«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
14 հուլիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506210
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2006 թ. ք. Երևան |
N 207-Ն |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 28-ի 4-րդ մասի պահանջներով և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի հուլիսի 27-ի «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 581-Ա որոշմամբ հաստատված ցանկի 9-րդ կետի`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել.
ա) բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված 1-ի.
բ) բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերի քննության գրանցամատյանի լրացման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել բնապահպանական պետական տեսչության պետ Ա. Ավագյանի վրա:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ վերահսկողությունը վերապահում եմ ինձ:
Նախարար` |
Վ. Այվազյան |
Հավելված 1 |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
Հ/հ | Ստուգումն իրականացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը. ամիսը և տարեթիվը |
Ստուգված սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը |
Ստուգումն իրականացնող ստորաբաժանում(ներ)ը |
Ստուգման ժամանակա-հատվածը | Խախտման համար կազմված ակտի կամ արձանա-գրության N | Գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը | Գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների հակիրճ շարադրանքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Կ Ա Յ Ա Ց Վ Ե Լ Է Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
Իրավախախտման վերացման համար տրված հանձնա-րարականի բովանդակու-թյունը |
Առգրավված, ապօրինի ձեռքբերված բնական ռեսուրսների, որսագործիքների և որսի գործիք հանդիսացող այլ միջոցների քանակությունը |
Ծանոթա գրություն | ||||||||
Գործի քննության ընթացքում կայացված որոշման N, ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
Արձանագրությունը (ակտը) ընդունվել է ի գիտություն | Նշանակվել է վարչական տուգանք, հազ. դրամ | Հաղորդում է ներկայացվել իրավասու մարմին քրեական պատասխանա-տվության մասին (ամիս, ամսաթիվ, հոդվածի համարը) |
Կազմվել է բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման վերաբերյալ արձանագրություն | Ստուգվող սուբյեկտի գործողու-թյունները դադարեցնելու, արգելելու, կասեցնելու որոշման N | Համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների, արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդագիր, միջնորդագրի N | |||||
Տուգանքի գումարը հազ. դրամ |
Գանձվել է, հազ. դրամ | Հաշվարկվել է, հազ. դրամ | Գանձվել է, հազ. դրամ | ||||||||
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
19 |
20 |
Հավելված 2 |
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության (այսուհետ` տեսչություն) ստուգումների գործերի քննության գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) լրացման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների հայտնաբերման ժամանակ համապատասխան որոշման կայացման դեպքում գրանցամատյանի համապատասխան սյունակում նշվում է տվյալ խախտման համար պատասխանատվություն նախատեսող հոդվածը:
3. 1-ին սյունակում լրացվում է բնապահպանական պետական տեսչական ստուգումների գործերով վարույթի հերթական համարը,
4. 2-րդ սյունակում լրացվում է ստուգումն իրականացնելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի անվանումը, համարը, ամսաթիվը, ամիսը և տարեթիվը,
5. 3-րդ սյունակում լրացվում է այն տնտեսվարող սուբյեկտի անվանումը, որտեղ ստուգումներ են իրականացվել, նշելով գործունեության վայրը,
6. 4-րդ սյունակում լրացվում է բնապահպանական պետական տեսչության այն ստորաբաժանման անվանումը, որն անմիջականորեն իրականացրել է ստուգումներ տվյալ տնտեսվարող սուբյեկտի մոտ, իսկ եթե ստուգումն իրականացվել է մի քանի ստորաբաժանումների մասնակցությամբ, ապա ստուգման վերաբերյալ հանձնարարագրում նշվող առաջին մասնակցի ստորաբաժանման անվանումը,
7. 5-րդ սյունակում լրացվում է տնտեսվարող սուբյեկտում իրականացված ստուգման ժամանակահատվածը,
8. 6-րդ սյունակում լրացվում է ստուգում իրականացնող ստորաբաժամնան կողմից կազմված ակտի կամ արձանագրության համարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների հակիրճ բովանդակությունը,
9. 7-րդ սյունակում լրացվում է գործի քննության ամիսը, ամսաթիվը, տարեթիվը և վայրը,
10. 8-րդ սյունակում լրացվում է գործերի քննության ընթացքում հաստատված հանգամանքների հակիրճ շարադրանքը,
16. 9-րդ սյունակում լրացվում է գործի քննության ընթացքում կայացված որոշման N-ը,
11. 10-17-րդ սյունակները լրացվում են համապատասխան որոշումների կայացման դեպքերում. 10-ը` երբ չի հայտնաբերվել Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ, 11-ը` երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, նշելով տուգանքի գումարը, 12-ը` գանձված գումարի չափը, 13-ը՝ երբ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց նկատմամբ քրեական պատասխանատվության ենթարկելու համար հաղորդում է ներկայացվել իրավասու մարմիններին, 14-ը` երբ ստուգվող սուբյեկտին Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների համար ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման պահանջ, նշելով վնասի չափը, 15-ը` շրջակա միջավայրին հասցրած վնասի հատուցման վերականգնման չափը, 16-ը` երբ ըստ Հայաստանի Հանրապետության բնապահպանական օրենսդրության պահանջների խախտումների բնույթի` օրենքով սահմանված դեպքերում և կարգով դադարեցվել, կասեցվել, կամ արգելվել է օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տվող անձանց գործողությունները, նշելով կասեցման կամ դադարեցման ժամկետները և ներկայացող պահանջները, ինչպես նաև որոշման համարը, 17-րդ սյունակում լրացվում է օրենսդրության պահանջների խախտումներ թույլ տված անձանց համապատասխան պայմանագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և արտոնագրերի գործողության կասեցման կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ներկայացվել է միջնորդագիր համապատասխան մարմիններ, նշելով միջնորդագրի համարը,
12. 18-րդ սյունակում լրացվում է իրավախախտման վերացման համար տրված հանձնարարականի բովանդակությունը,
13. 19-րդ սյունակում լրացվում է, երբ օրենքով սահմանված դեպքերում և կարգով առգրավվել է ապօրինի ձեռքբերված բնական ռեսուրսները, որսագործիքները և որսի գործիք համարվող այլ միջոցներ, նշելով դրանց տեսակները և քանակությունները,
14. 20-րդ սյունակում մանրամասնորեն նշվում են որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ կիրառված գործողությունների համառոտ շարադրանքը՝ կատարման ժամկետներով և արդյունքներով: