Գլխավոր տեղեկություն
Համար
N 300
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (10.05.1997-09.12.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.04.30/1
Ընդունող մարմին
Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
23.08.1996
Ստորագրող մարմին
Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

23 օգոստոսի 1996 թ. N 300

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ) ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփա­կանություն հանդիսացող ոչ պիտանի հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման գործընթացի կանոնակարգման նպատակով հրա­մայում եմ՝

1. Հաստատել նախարարության համակարգի ձեռնարկությունների պե­տական սեփականաթյուն հանդիսացող ոչ պիտանի հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման և աճուրդով վաճառքի ներկայաց­ված կարգերը (հավելվածներ N 1, 2)։

2. Ստեղծել հիմնական միջոցների օտարման, դուրս գրման և նրանց հետագա օգտագործման հարցերը կարգավորող հանձնաժողով հետևյալ կազ­մով.

 

Վ. Հակոբյան

-նախարարի տեղակալ, նախագահ


Անդամներ՝


Գ. Ստեփանյան


-տնտեսագիտական և պետական ձեռնարկությունների գործունեության համակարգման վարչության պետ

Ա. Սեյրանյան

-տնտեսագիտական և պետական ձեոնարկությունների գործունեության համակարգման վարչության պետի տեղակալ

Լ. Սաֆարյան

-արտադրական սպասարկումների վարչության պետի տեղակալ

Հ. Գրիգորյան

-իրավական աշխատանքի խմբի ղեկավար

Ա. Զուլալյան

-գլխավոր հաշվապահ

Ի. Գասպարյան

-«Հայկոնտրակտ» ՊՁ պետական ունեցվածքի հաշվառման տնօրինության տնօրեն

 

3. Հանձնաժողովին՝ մեկամսյա ժամկետում քննարկել ձեռնարկություն­ների կողմից ներկայացված հիմնական միջոցների օտարման, դուրս գրման փաստաթղթերը և ներկայացնել համապատասխան եզրակացություններ ու առաջարկություններ։

4. Հանձնաժողովին և նախարարության համակարգի ձեռնարկություն­ների տնօրեններին՝ աշխատանքում առաջնորդվել ՀՀ կառավարության «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կար­գի հաստատման մասին» 1994 թ. փետրվարի 25-ի N 92 և «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի N 92 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» 1995 թ. հուլիսի 4-ի N 400 որոշումների պահանջներով և սույն հրամանով հաստատված կարգերով (հավելվածներ N 1, 2)։

5. Ձեռնարկությունների հիմնական միջոցների դուրս գրումը կատարել նախկին ԽՍՀՄ ֆինանսների մինիստրության և պետական պլանային կո­միտեի կողմից 1985 թ. հուլիսի 1-ին հաստատված հիմնական միջոցների (ֆոնդերի) կազմում հաշվվող ոչ պիտանի շենքերի, կառույցների, մեքենա­ների, սարքավորումների, տրանսպորտի միջոցների և այլ գույքի դուրսգրման կարգի մասին N 100 տիպային հրահանգի պահանջների համաձայն։

6. Նախարարության իրավական աշխատանքների խմբին (Հ. Գրիգորյան)՝

սույն հրամանի հավելվածները, որպես նորմատիվային բնույթի փաստաթղթեր, սահմանված կարգով ներկայացնել գրանցման ՀՀ արդարադատու­թյան նախարարություն։

7. Արտադրական սպասարկումների վարչությանը (Վ. Բադալյանին )`

ա) նախարարության ենթակա ձեռնարկություններին ցուցաբերել համա­կողմանի մասնագիտական օգնություն հիմնական միջոցների օտարման փաս­տաթղթերի ձևակերպման գործում.

բ) ուսումնասիրել ձեռնարկությունների հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) օտարման առաջարկությունները, վերանայել ներկա­յացված փաստաթղթերը և ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը՝ «Հայկոնտրակտ» ՊՁ-ի պետական ունեցվածքի հաշվառման տնօրինության կող­մից, նշված ձեռնարկությունները սեփականաշնորհման ծրագրում ընդգրկված լինելու մասին համապատասխան նշագրում անելուց հետո.

գ) հանձնաժողովի եզրակացության հիման վրա նախարարության ղե­կավարության հանձնարարությամբ պատրաստել հիմնական միջոցների օտար­ման թույլտվության վերաբերյալ կոլեգիայի որոշման նախագիծ։

8. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի առաջին տեղակալ Կ. Գևորգյանի վրա։

 

Նախարար

Վ. Մելքոնյան

 

Հավելված N 1 
ՀՀ առսպասնախի 23 օգոստոսի
1996 թ. N 300 հրամանի

 

 

 

 

 

 

Գրանցված է
Հայաաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 14 նոյեմբերի 1996 թ.:
Գրանցման N 04060071 

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ) ՕՏԱՐՄԱՆ

 

1. ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկություններում կարող են օտարվել ձեռնարկության օգ­տագործման համար ոչ պիտանի, ավելցուկ կամ հետագա շահագործման համար ոչ նպատակահարմար հիմնական միջոցները, ղեկավարվելով «ՀՀ կա­ռավարության «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոց­ների օտարման կարգի հաստատման մասին» 1994. թ. փետրվարի 25-ի N 92» և «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի N 92 որոշման մեջ փոփո­խություններ կատարելու մասին» 1995 թ, հուլիսի 4-ի N 400 որոշումների պահանջներով։

2. Ձեռնարկության կողմից հիմնական միջոցների օտարման հետ կապ­ված աշխատանքները կատարելու նպատակով ստեղծվում է հանձնաժողով` կազմված ոչ պակաս քան հինգ հոգուց։

3. Ձեռնարկությունը, նախարարություն ներկայացնելու նպատակով, կազմում է օտարման համար նախատեսվող հիմնական միջոցների ցանկ, իր մեջ պետք է պարունակի նրանց բնութագրող անհրաժեշտ բոլոր տվյալները (մակնիշը, թողարկման, կառուցման տարեթիվը, տեխնիկական վիճակի մասին համապատասխան ակտը և այլն)։ Ցանկի հետ ուղեկցվող նամակով նախարարություն է ներկայացվում նաև օտարման անհրաժեշտության հիմնա­վորումը (հանձնաժողովի որոշումը)։

4. Նախարարության հանձնաժողովը ուսումնասիրում է ներկայացված նյութերը և նախապատրաստում նախարարության կոլեգիայի որոշման նա­խագիծ։

5. Ձեռնարկության համար հիմնական միջոցների օտարման, աճուրդով վաճառքի հիմք է հանդիսանում նախարարության կոլեգիայի որոշման հիման վրա արձակված հրամանը:

6. Հիմնական միջոցների օտարման մասին, 10-օրյա ժամկետում, ձեռ­նարկությունը ինֆորմացիա է ներկայացնում նախարարություն։

 

Հավելված N 2 
ՀՀ առսպասնախի 22 օգոստոսի
1996 թ. N 300 հրամանի

 

 

 

 

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից 14 նոյեմբերի 1996 թ.
Գրանցման N 04960072 

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ (ԲԱՑԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԻՑ) ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ

 

1. Սույն կարգը կանոնակարգում է ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկությունների տնօ­րինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների (բացի ավտոտրանսպորտից) ու այլ գույքի աճուրդային վաճառ­քի անցկացման հետ կապված հարաբերությունները, համաձայն «ՀՀ կառա­վարության «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» 1994 թ. փետրվարի 25-ի N 92» և «ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի N 92 որոշման մեջ փոփոխու­թյուններ կատարելու մասին» 1995 թ. հուլիսի 4-ի N 400 որոշումների պահանջների։

2. Աճուրդային վաճառքը իրականացնում է ձեռնարկության աճուրդային հանձնաժողովը։

3. Աճուրդային հանձնաժողովը՝

ա) պահպանում է օտարվող գույքի մեկնարկային արժեքը` ելնելով ՀՀ կառավարության 1995 թ. հուլիսի 4-ի N 400 որոշման պահանջներից և ձեռ­նարկության մշտական գործող հանձնաժողովի ակտից,

բ) ապահովում է աճուրդի անցկացման կարգի և պայմանների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.

գ) աճուրդի մասնակիցների համար ապահովում է հավասար պայման­ներ.

դ) որոշում է աճուրդի հաղթողին.

ե) իրականացնում է աճուրդի անցկացման հետ կապված այլ միջոցա­ռումներ։

4. Որպես կանոն աճուրդն անցկացվում է տվյալ ձեռնարկության աշխա­տակիցների միջև։

5. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի անցկացումից 15 օր առաջ հայ­տարարությունների տախտակին և բոլորի համար տեսանելի տեղերում հայ­տարարություն փակցնելու միջոցով ձեռնարկության կոլեկտիվի անդամներին իրազեկ է պահում աճուրդի անցկացման մասին, նշելով՝

ա) օտարվող գույքի անվանումը, նրա հիմնական բնութագրերը (թո­ղարկման տարեթիվը, տեխնիկական վիճակը և այլն).

բ) օտարվող գույքի մեկնարկային գինը.

գ) աճուրդի անցկացման տեղը և ժամանակը:

6. Աճուրդին մասնակցել ցանկացողները ձեռնարկության տնօրենին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում է այն գույքի անվանումը, որը նրանք ցանկանում են ձեռքբերել։

7. Աճուրդին մասնակցել ցանկացողների դիմումները ընդունվում են, հաշվառվում և աճուրդային հանձնաժողովի քարտուղարին են հանձնվում ձեռ­նարկության գրասենյակի միջոցով՝ տնօրենի համապատասխան մակագրու­թյունով։ Դիմումների ընդունումը դադարեցվում է աճուրդն անցկացնելուց 3 օր առաջ։

8. Աճուրդային հանձնաժողովը աճուրդն անցկացնում Է այն գույքի հա­մար, որի ձեռքբերման նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ։

9. Աճուրդում հաղթող Է ճանաչվում այն գնորդը, որը օտարվող գույքի համար առաջարկում Է առավելագույն գինը։

10. Աճուրդում հաղթողի որոշման արձանագրությունում նշվում են աճուրդային հանձնաժողովի կազմը, դիմումների ցանկը, հաղթողի անունը, ազգանունը և օտարվող գույքի աճուրդային գինը:

11. Աճուրդը համարվում Է չկայացած, եթե աճուրդի մասնակիցը միայն մեկն Է։

12. Աճուրդը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում Է կրկնաճուրդ։

Եթե կրկնաճուրդին մասնակցելու համար դիմում Է մեկ մասնակից, ապա նա կարող է ճանաչվել հաղթող։

13. Աճուրդային հանձնաժողովի որոշման հիման վրա ձեռնարկության հաշվապահությունը, ընդունելով համապատասխան գումար, աճուրդի հաղթողին տալիս Է անհրաժեշտ փաստաթղթեր։ Ձեռնարկության ղեկավարը, աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում նախարարություն Է ներ­կայացնում տեղեկատվություն։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.1997, N 217 09.12.1997, N 300
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան