Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2007-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.15/5(245) Հոդ.56
Ընդունող մարմին
Ոստիկանության պետ
Ընդունման ամսաթիվ
16.01.2007
Ստորագրող մարմին
Ոստիկանության պետ
Ստորագրման ամսաթիվ
16.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
31 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11207024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ

16 հունվարի 2007 թ.
ք. Երևան

N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 1-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
   

Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող հասարակական դիտորդների խմբի գործունեությունը կանոնակարգելու նպատակով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի  2005 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի ձերբակալված անձանց պահելու վայրերում հասարակական դիտորդների խմբի գործունեության կարգը հաստատելու մասին» թիվ 1-Ն հրամանով հաստատված հավելվածի 9-րդ կետը լրացնել «զ» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ`

«զ) ընդգրկված է այլ դիտորդական խմբում»:

2. Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Ոստիկանության
գեներալ-գնդապետ`

Հ. Հարությունյան