Գլխավոր տեղեկություն
Համար
N 04-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (29.09.1998-10.02.2001)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.24/12(18)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
18.02.1998
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.1998

114.0004.18.02.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

N 04-Հ

18 փետրվարի 1998 թ.

 

ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌԱԿՈՒՍԻ ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի փետրվարի 13-ի թիվ 85 որոշման 2-րդ կետի`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.

 

Սահմանել մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի նկատմամբ կիրառվող ուղղիչ գործակիցների մեծությունները` համաձայն կից հավելվածների:

Առդիր 29 Էջ:

 

Նախարար`

Պ. Ղալթախչյան

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման
նախարարության կոլեգիայի
1998 թվականի հունվարի 30-ի
թ. 2 որոշմամբ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ՄԵԿ ՔԱՌ. ՄԵՏՐԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունվարի 29-ի թիվ 76 որոշման, ՀՀ սեփականաշնորհման նախարարության կոլեգիան որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքներում մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի նկատմամբ սահմանել նվազագույն և առավելագույն գործակիցների չափը, այդ թվում`

 

Քաղաքներ Ուղղիչ գործակցի
նվազագույն մեծությունը
Ուղղիչ գործակցի
առավելագույն մեծությունը
Երևան
Աբովյան
Աշտարակ
Արարատ
Արմավիր
Արտաշատ
Գյումրի
Վաղարշապատ
Կապան
Հրազդան
Չարենցավան
Սևան
Վանաձոր
Մասիս
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
1
12
3
2
2
2
2
2
3
2
2
2
2
2
2

 

2. Հանրապետության մնացած (1-ին կետում չնշված) քաղաքների, գյուղերի տարածքում գտնվող մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի նկատմամբ կիրառել 1 (մեկ) ուղղիչ գործակից:

3. Պուրակների, զբոսայգիների տարածքում գտնվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի նկատմամբ հաշվարկման ուղղիչ գործակից կիրառել հարող փողոցների համար սահմանված առավել բարձր գործակիցը:

4. «Փոքր» օբյեկտը համարվում է հրապարակի կամ խաչմերուկի վրա գտնվող, եթե շենքը, որում տեղաբաշխված է մասնավորեցվող օբյեկտը, որևէ կողմով կամ պատով դուրս է գալիս հրապարակ կամ խաչմերուկ և նրանց նկատմամբ կիրառվում է տվյալ հրապարակը և խաչմերուկը հատող փողոցների համար սահմանված առավելագույն բարձր գործակիցը:

5. Պողոտաների, փողոցների համանուն նրբանցքների, փակուղիների տարածքում գտնվող շենքերում տեղաբաշխված «փոքր» օբյեկտների տարածքի արժեքի հաշվարկման ժամանակ կիրառել տվյալ պողոտայի կամ փողոցի համար սահմանված մեկով ցածր գործակից, բայց ոչ պակաս, քան մեկ գործակցից:

6. Երկու և ավելի գոտիները սահմանագծող պողոտաների, փողոցների, նրբանցքների, փակուղիների վրա գտնվող մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի ուղղիչ գործակից սահմանել սահմանագծում կիրառվող առավելագույն ուղղիչ գործակիցը:

7. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված քաղաքներում մասնավորեցվող «փոքր» օբյեկտների տարածքի մեկ քառակուսի մետրի արժեքի նկատմամբ կիրառվող 1-ից 14 հավելվածներում բերված ուղղիչ գործակիցները:

8. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջգերատեսչական պետական հանձնաժողովի 1996 թ. ապրիլի 30-ի թիվ 9.1 որոշումը:

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «Փոքր» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ 1 ՔՄ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ 1-12)

 

Հավելված 1

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-12

 

- Թումանյան փողոցն ամբողջությամբ
- Մոսկովյան փողոցն ամբողջությամբ
- Իսահակյան փողոցն ամբողջությամբ
- Աբովյան փողոցն ամբողջությամբ
- Սայաթ-Նովա պողոտան ամբողջությամբ
- Ամիրյան փողոցի հատված - սկսած Հանրապետության հրապարակից մինչև Մաշտոցի պողոտա
- Մաշտոցի պողոտա - սկսած Գ. Լուսավորիչի փողոցի հետ հատումից մինչև Մատենադարան

 

Հավելված 2

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-11

- Նալբանդյան փողոցն ամբողջությամբ
- Կորյունի փողոցն ամբողջությամբ
- Ագաթանգեղոսի փողոցն ամբողջությամբ
- «Օղակաձև» զբոսայգու տարածք
- Խորենացու փողոցի հատված - սկսած Մաշտոցի պողոտայի հետ հատումից մինչև Խորհրդարանի փողոց
- Տերյան փողոցի հատված - Թումանյան փող. հատումից մինչև Գյուղատնտեսական ակադեմիա
- Տիգրան Մեծի պողոտայի հատված - Հանրապետության հրապարակից մինչև Պետական հանրախանութ
- Խորհրդարանի փողոցի հատված - սկսած Հանրապետության հրապարակից  մինչև Գրիգոր Լուսավորչի փող.
- Պարոնյան փողոցի հատված - սկսած Մաշտոցի պող. հետ հատումից  մինչև Լեոյի փող. հետ հատումը
- Ամիրյան փողոցի հատված - սկսած Մաշտոցի պողոտայից մինչև Սարյանի փող. հետ հատումը


 

Հավելված 3

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-10

- Խանջյան փողոցն ամբողջությամբ
- Գր. Լուսավորչի փողոցն ամբողջությամբ
- Սարյան փողոցն ամբողջությամբ
- Զաքյան փողոցն ամբողջությամբ
- Հանրապետության փողոցն ամբողջությամբ
- Սասունցի Դավթի կայարանամերձ տարածք
- Գարեգին Նժդեհի հրապարակի տարածք
- Ալեք Մանուկյան փողոցն ամբողջությամբ
- Սիամանթոյի փողոցն ամբողջությամբ
- Պռոշյան փողոցն ամբողջությամբ
- Մարշալ Բաղրամյան պողոտան ամբողջությամբ
- Մաշտոցի պողոտա - սկսած Գր. Լուսավորչի փող. հետ հատումից մինչև Հաղթանակի կամուրջ
- Տերյան փող. հատված - սկսած Թումանյան փող. մինչև Արամի փող. հետ հատումը
- Պարոնյան փող. հատված - սկսած Լեոյի փող. հետ հատումից մինչև Պռոշյան փող. հետ հատումը
- Վարդանանց փող. հատված - սկսած Սախարովի հրապարակից մինչև Խանջյան փող. հետ հատումը
- Տիգրան Մեծի պող. հատված - սկսած Պետական հանրախանութից մինչև կայարանամերձ հրապարակ
- Խորենացու փող. հատված - սկսած Շահումյանի հրապարակից մինչև Ագաթանգեղոսի փող. հետ հատումը

 

Հավելված 4

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-9

- Լեոյի փողոցն ամբողջությամբ
- Նար-Դոսի փողոցն ամբողջությամբ
- Չարենցի փողոցն ամբողջությամբ
- Կոմիտասի պողոտան ամբողջությամբ
- Կիևյան փողոցն ամբողջությամբ
- Հերացու փողոցն ամբողջությամբ
- Արշակունյաց պող. հատված - սկսած Գր. Լուսավորչի և Ագաթանգեղոսի փող. հետ հատումից մինչև Քրիստափորի փող. հետ հատումը
- Քրիստափորի փող. հատված - սկսած Արշակունյաց պող. հետ հատումից մինչև Խորենացու փող. հետ հատումը
- Վարդանանց փող. հատված - սկսած Խանջյան փող. հետ հատու­մից մինչև Նար-Դոսի փող. հետ հատումը
- Խորենացու փող. հատված - սկսած Ագաթանգեղոսի փող. հետ հատումից մինչև Նար-Դոսի փող. հետ հատումը

 

Հավելված 5

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-8

- Արամի փողոցն ամբողջությամբ
- Պուշկինի փողոցն ամբողջությամբ
- Բուզանդի փողոցն ամբողջությամբ
- Փարպեցու փողոցն ամբողջությամբ
- Կողբացու փողոցն ամբողջությամբ
- Ազատության փողոցն ամբողջությամբ
- Հր. Քոչարի փողոցն ամբողջությամբ
- «Հաղթանակ» զբոսայգու տարածքը
- Դեղատան փողոցն ամբողջությամբ
- Ե. Քոչարի փողոցն ամբողջությամբ
- Գրիբոյեդովի փող. հատված - Կոմիտասի պող. հետ հատումից մինչև Զարյան փող. հետ հատումը
- Տիգրանյան փող. հատված - Կոմիտասի պող. հետ հատումից մինչև Զարյան փող.
- Գայի փող. հատված - Ավան-Զեյթուն-Նորքի զանգված ճյուղավորման կամրջից մինչև Սաֆարյան փող. հետ հատումը
- Արցախի փող. հատված - Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից մինչև Էրեբունու փող. հետ հատումը
- Հալաբյան փող. հատված - Լենինգրադյան փող. հետ հատումից մինչև Մարգարյան փող. հետ հատումը

 

Հավելված 6

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-7

- Օրբելի փողոցն ամբողջությամբ
- Այգեձորի փողոցն ամբողջությամբ
- Զարյան փողոցն ամբողջությամբ
- Այգեստան թաղ. ամբողջությամբ
- Սեբաստիայի փողոցն ամբողջությամբ
- Սասունցի Դավթի փողոցն ամբողջությամբ
- Դավիթ Անհաղթի փողոցն ամբողջությամբ
- Լենինգրադյան փողոցն ամբողջությամբ
- Գյուլբենկյան փողոցն ամբողջությամբ
- Փափազյան փողոցն ամբողջությամբ
- Վաղարշյան փողոցն ամբողջությամբ
- Բաբայան փողոցն ամբողջությամբ
- Ռուստամի փողոցն ամբողջությամբ
- Քաջազնունու փողոցն ամբողջությամբ
- Գ. Նժդեհի փողոցն ամբողջությամբ
- Շիրազի փողոցն ամբողջությամբ - սկսած Սեբաստիայի փողոցի հետ հատումից մինչև Գ. Չաուշի փողոցի հետ հատումը
- Աճառյան փող. հատված - սկզբից մինչև Բաբաջանյան փող. հետ հատում
- Բագրատունյաց պող. հատված - սկսած Շահում յան կամրջից մինչև Արշակունյաց պող. հետ հատումը
- Արշակունյաց պող. հատված - Քրիստափորի փող. հետ հատումից մինչև Գ. Նժդեհի փող. հետ հատումը
- Ծովակալ Իսակովի պող. հատված - «Հաղթանակ» կամրջից մինչև Շահումյանի կամուրջը
- Ազատության պող. հատված - Դ. Անհաղթի փող. հետ հատումից մինչև Թբիլիսյան խճ. հետ հատումը
- Քրիստափորի փող. հատված - Տիգրան Մեծի պող. հետ հատումից մինչև Արշակունյաց պող. հետ հատումը


 

Հավելված 7

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-6

- Երզնկյան փողոցն ամբողջությամբ
- Խնկո Ապոր փողոցն ամբողջությամբ
- Սոսեի փողոցն ամբողջությամբ
- Աղբյուր Սերոբի փողոցն ամբողջությամբ
- Գուլակյան փողոցն ամբողջությամբ
- Գայդարի փողոցն ամբողջությամբ
- Ա. Ավետիսյան փողոցն ամբողջությամբ
- Սունդուկյան փողոցն ամբողջությամբ
- Արծրունու փողոցն ամբողջությամբ
- Անտառային փողոցն ամբողջությամբ
- Ջրաշատի փողոցն ամբողջությամբ
- Պլեխանովի փողոցն ամբողջությամբ
- Ռիգայի փողոցն ամբողջությամբ
- Չելյուսկինցիների փողոցն ամբողջությամբ
- Մարգարյան փողոցն ամբողջությամբ
- Մազմանյան փողոցն ամբողջությամբ
- Տոլստոյի փողոցն ամբողջությամբ
- Զավարյան փողոցն ամբողջությամբ
- Վրացական փողոցն ամբողջությամբ
- Ռոստովյան փողոցն ամբողջությամբ
- Խաչատրյան փողոցն ամբողջությամբ
- Էրեբունի փողոցն ամբողջությամբ
- Մյասնիկյան պողոտան ամբողջությամբ
- Քրիստափորի փող. հատված - Մ. Խորենացու փող. հետ հատումից մինչև վերջ
- Մ. Խորենացու փող. հատված - Քրիստափորի փող. հետ հատումից մինչև «Վարդավառի» զբոսայգի
- Սևակի փող. հատված - Դրոյի փող. հետ հատումից մինչև Ռուբինյանց փող. հետ հատումը
- Գլինկայի փող. հատված - Տիգրան Մեծի պող. մինչև Խորենացու փող. հատումը

- Կիևյան փողոցով սկսած կամրջից, Սիամանթոյի փողոցով (Կոմիտասի պողոտայով, Ազատության պողոտայով, Սարալանջի փողոցով, Աբովյան պուրակով, Հերացու փողոցով, Չարենցի փողոցով, Նար-Դոսի փողոցով, Խորենացու փողոցով, Սասունցի Դավթի փողոցով` ներառյալ համանուն հրա­պարակը, Տիգրան Մեծի պողոտայով, Խորենացու փողոցով, Ագաթանգեղոսի փողոցով, Գրիգոր Լուսավորչի փողոց, Իսակովի փողոցով մինչև Հաղթա­նակի կամուրջ, այնուհետև Հրազդան գետով մինչև Կիևյան կամուրջ սահմա­նագծված թ. 1 պարփակ տարածքում, բացառությամբ հավելված 1-ից 7-ում ընդգրկված պողոտաները, փողոցները, նրբանցքները, փակուղիները, պու­րակները, զբոսայգիները և մյուս տարածքները։

 

Հավելված 8

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-5

- Նոր Կիլիկիա թաղ. ամբողջությամբ
- Տիգրանյան փողոցն ամբողջությամբ
- Վարշավյան փողոցն ամբողջությամբ
- Ներսիսյան փողոցն ամբողջությամբ
- Ա. Ահարոնյան փողոցն ամբողջությամբ
- Դրոյի փողոցն ամբողջությամբ
- Շահսուվարյան փողոցն ամբողջությամբ
- Շիրվանզադեի փողոցն ամբողջությամբ
- Մամիկոնյանց փողոցն ամբողջությամբ
- Իսակովի փողոցն ամբողջությամբ
- Քեռու փողոցն ամբողջությամբ,
- Նոր նորքի 1-ին, 2-րդ և 3-րդ զանգվածները ամբողջությամբ
- Բաշինջաղյան փողոցն ամբողջությամբ
- Երևանյան լճի տարածքը ամբողջությամբ
- Մայիսի 9-ի փողոցն ամբողջությամբ
- «Ծիծեռնակաբերդ» այգին, ներառյալ մարզահամերգային համալիրը և նրան հարակից Հրազդանի կիրճի տարածքը
- Գայի պող. հատված - սկսած Սաֆարյան փող. հետ հատումից մինչև Դրոյի հրապարակ
- Արշակունյաց պող. հատված - «Հայրենիք» կ/թ մոտից մինչև Շենգավիթի 12-րդ փող. հետ հատումը

 

Հավելված 9

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-4

- Կոմիտասի անվան զբոսայգու տարածք
- Գ. Չաուշի փողոցն ամբողջությամբ
- Ամառանոցային փողոցն ամբողջությամբ
- Մ. Բաբաջանյան փողոցն ամբողջությամբ
- Կուրղինյան փողոցն ամբողջությամբ
- Բրյուսովի փողոցն ամբողջությամբ
- Շահիյան փողոցն ամբողջությամբ
- Սմբատ Զորավարի փողոցն ամբողջությամբ
- Արագածի փողոցն ամբողջությամբ
- Նիզամի փողոցն ամբողջությամբ
- Տյուլենինի փողոցն ամբողջությամբ
- Կարապետ Ուլնեցու փողոցն ամբողջությամբ
- Կամարակի փողոցն ամբողջությամբ
- Մ. Ավետիսյան փողոցն ամբողջությամբ
- Հասրաթյան փողոցն ամբողջությամբ
- Զեյթունի թաղամասն ամբողջությամբ
- Լեփսիուսի փողոցն ամբողջությամբ
- Սևաստոպոլի փողոցն ամբողջությամբ
- Հ. Հակոբյան փողոցն ամբողջությամբ
- Մալխասյանց փողոցն ամբողջությամբ
- Ն. Ադոնցի փողոցն ամբողջությամբ
- Րաֆֆու փողոցն ամբողջությամբ

- Արտաշեսյան փող. հատված - սկսած Բագրատունյաց փող. հետ հատումից մինչև Շիրակի փող. հետ հատումը
- Հալաբյան փող. հատված - սկսած Մարգարյան փող. հետ հատումից մինչև վերջ
- Արտաշեսյան փող. հատված - սկսած Արագածի և Բագրատունյաց փող. հետ հատումից մինչև Չեխովի փող. հետ հատումը
- Աջափնյակ թաղ. սահմանափակված - Լենինգրադյան փող., Հալաբյան, Մարգարյան, Բաշինջաղյան, Ջանիբեկյան, Շիրազի, Լենինգրադյան փողոցներով, ինչպես նաև թաղամասի հատող Թումանյանի անվ. զբոսայգի և ֆիզիկայի ինստիտուտի տարածքը, ներառյալ բնակելի շենքերը
- Գրիբոյեդովի փող. հատված - սկսած Կոմիտասի պող. հետ հատումից մինչև Ն. Ադոնցի փող. հետ հատումը
- Տիգրանյան փող. հատված - սկսած Կոմիտասի պող. հետ հատումից մինչև Ն. Ադոնցի փող. հետ հատումը

 

Հավելված 10

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-3


 

- Գ. Հովսեփյան փողոցն ամբողջությամբ
- Նորք թաղամասն ամբողջությամբ
- «Վարդավառ» զբոսայգու տարածքը
- Ֆրունզեի փողոցն ամբողջությամբ
- Թադևոսյան փող. ամբողջությամբ
- Օդեսայի փողոցն ամբողջությամբ
- էջմիածնի հին խճ. ամբողջությամբ
- Սևքարեցի Սաքոյի փողոցն ամբողջությամբ
- Չեխովի փողոցն ամբողջությամբ
- Վերին Շենգավիթն ամբողջությամբ
- Բուսաբանական փողոցն ամբողջությամբ
- Սարի Թաղ թաղամասն ամբողջությամբ
- Նոր Մարաշ թաղամասն ամբողջությամբ
- Շահումյան թաղամասի Սեբաստիայի փողոցի աջակողմյան հատվածը
- Արարատյան զանգվածն ամբողջությամբ
- Մխչյան փողոցն ամբողջությամբ
- Բայդուկով փողոցն ամբողջությամբ
- Գործարանային փողոցն ամբողջությամբ
- Մանթաշյան փողոցն ամբողջությամբ
- Վերին Շենգավիթի 10-11-րդ փողոցներն ամբողջությամբ
- Մանանդյան փող. հատված - սկսած Գ. Նժդեհի հրապարակից մինչև վերջ
- Եղբայրության փող. հատված - սկսած Գ. Նժդեհի հրապարակից մինչև Նիզամի փող. հատումը

- Շիրազի փողոցով, Ջանիբեկյան, Բաշինջաղյան, Մարգարյան, Հալաբյան փողոցներով, Եղվարդի խճուղիով, Դավթաշենի կամրջով, Վաղարշյան, Կովկասյան, Ռիգայի, Հովսեփյան, Արղության, Ն. Ադոնցի փողոցներով, Ազա­տության պողոտայով, Քանաքեռի 1-ին փողոցով, Զ. Քանաքեռցու, Ծարավ Աղբյուրի փողոցներով, Աճառյան պողոտայով, Մալյան, Ավանի գերեզմանատան հարավային սահմանագծով, Երիտասարդության, Մոլդովական, Ստեփանյան փողոցներով, Գայի պողոտայով, Քոչարյան, Գյուրջյան, Շոպրոնի, Դավիթ Բեկի, Ռոստովյան, Գ. Նժդեհի փողոցներով, Արշակունյաց պողոտա­յով, Աշխատանքի հրապարակով, Բագրատունյաց պողոտայով, Շահումյան կամրջով, Սեբաստիայի փողոցով մինչև Շիրազի փողոցի սկիզբը սահմանագծված թ. 2 պարփակ տարածքում, բացառությամբ հավելված 8-ից 10-ում ընդգծված պողոտաները, փողոցները, նրբանցքները, փակուղիները, պուրակ­ները, զբոսայգիները և մյուս տարածքները։

 

Հավելված 11

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-2

- Ֆանարջյան փող. ամբողջությամբ
- Ծարավ Աղբյուրի փող. ամբողջությամբ
- Մուրացանի փող. ամբողջությամբ
- Աթոյան փող. ամբողջությամբ
- Չեռնիշևսկու փող. ամբողջությամբ
- Ազատամարտիկների փող. ամբողջությամբ
- Սևանի փող. ամբողջությամբ
- Կովկասյան փողոցն ամբողջությամբ
- Նորաշխարյան փողոցն ամբողջությամբ
- Շողրոյան փողոցն ամբողջությամբ
- Ռայնիսի փողոցն ամբողջությամբ
- Գոգոլի փողոցն ամբողջությամբ
- Թաիրովի փողոցն ամբողջությամբ
- Մասիսի փողոցն ամբողջությամբ
- Սեպուհի փողոցն ամբողջությամբ
- Նիկոլ Դումանի փողոցն ամբողջությամբ
- Արղության փողոցն ամբողջությամբ
- Հ. Էմինի փողոցն ամբողջությամբ
- Մանուշյան փողոցն ամբողջությամբ
- Թավրիզյան փողոցն ամբողջությամբ
- Դաբաղյան փողոցն ամբողջությամբ
- Հրազդանի փողոցն ամբողջությամբ
- Առագաստի փողոցն ամբողջությամբ
- Կողբի փողոցն ամբողջությամբ
- Միչուրինի փողոցն ամբողջությամբ
- Լիսիցյանի փողոցն ամբողջությամբ
- Սուվորովի փողոցն ամբողջությամբ
- Նեկրասովի փողոցն ամբողջությամբ
- Բելինսկու փողոցն ամբողջությամբ
- Լոմոնոսովի փողոցն ամբողջությամբ
- Ղարիբջանյան փողոցն ամբողջությամբ
- Կատովսկու փողոցն ամբողջությամբ
- Կարա-Մուրզայի փողոցն ամբողջությամբ
- Մուսայելյան փողոցն ամբողջությամբ
- Մադոյան փողոցն ամբողջությամբ
- Պատկանյան փողոցն ամբողջությամբ
- Գոռվետկայի փողոցն ամբողջությամբ
- Մ. Խուդյակովի փողոցն ամբողջությամբ
- Քանաքեռ թաղամասն ամբողջությամբ
- Նորքի 4-րդ, 5-րդ և 6-րդ թաղամասերն ամբողջությամբ
- Նոր-Արեշի թաղամասն ամբողջությամբ
- Նոր Մալաթիա թաղամասն ամբողջությամբ
- Լուկաշինի փող., Շիրազի փող., Շահումյանի հին գերեզմանատան մոտով սահմանագծված տարածքը
- 11-րդ և 15-րդ թաղամասերն ամբողջությամբ
- Ներքին Շենգավիթ թաղամասն ամբողջությամբ
- Արտաշեսյան փող. սկսած Բագրատունյաց պող. հետ հատումից, այնու­հետև Շիրակի փող., Արշակունյաց պող., Բագրատունյաց պող., Արտաշեսյան փող. սահմանագծված տարածք
- «էրեբունի» օդանավակայանի տարածք
- Հարավ-Արևմտյան զանգվածն ամբողջությամբ
- Վերին Չարբախն ամբողջությամբ
- Շահումյան թաղամասի Սեբաստիա փողոցի ձախակողմյան հատվածը
- Նոր Արաբկիր 17, 19, 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39, 41, 43, 45, 47, 49, 51, 53 նրբանցքները
- Շիրակի փող. հատված - սկսած Արշակունյաց փող. հետ հատումից մինչև Ձիարշավարան
- Խմելնիցկու փող. հատված - սկսած Նար-Դոսի փող. հետ հատումից մինչև վերջ
- Բուռնազյան փող. հատված - սկսած Ռոստովյան փող. հետ հատումից մինչև Գլինկայի փող. հետ հատումը
- Մանանդյան փող. հատված - սկսած Գ. Նժդեհի հրապարակից մինչև Օդեսայի փող. հետ հատումը
- Մալաթիա փող. հատված - սկսած Սեբաստիա փող. հետ հատումից մինչև Ջիվանու փող. հետ հատումը
- Եղբայրության փող. հատված - սկսած Բագրատունյաց պող. հետ հատումից մինչև Հ. Հովսեփյան փող. հետ հատումը
- Արցախի փողոցի հատված - սկսած էրեբունի փող. հետ հատու­մից մինչև վիտամինների գործարան
- Բագրատունյաց պող. հատված - սկսած Արշակունյաց պող. հետ հատումից մինչև վերջ
- Արշակունյաց պող. հատված - սկսած Ն. Շենգավիթի 12-րդ փող. հետ հատումից մինչև «էրեբունի» օդանավակայան

 

Հավելված 12

 

ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑԸ-1

- Գերցենի փողոցն ամբողջությամբ
- Ռադիշչևի փողոցն ամբողջությամբ
- Բարբյուսի փողոցն ամբողջությամբ
- Սիլիկյան թաղ. ամբողջությամբ
- Հաղթանակ թաղ. ամբողջությամբ
- Ն. Չարբախ թաղ. ամբողջությամբ
- Կարմիր բլուր թաղ. ամբողջությամբ
- Նորագավիթ թաղ. ամբողջությամբ
- Վերին Ջրաշեն թաղ. ամբողջությամբ
- Վարդաշեն թաղ. ամբողջությամբ
- Սովետաշեն թաղ. ամբողջությամբ
- Ջրվեժ թաղ. ամբողջությամբ
- Աշտարակի խճ. ամբողջությամբ
- Արտաշատի խճ. ամբողջությամբ
- Քանաքեռ ԳԷՍ-ի տարածքն ամբողջությամբ
- Նորքի 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածներն ամբողջությամբ
- Դավթաշեն զանգվածն ամբողջությամբ
- Դավթաշեն թաղամասն ամբողջությամբ
- Ավան թաղամասն ամբողջությամբ
- Ավան-Առինջ թաղամասն ամբողջությամբ
- 16-րդ թաղամասն ամբողջությամբ
- Աճառյան փող. հատված - սկսած Բաբաջանյան փող. հետ հատումից մինչև վերջ
- Այն պողոտաները, փողոցները, նրբանցքները, փակուղիները, պուրակները, զբոսայգիները և մյուս տարածքները, որոնք ընդգրկված չեն 11, 12 հավելվածներում և գտնվում են թ. 1 և 2 պարփակ տարածքներից դուրս։

 

Հավելված 13

 

ԱԲՈՎՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ

ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ

ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԳՈՏԻՆԵՐԻ

 

1. Առաջին գոտու համար սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը (3) կիրառվում է.

- Երևանյան փողոցն ամբողջությամբ

2. Երկրորդ գոտու համար սահմանված ուղղիչ գործակիցը (2) կիրառվում է.

- Հանրապետության (Իլյիչի) փողոցն ամբողջությամբ

- Սևանի փողոցի հատված` Երևանյան և Հանրապետության փողոցների հետ հատումից մինչև Ռոսիայի փողոցի հետ հատումը։

3. Քաղաքի մնացած տարածքի համար կիրառվում է նվազագույն (1) ուղղիչ գործակից։

 

Հավելված 14

 

ԱՇՏԱՐԱԿ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոց­ների համար.

- Լենինի փողոց (խճուղի) մինչև Գրիգորյան փողոցի հատումը

- Երևանյան փողոց (խճուղի)

- Սիսակյան փողոց

- Ներսես Աշտարակեցու փողոց` մինչև Աբովյան փողոցի հատումը

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը:

 

Հավելված 15


ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար՝

- Սպանդարյան փողոցն ամբողջությամբ

- Շահումյան փողոց (Աբովյան փողոցի հետ հատումից մինչև Կոլխոզնիկների փողոցի հատումը)

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը։

 

Հավելված 16

 

ԱՐՄԱՎԻՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Չարենցի փողոց (Երևանյան փողոցից մինչև Աբովյան փողոցը)

- Հանրապետության (Լենինի) փողոց (Երևանյան փողոցից մինչև Աբովյան փողոցը)

- Սպանդարյան փողոց (Երևանյան փողոցից մինչև Աբովյան փողոցը)

- Հանրապետության հրապարակ

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը:

Հավելված 17

 

ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար՝

- Օգոստոսի 23-ի փողոց (Մյասնիկյան փողոցի հետ հատումից մինչև Իսակովի փողոցի հատումը)

- Մարքսի փողոցը մինչև Թովմասյան փողոցի հետ հատումը

- Շահումյան փողոցը մինչև Թովմասյան փողոցի հետ հատվելը

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը։

 

Հավելված 18

 

ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Գ. Նժդեհի պողոտա (Կալինինի փողոց)

- Լենինի պողոտա

- Սայաթ-Նովայի փողոց

- Կիրովի փողոց

- Խաղաղության օղակ

- Հաղթանակի պողոտա

- Ավտոկայանի հրապարակի տարածք

- Գորկու փողոց

- Մայիսյան ապստամբության հերոսների հրապարակ

- Տերյան փողոցի հատված (սկսած Սվերդլովի փողոցի հետ հատումից մինչև Ֆրունզեի փողոցի հատումը)

- Աստղի հրապարակ

- Շահումյան փողոցի հատված (սկսած Մայիսյան ապստամբության հերոսների հրապարակից մինչև Տերյան փողոց)

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը։

 

Հավելված 19


ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ ԸՍՏ ԳՈՏԻՆԵՐԻ

 

1. Առաջին գոտու համար սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը (3) կիրառվում է.

- Երևանյան փողոցն ամբողջությամբ

- Կոմիտասի հրապարակ

- Մաշտոցի փողոց (Զոյայի փողոցի հետ հատվելուց մինչև վերջ)

2. Երկրորդ գոտու համար սահմանված ուղղիչ գործակիցը (2) կիրառվում է.

- Աթարբեկյան փողոց (Պատկանյան փողոցի հետ հատվելուց մինչև վերջ)

- Բաղրամյան փողոց (Սպանդարյան փողոցի հետ հատվելուց մինչև վերք)

3. Քաղաքի մնացած տարածքի համար կիրառվում է նվազագույն (1) ուղղիչ գործակից։

 

Հավելված 20

 

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Սպանդարյան փողոց

- Չարենցի փողոց

- Ռ. Մելիքյանի փողոց

- Թումանյան փողոց

- Շահումյան փողոց (1-ից մինչև 10-րդ շենքեր)

- Մ. Ստեփանյանի փողոց

- Դավիթ Բեկի հրապարակ

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը։

Հավելված 21


ՀՐԱԶԴԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոց­ների համար.

- Շահումյան փողոցի հատվածը (սկսած քաղաքի հարավ-արևմտյան մուտքից մինչև Ավետիսյան փողոցի հետ հատումը)

- Սպանդարյան փողոցն ամբողջությամբ

- Զորավար Անդրանիկի պողոտան (Սպանդարյան փողոցի հետ հատումից մինչև Աթարբեկյան գյուղ մտնող խաչմերուկը)

- Զորավար Անդրանիկի պողոտա (Ծաղկաձոր տանող փողոցի հատումից մինչև վերջ)

- Սահմանադրության հրապարակ

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը:

 

Հավելված 22

 

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Խանջյան փողոց

- Պռոշյան փողոցն ամբողջությամբ

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը։

Հավելված 23


ՍԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Նաիրյան փողոց (Նաիրյան 2-րդ նրբանցքի հետ հատումից մինչև Շինարարների փողոցի հատումը)

- Նալբանդյան փողոցն ամբողջությամբ

- Շինարարների փողոցն ամբողջությամբ

- Սայաթ-Նովայի փողոցը (Նալբանդյան փողոցի հետ հատումից մինչև Սարգսյան փողոցի հատումը)

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը։

 

Հավելված 24

 

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Տիգրան Մեծի պողոտա

- Վարդանանց փողոց

- Գրիգոր Լուսավորչի փողոց

- Խորենացու փողոց

- Հայքի հրապարակ

- Վարդանանց հրապարակ

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը:

 

Հավելված 25

 

ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՎՈՂ «ՓՈՔՐ» ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԱՐԱԾՔԻ ԱՐԺԵՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՈՒՂՂԻՉ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

ա) սահմանված առավելագույն ուղղիչ գործակիցը կիրառել հետևյալ փողոցների համար.

- Արարատյան փողոց

- Երևանյան փողոցը գերեզմանոցի տարածքի մոտից մինչև Արարատյան փողոցի հետ հատվելը

բ) քաղաքի մնացած տարածքի համար կիրառել սահմանված նվազագույն ուղղիչ գործակիցը: