Գլխավոր տեղեկություն
Համար
N 341-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.07.01/16(102)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.05.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

2 մայիսի 2006 թվականի N 341-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Նաիրա Ղոնյանի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Ա/Ձ Նաիրա Ղոնյան (2006 թվականի մարտի 3-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա - XX- 000317 լիցենզիա) իրականացման վայրը՝ ք. Երևան, Արաբկիրի համայնք, Գրիբոյեդովի փող., շ. 11, բն. 36 հասցեն տեղափոխել ք. Երևան, Արաբկիրի համայնք, Հ. Հակոբյան փող., թ. 2 շենքի տարածք:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան