Գլխավոր տեղեկություն
Համար
N 1132-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.11.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.01/26(235) Հոդ.373
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006346

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

9 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1132-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունիսի 25-ի թիվ 975-Ն որոշման 2-րդ կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը» (համաձայն հավելվածի):

2. Սահմանել, որ վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման գրանցամատյանները և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանները Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունում պահպանվում են սույն հրամանով հաստատված կարգի համաձայն ու առողջապահության նախարարության գործավարության կարգին համապատասխան և օրենքով սահմանված կարգով հանձնվում են արխիվ:

3. Կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին` ապահովել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգ»-ի կատարումը:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգ»-ի կատարման հսկողությունը դնել նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանի վրա:

 

Նախարար՝

Ն. Դավիդյան

Հավելված

Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի հոկտեմբերի 9-ի    
N 1132-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգը (այսուհետ` կարգ) հաստատվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) 28-րդ հոդվածի 2-րդ մասի և դրան համապատասխան ընդունված ՀՀ կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի թիվ 975-Ն որոշման պահանջներին համապատասխան:

2. Կարգով uահմանվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները:

3. Կարգի գործողությունը տարածվում է նախարարության կողմից իրականացվող` վարչական վարույթի վերաբերյալ գործերի վրա:
Նախարարությունում վարչական վարույթ հարուցվում է` անձի (անձանց) դիմումի կամ բողոքի (այսուհետ` դիմում) հիման վրա, ինչպես նաև նախարարության և/կամ նրա աշխատակազմի (այդ թվում` առանձնացված ստորաբաժանման) նախաձեռնությամբ, եթե դիմումի կամ նախաձեռնության նպատակը գրավոր վարչական ակտ ընդունելն է:

4. Կարգով սահմանված կանոնները պարտադիր են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների (այսուհետ` ստորաբաժանում) աշխատողների համար:

5. Նախարարությունում գրանցված և առանձնացված ստորաբաժանումներ ուղարկված դիմումների ու բողոքների վերաբերյալ վարչական վարույթի գործերի վարման դեպքում, կարգով սահմանված կանոնները պարտադիր են նաև առանձնացված ստորաբաժանումների աշխատողների համար:

6. Նախարարության աշխատակազմում կարգով սահմանված վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարության աշխատակազմի ղեկավարը:

7. Սույն կարգը չի տարածվում այն դիմումների վրա, որոնք համապատասխան ոլորտներում կարգավորվում են առանձին (հատուկ) օրենքներով կամ դրանց հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով:

8. Սույն կարգով վարչական վարույթի գործեր են հարուցվում այն դիմումների նկատմամբ, որոնցում առկա է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված որևէ հարց և առանձնացված ստորաբաժանումների կողմից ընդունված վարչական ակտերի կամ դրանց առանձին մասերի բողոքարկում:

9. Վարչական վարույթին առնչվող` սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են օրենքում:

 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Նախարարության աշխատակազմում վարչական վարույթի վերաբերյալ գործերը (այսուհետ` գործեր) կազմվում և վարվում են նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կողմից` անձանց դիմումի հիման վրա կամ նախարարության նախաձեռնությամբ, օրենքի 30-րդ հոդվածի համաձայն վարչական վարույթ հարուցվելու պահից:

11. Եթե նախարարությունը օրենքի 33-րդ հոդվածի համաձայն դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, իսկ դիմումի և նրան կից փաստաթղթերի պատճենները նախապես հանվում են, առանձնացվում վարչական վարույթ հարուցած գործերից և պահվում առանձին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգին համապատասխան:

Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով (սխալ վերահասցեագրման կամ վերադարձման, կամ այլ պատճառով) ենթակա է նախարարության կողմից քննարկման, ապա դրա վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` կարգին համապատասխան:

12. Նախարարությունը գործերը կազմում և վարում է առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) նախարարության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում ժամանակագրական կարգով ներառվում են տվյալ վարույթի հետ կապված անձի դիմումը և մյուս բոլոր փաստաթղթերը (ծանուցումներ, միջնորդություններ և այլն), տեղեկությունները, գործով ձեռք բերված ապացույցները` ներառյալ մյուս իրեղեն նյութերը, տվյալ գործով վարչական մարմին կամ նրա վերադաս վարչական մարմին բերված բողոքը, դատարան ներկայացված հայցը և դատարան բերված բողոքը, դրանց կապակցությամբ կայացված վարչական կամ դատական ակտերը, հարկադիր կատարման դեպքում` նաև դրան առնչվող փաստաթղթերը, ինչպես նաև վարույթի ընթացքում ընդունված վարչական ակտը:

13. Եթե վարչական վարույթի գործով բողոք է բերվել նախարարություն, ապա բողոքի վերաբերյալ նախարարության ընդունած վարչական ակտի, իսկ դրա դեմ դատարան հայց ներկայացնելու, այնուհետև դատարան բողոք բերելու դեպքերում համապատասխան դատական ակտի (ակտերի) պատճենները, որոնք առկա են նախարարությունում, վերջինս պատշաճ ձևով ուղարկում է այն վարչական մարմին, որի հարուցած վարույթով ընդունվել կամ կայացվել են հետագա վարչական կամ դատական ակտերը:

Վարչական վարույթի վերաբերյալ գործում պահվում են դրան առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները: Իրեղեն ապացույցները գործին են կցվում որևէ եղանակով փաթեթավորված կամ ամրակարված վիճակով` կնքված նախարարության աշխատակազմի կնիքով:

14. Եթե դիմումում արծարծված են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, ապա վարչական վարույթը հարուցվում է համապատասխան ստորաբաժանումներում միաժամանակ, սակայն վարչական ակտն ընդունում է առաջին հասցեատերը` հիմնվելով մյուս ստորաբաժանումների կողմից ներկայացված տեղեկանքների վրա:

15. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը համարակալվում են կարգի 12-րդ կետով սահմանված երկու խմբերի համար առանձին-առանձին:

Գործի համարը իր մեջ ներառում է` դիմումի մուտքագրման համարը, կատարող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման պայմանանիշը, վարչական վարույթի հաշվառման համարը, վարչական ակտի համարը և վերջում, գծիկով առանձնացված` «դ» տառը, եթե դիմումի հիման վրա է վարչական գործը հարուցվել, կամ «ն» տառը, եթե վարչական գործը հարուցվել է նախաձեռնության հիման վրա:

Համարակալումն իրականացվում է կենտրոնացված ու միասնական համարակալման համակարգի կիրառմամբ` աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

Ելնելով նպատակահարմարությունից` գործերը կարող են համարակալվել նաև ենթախմբերով (ըստ վարչական ակտեր ընդունելու` նախարարության իրավասության շրջանակին առնչվող հարցերի բնույթի):

16. Այն դեպքերում, երբ նախարարությունը օրենքի համաձայն վարչական ակտեր է ընդունում մեկից ավելի հարցերի կամ տարբեր ոլորտների վերաբերյալ և դրանցից յուրաքանչյուրի հետ կապված վարչական վարույթներով գործերը հարուցում են նախարարության կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումները, ապա այդ ստորաբաժանումներից յուրաքանչյուրի գծով համապատասխան գործերի համարակալումը և դրանց վարման հետ կապված գործողությունները կարող են իրականացվել առանձնացված կարգով և ըստ գործերի խմբերի` ենթախմբերի բաժանելով:

Նախարարությունը որոշակի համակարգված կարգավորում ապահովելու նպատակով` ըստ առանձին ոլորտների վարչական վարույթների վերաբերյալ խմբային գործերը կարգի 13-րդ կետի ա) կամ բ) ենթակետերի համաձայն ենթախմբերի բաժանելու դեպքում, ինչպես ըստ ենթախմբերի, այնպես էլ ըստ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, կարող է կիրառել յուրաքանչյուր ենթախմբի գործերի համարակալման թվային և/կամ այբբենական (ստորաբաժանման անվանման սկզբնատառերից կազմված) պայմանանշաններ կամ դրանց զուգորդություններ:

17. Վարչական վարույթի վերաբերյալ գործի շապկի (կազմի) վրա գրվում է`

ա) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն.

բ) վարչական վարույթի գործառույթներ իրականացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը.

գ) տարին, որի ընթացքում վարչական վարույթը հարուցվել է.

դ) վարչական գործի հերթական համարը` արաբական թվերով:

(Պայմանանշան կամ պայմանանշանների զուգորդություն կիրառելիս դրանք նշվում են հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ):

Գործի հերթական համարից առաջ պետք է լինի հետևյալ գրառումը` «Վարչական վարույթ. գործ N-».

ե) այն վարչական ակտի հակիրճ անվանումը, որը նախատեսվում է ընդունել վարույթի արդյունքում.

զ) նշում այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել («Անձի դիմումի հիման վրա», «Նախաձեռնության հիման վրա»):

Գործի շապկի (կազմի) ներքևի աջ անկյունում նշվում են տվյալ վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձի անունը, հայրանունը և ազգանունը` պաշտոնի նշումով: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից` պետք է տեղ հատկացված լինի նաև վարույթն սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշելու համար:

Վարույթն սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ  հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել կամ վարույթը կարճվել է (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

18. Ակտերը կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Տվյալ վարչական գործով վարչական կարգով նախարարություն կամ որևէ վերադաս մարմին բողոք բերելու, ինչպես նաև դատարան հայց ներկայացնելու (օրենքի 70-րդ հոդված) կապակցությամբ գործը համապատասխան մարմին փոխանցելու դեպքում` գործը վարող նախարարության առանձնացված ստորաբաժանումը, նախարարության աշխատակազմի կողմից գործը վարելու դեպքում` նախարարության աշխատակազմի քարտուղարությունը, իսկ վերադաս մարմնի կողմից այդ գործով վարչական բողոք քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու դեպքում` տվյալ մարմնի համապատասխան ստորաբաժանումը հանում է նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերի պատճենները և կարգին համապատասխան կազմում այդ գործի կրկնօրինակը, որի վերին աջ անկյունում նշվում է «Բողոքարկվել է», և սահմանված կարգով հանձնվում է տվյալ բողոքարկման գործը վարող ստորաբաժանմանը: Գործի կրկնօրինակի մեջ պահվում են նաև բողոքարկման կամ հայցային վարույթի ընթացքում գործը վարող մարմին ուղարկված կամ նրա կողմից ձեռք բերված փաստաթղթերը:

Եթե բողոքարկման վարույթի կամ դատական վարույթների ավարտից հետո տվյալ վարույթին առնչվող գործն ամբողջությամբ` օրենքով սահմանված կարգով վերադարձվում է վարույթ հարուցած մարմին, ապա հիմնական գործը և դրա կրկնօրինակը պահվում են միասին:

19. Բողոքարկված գործերն առանձնացվում են չբողոքարկված գործերից և պահվում
առանձին, նաև` բողոքարկման վարույթն ավարտելուց հետո:

20. Գործի վարույթն ավարտելուց հետո (կարգի 17-րդ կետի վերջին պարբերություն) կազմվում է գործում առկա փաստաթղթերի անվանական ցանկը` նշելով դրանցից յուրաքանչյուրի էջերի թիվը: Ցանկում նշվում են նաև իրեղեն ապացույցների անվանումները, դրանց քանակը: Ցանկի վերջին էջի վրա ստորագրում է վարչական վարույթի իրականացման համար պատասխանատու պաշտոնատար անձը` նշելով իր անունը, հայրանունը և ազգանունը, ցանկը կազմելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

21. Կարգի 16-րդ կետի 2-րդ պարբերությանը համապատասխան պայմանանշանների կիրառմամբ համարակալված գործերը նույնպես պահվում են առանձին` ըստ համապատասխան պայմանանշանների:

22. Ավարտված գործերը կարվում են և կնքվում նախարարության աշխատակազմի քարտուղարության կնիքով:

Կարված մասում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը, և պետք է նշվեն տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

23. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը հերթական տարվա ընթացքում պահվում են նախարարության աշխատակազմի` վարույթն իրականացնող համապատասխան կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումներում, երկու խմբաքանակներով` դիմումներն առանձին, նախաձեռնությամբ հարուցվածները` առանձին, ժամանակագրական կարգով:

24. Մեկ օրացուցային տարի հետո, սահմանված կարգով, նախարարության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժինը իր մոտ գտնվող վարույթն ավարտված վարչական վարույթի վերաբերյալ գործերը հանձնում է նախարարության արխիվ:

25. Ֆիզիկական և իրավաբանական անձինք գործերի նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

 

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

26. Նախարարության աշխատակազմում կազմվում և վարվում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

Հաշվի առնելով կարգի 12-16-րդ կետերի պահանջները` նախարարության աշխատակազմը վարում է առանձին գրանցամատյաններ` ըստ վարույթներն իրականացնող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների:

27. Յուրաքանչյուր տարվա համար կազմվում և վարվում են վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման հետևյալ գրանցամատյանները` առանձին.

ա) դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան.

բ) նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյան:

28. Գրանցամատյանի շապկի (կազմի) վրա գրվում է նախարարության լրիվ անվանումը, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման լրիվ անվանումը, տարեթիվը, խմբի պայմանանիշը, որի ընթացքում հարուցված գործերի մասին տեղեկությունները գրանցվում են տվյալ գրանցամատյանում, գործերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապկի (կազմի) կենտրոնական մասում կարգի 27 կետի`  ա) ենթակետով նախատեսված մատյանը վարելու դեպքում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման», իսկ նույն կետի բ) ենթակետով նախատեսված մատյանը վարելու դեպքում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման»:

29. Գրանցամատյանը կազմվում և դրա մեջ տեղեկությունները գրանցվում են համաձայն կարգին կից N 1 ձևի:

Դիմումի հիման վրա և նախաձեռնությամբ հարուցված վարույթներով գործերը հաշվառվում են առանձին` հետևյալ կարգով` գործերի հաշվառման համար uահմանվում է 3 աղյուսակ` հետևյալ սխեմայով`

ա) N 1 աղյուսակում նշվում է ստացված դիմումի հիման վրա կամ նախաձեռնությամբ հարուցված վարույթով գործին ընթացք տալու մասին տեղեկությունները.

բ) N 2 աղյուսակում նշվում է տվյալ գործով բերված բողոքը նախարարությունում կամ նրա վերադաս վարչական մարմնում քննարկելու և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունելու մասին տեղեկությունները.

գ) N 3 աղյուսակում նշվում է տվյալ գործով դատարան ներկայացված հայցի, դատարան բերված բողոքի քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները:

30. N 1 աղյուսակում լրացվում են հետևյալ տեղեկությունները`

ա) հաշվառվող գործի հերթական համարը, որը պետք է համընկնի տվյալ գործի շապկի (կազմի) վրա նշված համարակալմանը.

բ) անձի դիմումն ստանալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը:

Եթե վարչական վարույթը հարուցվել է նախարարության նախաձեռնությամբ, ապա նշվում են նախաձեռնության տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը.

գ) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը (նախաձեռնող ստորաբաժանման անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական վարույթը հարուցվել է նախաձեռնությամբ, ապա նշվում են այն անձի մասին տեղեկությունները, որի նկատմամբ նախատեսվում է ընդունել համապատասխան վարչական ակտ.

դ) դիմումի հիման վրա հայցվող պահանջի համառոտ շարադրանքը, իսկ եթե նախաձեռնությամբ է վարույթ հարուցվել, ապա` դրանով հետապնդվող նպատակի համառոտ շարադրանքը.

ե) դիմումի քննարկման կամ նախաձեռնության արդյունքում նախարարության ընդունած վարչական ակտի համարը, դրա ընդունման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) վարչական ակտի մասին դիմողին (դրա հասցեատիրոջը) իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

31. N 2 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով բողոք է բերվել, և այն, օրենքին համապատասխան, քննարկվել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել:

32. N 2 աղյուսակում պետք է լինի N 1 աղյուսակի շարունակությունը և բովանդակի հետևյալ տեղեկությունները`

ա) բողոք բերելու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

բ) բողոք բերողի անունը, ազգանունը, հայրանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը).

գ) բողոքի համառոտ շարադրանքը.

դ) բողոքը քննարկած և դրա վերաբերյալ ըստ էության որոշում ընդունած վարչական մարմնի անվանումը.

ե) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը, այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը.

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակի (առձեռն, փոստով և այլն) և իրազեկման տարեթվի, ամսվա, ամսաթվի վերաբերյալ տեղեկությունները:

Եթե բողոքը քննարկել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունել վարչական ակտն ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը, ապա NN 1 և 2 աղյուսակները լրացնում են այդ երկու վարչական մարմինները:

33. N 3 աղյուսակը լրացվում է միայն այն դեպքում, երբ տվյալ գործով հայց, իսկ հետագայում նաև բողոք է ներկայացվել դատարան: Այն պետք է կազմի N 2 աղյուսակի շարունակությունը, իսկ եթե բողոքը վարչական կարգով չի բերվել, ապա` N 1 աղյուսակի շարունակությունը: Ընդ որում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում` N 3 աղյուսակը բաժանվում է երեք հավասար մասի` յուրաքանչյուրում նշելով`

ա) տվյալ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու տարեթիվը, ամիսը և ամսաթիվը, հայցով կամ բողոքով ներկայացված պահանջի համառոտ շարադրանքը.

բ) հայցը ներկայացնողի կամ բողոքը բերողի անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա դատավարական կարգավիճակը.

գ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և այդ ակտի համառոտ շարադրանքը:

Այն դեպքում, երբ օրենքով սահմանված հիմքերով և կարգով գործին մասնակցող անձանց կամ օրենքով իրավասու այլ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա գործի վերանայման դատական վարույթ է հարուցվում, ապա N 3 աղյուսակը լրացվում է նոր սյունակներով, և կախված նրանից, թե որ ատյանի դատարանն է վերանայել գործը, համապատասխան սյունակներում նշվում են դիմումի հիման վրա գործի վերանայման, այդ թվում` դիմումի առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի մասին տեղեկությունները:

34. Հաշվառվող յուրաքանչյուր գործի մասին ամբողջական ու ամփոփ տեղեկատվություն ունենալու և դրանցից օգտվելը հեշտացնելու նպատակով` վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների յուրաքանչյուր էջ պարունակում է N N 1, 2 և 3 աղյուսակները, այդ էջերից ամեն մեկում գրանցվում են մի գործի վերաբերյալ տեղեկությունները` N 1 աղյուսակը` պարտադիր, բողոքի դեպքում` նաև N 2 աղյուսակը, իսկ դատարան հայց ներկայացնելու կամ բողոք բերելու դեպքում` նաև N 3 աղյուսակը լրացնելով:

Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ  գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

Եթե դատարան ներկայացված հայցը կամ դատարան բերված բողոքին վերաբերող գործը մինչև այդ վարչական կարգով բողոքարկված է եղել և դրա վերաբերյալ ըստ էության որոշում է ընդունվել վարչական ակտն ընդունած մարմնի վերադաս վարչական մարմնի կողմից, ապա NN 1, 2, 3 աղյուսակները պետք է լրացնեն այդ երկու վարչական մարմինները:

35. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գրանցամատյանը կարվում է և կնքվում նախարարության աշխատակազմի կնիքով:

36. Եթե համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ է կատարում, ապա այդ դեպքում գրանցամատյանի տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

37. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ` ելնելով կարգում նախատեսված ակտերի հաշվառման սկզբունքից: Կարգին կից ներկայացվում է ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման օրինակելի սխեման (N 2 ձև):

38. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապկի (կազմի) վրա գրվում է նախարարության լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, և դրանում հաշվառված ակտերի ընդհանուր թիվը:

Գրանցամատյանի շապկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ գործերով ընդունված վարչական ակտերի հաշվառման»:

39. Ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են նախարարության կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկություններ, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են, կամ առնչվում են որևէ ակտի հարկադիր կատարման ապահովմանը:

Հաշվառման ենթակա են նախարարության ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա) անձի դիմումի հիման վրա կամ նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը, այդ թվում` օրենքի 50-րդ հոդվածի համաձայն վարույթը կարճելու մասին ակտը, ինչպես նաև օրենքի 13-րդ գլխի դրույթներին համապատասխան վնասի հատուցման վերաբերյալ նախարարության ընդունած ակտը.

բ) վարչական ակտի բողոքարկման հիման վրա` օրենքի 73-րդ հոդվածի համաձայն դրա վերաբերյալ տվյալ վարչական մարմնի ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը.

գ) օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա նախարարության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա նախարարության ընդունած նոր վարչական ակտերը.

դ) վարչական ակտի կատարման ապահովման նպատակով օրենքի 84-րդ հոդվածի համաձայն հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին պարտավոր անձին գրավոր նախազգուշացումը.

ե) օրենքի 85-րդ հոդվածի համաձայն նախարարության իրավասության սահմաններում հարկադրանքի միջոց նշանակելու մասին ակտը:

Նախարարության աշխատակազմը, առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումները հաշվառում են նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

40. Ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ նախարարության նախաձեռնությունը.

բ) հաշվառվող ակտի անվանումը (որոշում, հրաման, կարգադրություն և այլն), ընդունման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը.

գ) վարչական ակտի հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը (անվանումը), նրա հասցեն (գտնվելու վայրը):

Եթե վարչական ակտն ուղղված է որոշակի անհատական չափանիշներով առանձնացված անձանց խմբի (օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերություն), ապա նշվում է միայն առանձնացված խմբի անվանումը.

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը.

ե) վարչական ակտին կից ներդիրների, հավելվածների կամ լրացուցիչ փաստաթղթերի անվանումները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից ստացված թույլտվությունները կամ համաձայնությունները, մեծաթիվ լինելու դեպքում` նշում դրանց քանակի մասին.

է) վարչական ակտի էջերի և ակտի բաղկացուցիչ մասը կազմող մյուս փաստաթղթերի էջերի ընդհանուր թվի մասին:

41. Ելնելով անհրաժեշտությունից` նախարարությունը կարող է ակտերի հաշվառման գրանցամատյանում ներառել այդ ակտերին վերաբերող նաև այլ տեղեկություններ:

42. Եթե համապատասխան պաշտոնատար անձը ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ է կատարում, ապա այդ դեպքում գրանցամատյանի տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:

 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

43. Նախարարության աշխատակազմի քարտուղարությունը յուրաքանչյուր տարվա ավարտից հետո ուսումնասիրում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը:

44. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը հանձնվում և պահպանվում են քարտուղարությունում` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գործավարության կարգին և «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Ձև 1

Աղյուսակ 1

Տեղեկություններ գործը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

NN
ը/կ

Դիմումն
ստանալու
(վարչության
նախաձեռնու-
թյունը
դրսևորելու)
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը
Դիմողի ակտի
հասցեատիրոջ
անունը,
հայրանունը,
ազգանունը,
(անվանումը)
Դիմումի հիման
վրա (վարչու-
թյան նախա-
ձեռնությամբ)
հայցվող
(ներկայացվող)
պահանջի
համառոտ
շարադրանքը
Վարույթի արդ-
յունքում ընդուն-
ված վարչական
ակտի տարեթիվը,
ամիսը, ամսա-
թիվը, համարը և
դրանով
ընդունված
որոշման
համառոտ
շարադրանքը
Նշում վարչական
ակտի մասին
դիմողին (վար-
չական ակտի
հասցեատիրոջը)
իրազեկելու
եղանակի (փոստով,
առձեռն և այլն),
տարեթվի, ամսվա,
ամսաթվի մասին

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

Աղյուսակ 2

Տեղեկություններ բողոքը վարչական մարմնում քննարկելու ընթացքի մասին

NN
ը/կ
Բողոքը
բերելու
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը
Բողոք բերողի
անունը,
հայրանունը,
ազգանունը,
(անվանումը),
նրա
կարգավիճակը
(դիմող, երրորդ
անձ)
Բողոքի
համառոտ
շարա-
դրանքը
Բողոքը
քննարկող և
դրա վերա-
բերյալ ըստ
էության որոշում
ընդունող
վարչական
մարմնի
անվանումը

Բողոքի
վերաբերյալ
ակտի
ընդունման
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը,
համարը և
այդ ակտով
ընդունված
որոշման
համառոտ
շարադրանքը

Նշում բողոք
բերողին
վարչական
ակտի մասին
իրազեկելու
եղանակի
(փոստով,
առձեռն և այլն),
տարեթվի,
ամսվա,
ամսաթվի
մասին

1

2

3

4

5

6

7

 

 

 

 

 

 

 

Աղյուսակ 3

Տեղեկություններ հայցը (բողոքը) դատարանում քննելու ընթացքի մասին

NN
ը/կ

Հայցի քննությունը դատարանում

Բողոքի քննությունը գործը վերստին քննող դատարանում

Հայցը
ներկայացնելու
տարերթիվը,
ամիսը և հայցի
համառոտ
շարադրանքը
Հայցը
ներկա-
յացնողի
անունը,
հայրանումը,
ազգանունը
(անվանումը)

Հայցի վերա-
բերյալ
կայացված
դատական
ակտի
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
համառոտ
շարադրանքը

Գործը
վարույթ
ընդունելու
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
բողոքի
համառոտ
շարադրանքը
Բողոք բերողի
անունը,
հայրանունը,
ազգանունը
(անվանումը),
նրա դատավարական
կարգավիճակը 

Բողոքի
վերաբերյալ
կայացված
դատական
ակտի
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
համառոտ
շարադրանքը

1

2

3

4

5

6

7

             

Բողոքի քննությունը վճռաբեկ դատարանում

Բողոքը վարույթ
ընդունելու
տարեթիվը, ամիսը,
ամսաթիվը և
համառոտ
շարադրանքը 
Բողոքը բերողի
անունը, հայրանունը,
ազգանունը
(անվանումը), նրա
դատավարական
կարգավիճակը
Բողոքի
վերաբերյալ
կայացված
դատական ակտի
տարեթիվը, ամիսը,
ամսաթիվը և
համառոտ
շարադրանքը

8

9

10

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 2

Ս Խ Ե Մ Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ

NN
ը/կ
Վարչական վարույթ
հարուցելու հիմքը`
անձի դիմումը,
(բողոքը) կամ
վարչական մարմնի
նախաձեռնությունը
Վարչական
ակտի
անվանումը
(որոշում,
հրաման,
կարգադրու-
թյուն և այլն),
ընդունման
տարեթիվը,
ամիսը,
ամսաթիվը և
համարը
Վարչական ակտի
հասցեատիրոջ
անունը,
հայրանունը,
ազգանունը
(անվանումը),
նրա հասցեն
(գտնվելու վայրը),
խմբային
չափանիշներով
առանձնացվող
հասցեատերերի
դեպքում` խմբի
անվանումը
 
Վարչական
ակտի
եզրափակիչ
մասի (օրենքի
55-րդ հոդվածի
4-րդ մասի «զ»
կետ) համառոտ
շարադրանքը
Վարչական
ակտին կից
ներդիրների,
հավելվածների,
այլ փաստա-
թղթերի
անվանումները
(դրանց
ընդհանուր
թիվը)

1

2

3

4

5

6

 

 

 

 

 

 

Վարչական ակտի
ընդունմանը մասնակցած
այլ վարչական մարմնի
(մարմինների)
անվանումը
(անվանումները)
(օրենքի 52-րդ հոդված)
Վարչական ակտի
ընդունման համար
անհրաժեշտ այլ
վարչական ակտերի
(թույլտվություն,
համաձայնություն և
այլն) անվանումները
(դրանց ընդհանուր
թիվը)

Վարչական ակտի`
ներառյալ
ներդիրների էջերի
ու ակտի
բաղկացուցիչ
մասը կազմող
հավելվածների,
այլ փաստա-
թղթերի էջերի
ընդհանուր թիվը
(օրենքի 55-րդ
հոդվածի 3-րդ
մաս)

7

8

9

 

 

 

Ձև 2-ի սխեմայի 1-ին սյունակում նշվում են հաշվառվող վարչական ակտերի հերթական համարները (1, 2, 3...):

Սխեմայի 9-րդ սյունակում էջերի թվերը պետք է գրվեն գծիկով անջատմամբ: Օրինակ, «3-7», որտեղ «3»-ը ցույց կտա վարչական ակտի` ներառյալ ներդիրների էջերի թիվը, իսկ «7»-ը` այդ վարչական ակտին կից հավելվածների և այլ փաստաթղթերի էջերի ընդհանուր թիվը:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան