. Գևորգյան 
10 հուլիսի 1998
թ.

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

ՀՀ մաքսային սահմանով անցնող քաղաքացիների կողմից Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկի մասին

 

 I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն հրահանգը հաստատվում է «ՀՀ մաքսային օրենսգրքի» 60-րդ հոդվածի համաձայն։

2. Սույն հրահանգով սահմանվում է ՀՀ մաքսային սահմանով ուղևորվող քաղաքացիների կողմից հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը։

3. Հայտարարագրման ենթակա տեղեկությունների ցանկը արտացոլվում է քաղաքացիների մաքսային հայտարարագրում՝ ՄՎ-1 ձև (այսուհետև՝ հայտարարագիր, կցվում է)։

 

II. Հայտարարագրի լրացման կարգը

 

1. Հայտարարագիրը կիրառվում է ֆիզիկական անձանց (այսուհետև՝ քաղաքացիներ) պատկանող ապրանքների և այլ առարկաների մաքսային հսկողության ժամանակ։

2. Հայտարարագիրը լրացվում է հայերեն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ միջազգայնորեն ճանաչված որևէ լեզվով, ընթեռնելի կերպով։

3. Հայտարարագիրը լրացվում է քաղաքացու կողմից, ՀՀ մաքսային սահմանի յուրաքանչյուր անցման ժամանակ։

4. Մինչև ապրանքները և այլ առարկաները մաքսային հսկողության ներկայացնելը, քաղաքացին ստորագրում է հայտարարագիրը։

Հայտարարագրում նշված ոչ հավաստի տեղեկությունների համար նա պատասխանատվություն է կրում ՀՀ օրենսդրությամբ։

5. Հայտարարագիրը լրացնում են 18 տարեկանը լրացած չափահաս անձինք։

Անչափահաս երեխաների և անգործունակ անձանց ապրանքների մասին տեղեկությունները նշվում են նրանց ուղեկցող չափահաս անձանց կողմից։

6. Եթե տեղեկությունները չեն տեղավորվում հայտարարագրի մի օրինակի վրա, ապա դրանք կարող են նշվել նոր լրացուցիչ օրինակի վրա, որոնցում կրկնվում են 1-ին սյունակի տեղեկությունները, իսկ չօգտագործված սյունակները և կետերը փակվում։

7. Հայտարարագրի 1-ին սյունակում նախատեսված տեղեկությունները նշվում են համաձայն անձնագրի տվյալների կամ անձը հաստատող այլ փաստաթղթերի ։

8. Հայտարարագրի 2-րդ սյունակում նշված ապրանքների նկարագրումը կատարվում է հնարավորին չափ իրենց տարբերակիչ հատկանիշներով` նշելով նյութը, որից նրանք պատրաստված են, թանկարժեք մետաղի հարգը, գույնը, ձևը, ապրանքի մակնիշը և այլն։

9. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանք փոխադրող ժամանակավոր մեկնող (ժամանող) քաղաքացիների ցանկությամբ գրավոր կերպով կարող են հայտարարագրվել այն ապրանքները և այլ առարկաները, որոնք հետադարձ ներմուծման (արտահանման) ժամանակ ենթակա են տարիֆային կամ ոչ տարիֆային կարգավորման։

10. Մաքսային հսկողության ավարտից հետո հայտարարագիրը կնքվում է մաքսային մարմնի ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի կնիքով` համապատասխան «կ.տ.» դաշտում։

11. Հայտարարագիրր տրվում է այն լրացրած քաղաքացուն։ Հայտարարագիրը կորցնելու դեպքում այն չի վերականգնվում, և նրա տերը կորցնում է այնտեղ նշված ապրանքների և իրերի անարգել տեղափոխելու իրավունքը։

12. Հայտարարագրի մեջ ուղղումներ և ջնջումներ կարելի է կատարել ծայրահեղ դեպքում, եթե չկա ժամանակ և նոր օրինակի լրացման հնարավորություն։ Բոլոր ուղղումները պարտադիր կերպով կատարվում են սխալ տեղեկությունների վրա գիծ քաշելով և պահանջվող տվյալները գրառելով։ Այդպիսի ուղղումներ կատարելու դեպքում ուղղումները կնքվում են մաքսային մարմնի ստուգումն իրականացրած պաշտոնատար անձի կնիքով։

13. Հայտարարագրի 4-րդ սյունակը օգտագործվում է ծառայողական նշումների նպատակով։ Այստեղ կարելի է նշել.

- մաքսային իրավախախտումների դեպքում մաքսային կանոնների խախտման արձանագրության համարը, ամսաթիվը,

- ՀՀ օրենսդրությամբ պահանջվող համապատասխան մարմինների կողմից տրված հատուկ թույլտվությունների անվանումները, համարները և ամսաթվերը,

- մաքսային մարմնի կողմից տրված փաստաթղթերի(անդորրագիր, վկայականներ և այլն) տվյալները (անվանումներ, համարներ, ամսաթվեր և այլն), ինչպես նաև մաքսային հսկողության և ձևակերպման այլ գրառումներ։

 

ՍՎ-1


Մ Ա Ք Ս Ա Յ Ի Ն  Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

Ժամանում □

Մեկնում □ Տարանցիկ □

Անհրաժեշտը նշել համապատասխան սյունակում  Ներմուծեք նկարագրությունը_17976 ձևով

1.Տեղեկություններ ՀՀ սահմանը հատող քաղաքացու վերաբերյալ.

Ներմուծեք նկարագրությունը_17975

 

2. ՀՀ Մաքսային մարմիններին ունեմ հայտարարագրելու հետևյալ ապրանքները, առարկաները.

Պարտադիր հայտարարագրման են ենթակա բոլոր տեսակի զենքը, զինամթերքը, պայթուցիկ նյութերը, թմրադեղերը, հոգեներգործող նյութերը, դեղորայքը, մշակութային արժեքները, կենդանիները, բույսերը, պարտադիր սերտիֆիկացման ապրանքները

 

 

 ապրանքների և առարկաների անվանումը և նկարագիրը  քանակ Մաքսային մարմնի նշումները
 թվերով բառերով 
       
       
       
       
       
       
       

 

Ներմուծեք նկարագրությունը_17977

 

* ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Մաքսային հայտարարագրում, ինչպես նաև մաքսային մարմնի պաշտոնատար անձին ոչ հավաստի տեղեկություններ տալը առաջացնում Է պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ։

3.Քաղաքացու ստորագրությունը _______ ___199 թ.

4. Ծառայողական նշումների համար։

 

 

 

 

 

 Ներմուծեք նկարագրությունը_17977

 

5.Տեսուչի ազգանունը և կնիքի համարը___________________

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից

21 հուլիսի 1998 թ.
պետական գրանցման թիվ 489800154

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան