«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
21 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 10007148
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
28 փետրվարի 2007 թ. |
N 354-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 18-Ի N 57-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 30-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգը հաստատելու» N 420-Ն որոշմամբ հաստատված «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրության և նրա մոտ բնակչության գրանցման կարգի» 16-րդ կետի պահանջները,
Հրամայում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 18-ի «Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի ընտրությունը և այդ ընտրության փոփոխությունը վավերացնող գրանցման և տեղափոխման ձևերը, դրանց լրացման ուղեցույցները հաստատելու մասին» N 57-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հրամանի 1-ին կետի ա) ենթակետով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 1-ի.
2) Հրամանի 1-ին կետի բ) ենթակետով հաստատված հավելված 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված 2-ի:
2. Սույն հրամանի հսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:
3. ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
Նախարար՝ |
Ն. Դավիդյան |
|
Հավելված 2 | |
|
ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԲԺՇԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆՈՂ ԳՐԱՆՑՄԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
1) «Առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ծառայություններ մատուցող բժշկի ընտրության գրանցման ձևը» (այսուհետ «Գրանցման ձև») լրացնելու ուղեցույցը (այսուհետ` «Ուղեցույց») սահմանում է «Գրանցման ձև»-ը լրացնելու ընթացակարգը:
2) «Գրանցման ձև»-ը լրացվում է ստորև նշված տարիքային խմբերի համար, համապատասխան ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի կամ բուժքրոջ (ներառյալ բուժակ-մանկաբարձական կետի բուժքույրերը) կողմից.
ա) մանկաբույժը կամ բուժքույրը` մինչև 18 տարեկան բնակչի համար,
բ) թերապևտը կամ բուժքույրը` 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչի համար,
գ) ընտանեկան բժիշկը կամ բուժքույրը` բոլոր բնակիչների համար, առանց տարիքային սահմանափակման:
3) Բնակչի գրանցումն իրականացվում է.
ա) ԱԱՊ բուժհաստատությունում,
բ) բնակչի տանը` տնային հսկողական կամ բուժական այցեր կատարելու ժամանակ:
Բուժհաստատության տնօրինությունը չի կարող պարտավորեցնել ԱԱՊ բժիշկներին կամ բուժքույրերին այցելել բնակիչների տներ` գրանցման նպատակով:
4) Գրանցման համար տրամադրվում են հետևյալ փաստաթղթերի պատճենները` դրանք հավաստելով համապատասխան փաստաթղթերի բնօրինակների ներկայացմամբ.
ա) Անձնագիր` 16 տարեկան և բարձր տարիքի բնակչի համար,
բ) Ծննդյան վկայական` մինչև 16 տարեկան բնակչի համար,
գ) Սոցիալապես անապահով կամ առանձին/հատուկ խմբին պատկանելը հավաստող փաստաթուղթ:
5) «Գրանցման ձևը» լրացնելուց առաջ բնակչին տեղեկացվում է, որ գրանցման գործընթացում պահպանվում են իր տրամադրած անհատական տվյալների պաշտպանության վերաբերյալ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքով սահմանված դրույթները: Բնակչի պահանջի դեպքում «Գրանցման ձևը» լրացնող ԱԱՊ բժիշկը կամ բուժքույրը պարտավոր են առավել մանրամասն տեղեկություններ տրամադրել բնակչին ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու նպատակով հավաքվող անհատական տվյալների մշակման նպատակի և գործընթացի վերաբերյալ:
6) «Գրանցման ձևը» լրացվում է ըստ ստորև բերված հաջորդականության:
1. Հ/Հ (ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ).
Լրացնել ԱԱՊ ծառայություններ մատուցող բժշկի անվանական թղթապանակում գրանցման ամսաթվերի հերթականությամբ լրացված «Գրանցման ձև»-ի քառանիշ հերթական համարը:
2. ԳՐԱՆՑՈՂ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ
Վանդակներում լրացնել բուժհաստատության ութանիշ կոդը, որը տրված է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության կողմից:
3. ՆԱԽԿԻՆ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Եթե բնակիչը մինչև գրանցվելը սպասարկվել է այլ բուժհաստատության կողմից, ապա նշվում է բնակչին սպասարկող նախկին բուժհաստատության լրիվ անվանումը:
4. ԳՐԱՆՑՄԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
Նշել այն ամսաթիվը, երբ ներկայացված պահանջվող փաստաթղթերի հիման վրա անհրաժեշտ տվյալները լրացված են և բնակիչը, ԱԱՊ բժիշկը և բուժքույրը իրենց ստորագրություններով հաստատում են տվյալների հավաստիությունն ու վավերացնում գրանցման փաստը:
5. ԱՄԲՈՒԼԱՏՈՐ ՔԱՐՏԻ ՀԱՄԱՐԸ
Լրացնել բնակչի ամբուլատոր քարտի այն հերթական համարը, որը գրանցման պահին նշված է քարտի վրա: Բնակչի բժշկական քարտի բացակայության դեպքում կատարել «բացակայում է» նշումը:
6. ԱՆՁՆԱԳՐԻ/ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀԱՄԱՐԸ
Ըստ ներկայացված փաստաթղթի 16 տարեկան և ավելի տարիքի բնակիչների համար գրանցել անձնագրի համարը, իսկ մինչև 16 տարեկանների համար` ծննդյան վկայականի համարը:
7. ԲՆԱԿԻՉ
Լրացնել բնակչի ազգանունը, անունը, հայրանունը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:
8. ԲՆԱԿՉԻ ԾՆՆԴՅԱՆ ԱՄՍԱԹԻՎԸ
Լրացնել բնակչի ծննդյան ամսաթիվը այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում:
9. ՍԵՌԸ` նշում կատարել համապատասխան վանդակում:
10. ԲՆԱԿՉԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՅՐԸ` լրացնել բնակչի անձնագրում նշված պաշտոնական հաշվառման վայրը:
11. ԲՆԱԿՉԻ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԸ
Լրացնել ըստ բնակչի կողմից իր մշտական բնակության վայրի վերաբերյալ ներկայացված տեղեկությունների: Եթե հաշվառման վայրը և մշտական բնակության վայրը համընկնում են, հաշվառման վայրը լրացնել ամբողջությամբ, իսկ մշտական բնակության վայրի դիմաց պարտադիր նշել «նույնը» բառը:
12. ԲՆԱԿՉԻ ՀԵՌԱԽՈՍԻ ՀԱՄԱՐԸ
Լրացնել բնակչի տան և/կամ աշխատավայրի հեռախոսի համարը, ըստ բնակչի նախընտրության:
13. ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ` նշել համապատասխան վանդակում` հիմք ընդունելով պաշտոնական փաստաթղթերով ՀՀ քաղաքացի, օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունենալու փաստը հավաստող տեղեկությունները:
14. ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԲՈՒԺՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ բնակչի գնահատման` նշվում է նրա բնակության վայրի հեռավորությունը գրանցող ԱԱՊ բուժհաստատությունից:
15. ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՊԱՏԿԱՆԵԼԸ
Եթե բնակիչը պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ հաստատված ցանկում սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերից որևէ մեկին կամ մի քանիսին, ապա նշում է կատարվում տվյալ խմբ(եր)ի անվան դիմաց համապատասխան վանդակ(ներ)ում, և վերը` վերնագրի տողում նշված գծիկների վրա պարտադիր գրանցվում է սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբին պատկանելը հաստատող համապատասխան փաստաթղթի համարը:
16. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Նշում կատարել համապատասխան վանդակում բնակչի կրթությունը գրանցելու համար: Հավաստող փաստաթղթի ներկայացում չի պահանջվում: Նշվում է եղածներից ամենաբարձր կրթական մակարդակը` բնակչի կամ նրա ներկայացուցչի բանավոր տեղեկատվության համաձայն:
17. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ/ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ`
Նշել համապատասխան վանդակում(ներում):
18. ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆ
Կատարել նշում համապատասխան վանդակում, եթե բնակիչն աշխատում է առողջության համար վտանգ ներկայացնող պայմաններում, կամ ինքը կարող է վտանգ ներկայացնել շրջապատի համար:
Եթե բնակիչը չի նշում իր աշխատանքային գործունեության հետ կապված որևէ վտանգ ներկայացնող առանձնահատկություն, անհրաժեշտ է կատարել նշում` «Առանց առանձնահատկության» վանդակում:
19. ՌԻՍԿԻ ԳՈՐԾՈՆ
Կատարել նշում համապատասխան վանդակում, եթե բնակիչը կարձանագրի նշված պրոբլեմներից որևէ մեկը կամ մի քանիսը:
20. ԲՆԱԿՉԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԱԱՊ ԲԺԻՇԿ
Նշել այն ԱԱՊ բժշկի ազգանունը, անունը և կոդը, ում բնակիչն ընտրել է իր որոշմամբ: Կոդը հարցնել ԱԱՊ բուժհաստատության ղեկավարից:
21. ՍՊԱՍԱՐԿՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐ
Նշել այն բուժքրոջ ազգանունը, անունը և կոդը, ով սպասարկում է գրանցող ԱԱՊ բժշկի բնակչին:
22. ԲԺՇԿԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձևում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո այն ստորագրվում է գրանցող ԱԱՊ բժշկի կողմից:
23. ԲՈՒԺՔՐՈՋ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Եթե «Գրանցման ձև»-ը լրացնում է ԱԱՊ բուժքույրը, ապա պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո այն նախ ստորագրում է սպասարկող բուժքույրը, ապա` բժիշկը:
24. ԲՆԱԿՉԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԿԱՏԱՐՎԵԼ Է
Ելնելով այն բանից, թե որտեղ է կատարվել բնակչի գրանցումը` բուժհաստատությունում, տանը, թե այլ վայրում, համապատասխան վանդակում կատարել նշում:
25. ԲՆԱԿՉԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ձևում պահանջվող բոլոր տվյալները լրացնելուց հետո բժշկի և բուժքրոջ ստորագրումից հետո, ձևը ստորագրվում է բնակչի կողմից, դրանով նա համաձայնություն է տալիս մշակել իր ներկայացրած անհատական տվյալները և վավերացնում է իր ընտրությունը հաստատող փաստաթուղթը: Երեխայի (մինչև 18 տարեկան) համար կարող են ստորագրել նրա օրինական ներկայացուցիչները:
Օրենքով սահմանված կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված բնակչի համար ստորագրում են օրինական ներկայացուցիչները:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|