ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2006 թվականի N 717-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
ք. Երևան
«Ջհու Գուանգֆու» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխություն կատարելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Ջհու Գուանգֆու» ՍՊԸ (2004 թվականի հունիսի 8-ին տրված բժշկական օգնության և սպասարկման գործունեության թիվ Կ-XX-000572 լիցենզիան) գործունեության իրականացման վայրը ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Զ. Անդրանիկի 2ա հասցեն տեղափոխվել է ք. Երևան, Մաշտոցի 42, N 3 հասցե։
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյւսնին։
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |