ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունիսի 2006 թվականի N 655-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷԴՈԴԵՆՏ» ՍՊԸ-Ի ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ և 8-րդ մասերը, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 15, 16, 19 հոդվածները, ՀՀ կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 29-ի N 867-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգը, ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. մարտի 7-ի N 234-Ա հրամանը, ՀՀ առողջապահության փոխնախարարի N 10 հանձնարարականը, N 10 ստուգման ակտը, լիցենզավորման հանձնաժողովի 08.06.06 թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ «Էդոդենտ» ՍՊԸ-ն լիցենզավորման մարմին չի հայտնել պարտադիր պահանջների և պայմանների փոփոխության մասին և փոփոխությունների արդյունքում հագեցվածությունը չի համապատասխանում լիցենզավորման կարգի պահանջներին, այն է՝
ա) առևտրի սրահում բացակայում էր սառնարանը և ջերմաչափը,
բ) սպասասրահում բացակայում էր առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի փակցված ցուցակը, տեղեկատու դեղատների հեռախոսահամարների փակցված ցուցակը,
գ) գրասենյակում բացակայում էր անձնական և աշխատանքային հագուստի մեկուսացված պահելու հնարավորությամբ պահարանը, ազգային դեղամատյանը, դեղերի պետական գրանցամատյանը, հիմնական դեղերի ցանկը,
դ) հայտում որպես մասնագետ ներկայացված էր Իվետա Հարությունյանը, սակայն փաստացի աշխատում էր Հեղինե Հարությունյանը,
ե) դեղատնային կրպակը փաստացի գործում է որպես ստոմատոլոգիական գործիքների և նյութերի առևտրով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Էդոդենտ» ՍՊԸ-ի (ք. Երևան, Մ. Հերացու 16, բն. 26) 2005 թվականի փետրվարի 21-ին տրված դեղատնային գործունեություն /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX-000634 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |