Գլխավոր տեղեկություն
Համար
N 357
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (20.06.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ընդունման ամսաթիվ
20.06.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀ

20 հունիսի 2001 թվականի

N 357

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՌԵՊՈ ԵՎ ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ» ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԵՎ «ԼՈՄԲԱՐԴԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ» ՕՐԻՆԱԿԵԼԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԱՎԵԼՎԱԾ N 5-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 02.11.99թ. թիվ 177 որոշման 3 կետը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի դրույթներով

 

հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 26.11.99թ. թիվ 1041 հրամանով հաստատված «Ռեպո և հակադարձ ռեպո» օրինակելի գլխավոր համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիրը և «Լոմբարդային վարկերի տրամադրման» օրինակելի գլխավոր համաձայնագրի հավելված N 5-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին համաձայնագիրը (կցվում են):

2. Առաջարկել «Ռեպո և հակադարձ ռեպո» և «Լոմբարդային վարկերի տրամադրման» օրինակելի գլխավոր համաձայնագրերը կնքած բանկերին կնքել սույն հրամանի 1 կետով հաստատված համաձայնագրերը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից ի փոփոխումն «Ռեպո և հակադարձ ռեպո» և «Լոմբարդային վարկերի տրամադրման» օրինակելի գլխավոր համաձայնագրերի վերջիններս կնքած բանկերի հետ կնքել սույն հրամանի 1 կետով հաստատված համաձայնագրերը:

4. Սույն հրամանն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 14.11.00թ. թիվ 682 հրամանը:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

--------- կնքված թիվ ------ «Ռեպո և հակադարձ ռեպո» օրինակելի գլխավոր համաձայնագրում փոփոխություն կատարելու մասին

 

Թիվ -----------

 

ք. Երևան

  «----» «------------» 2001թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (հետագայում` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի, և --------------------------------- բանկը (հետագայում` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ)` ----------------------------- մյուս կողմից (հետագայում` Կողմեր), ի փոփոխումն ------------- կնքված թիվ ------ «Ռեպո և հակադարձ ռեպո» գլխավոր համաձայնագրի կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

1. Սույն համաձայնագրով կողմերը համաձայնվեցին ուժը կորցրած ճանաչել --------- կնքված թիվ ------ «Ռեպո և հակադարձ ռեպո» գլխավոր համաձայնագրի լրացումը և ------------- կնքված թիվ -------«Ռեպո և հակադարձ ռեպո» գլխավոր համաձայնագրի 2.6 կետը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

«2.6 Արժեթղթերի ընթացիկ գինը հաշվարկվում է.

ա) զեղչատոկոսով արժեթղթերի համար` Pm/[1+(R1*T m)/360]

որտեղ`

Pm-ը արժեթղթերի մարման գինն է,

Tm-ը մինչև մարումը մնացած օրերի քանակը

բ) տոկոսային արժեթղթերի համար` Pn*[1+(R1*Tn)/360]

որտեղ`

Pn-ը արժեթղթերի անվանական արժեքն է

Tn-ը թողարկումից հետո անցած օրերի քանակը:

գ) Միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային արժեթղթերի համար`

 

Ներմուծեք նկարագրությունը_20748

 

R1 - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տվյալ երկշաբաթյա ժամանակահատվածի համար սահմանված ռեպո գործառնությունների տոկոսադրույքն է, որը նախապես կհայտարարվի CBANet համակարգչային ցանցի միջոցով

Ps - գործարքի պահին պարտատոմսի ծավալն է

m - այդ պահին մնացած մասնակի մարումների և արժեկտրոնների վճարումների թիվը

b - տվյալ փուլի փաստացի տևողությունը օրերով

a - մինչև առաջիկա մարում օրերի թիվը

p - արժեկտրոնի փուլային եկամտաբերությունը

r - փուլի եկամտաբերությունը

 

p=((1+P/100) (1/k)-1) *100

 

r=((1+R1/100) (1/k)-1) *100, որտեղ

 

P - Արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն

k - Մեկ տարում մասնակի մարումների և արժեկտրոնների վճարումների թիվը

3. Սույն համաձայնագիրը կնքված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ:

4. Սույն համաձայնագիրը հանդիսանում է «Ռեպո և հակադարձ ռեպո» գլխավոր համաձայնագրի անբաժանելի մասը կազմող փաստաթուղթ:

5. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կողմերի իրավաբանական հասցեները

 

Կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության 

375010, ք. Երևան,

Նալբանդյան փ. 6,

Հեռախոս` ---------------  

Տելեքս` ----------------  

Ֆաքս` ------------------  

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` 

 

Տ. Սարգսյան

 

------------------------

Բանկ

Հայաստանի Հանրապետության

 ------------------------

 ------------------------

Հեռախոս` ---------------

Տելեքս` ----------------

Ֆաքս` ------------------

 ------------------ բանկի

 գործադիր տնօրեն

 (վարչության նախագահ)

------------------------

------------------------

 

 ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

--------- կնքված թիվ ------ «Լոմբարդային վարկերի տրամադրման» օրինակելի գլխավոր համաձայնագրի հավելված N 5-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին

 

Թիվ -----------

 

ք. Երևան

  «----» «------------» 2001թ.

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (հետագայում` Կենտրոնական բանկ), գործելով համաձայն «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի, ի դեմս Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի, և --------------------------------- բանկը (հետագայում` Բանկ), գործելով համաձայն Բանկի կանոնադրության, ի դեմս գործադիր տնօրեն (վարչության նախագահ)` ----------------------------- մյուս կողմից (հետագայում` Կողմեր), ի փոփոխումն ------------- կնքված թիվ ------ «Լոմբարդային վարկերի տրամադրման» գլխավոր համաձայնագրի կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.

 

1. Սույն համաձայնագրով կողմերը համաձայնվեցին ------------- կնքված թիվ -------«Լոմբարդային վարկերի տրամադրման» գլխավոր համաձայնագրի հավելված N 5-ը վերաշարադրել հետևյալ բովանդակությամբ.

 

հավելված N 5

Տրամադրվող վարկի գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևերով.

1. Պետական (Գանձապետական) կարճաժամկետ պարտատոմսերի դեպքում`

 

Ա= ԱԱ / (1 + % * Ժ / 360), որտեղ

 

ԱԱ - ՊԿՊ ծավալն է

Ա - ՊԿՊ շուկայական գինն է

Ժ - մինչև արժեթղթի մարման օրը մնացած օրերի քանակը

% - ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքը, տասնորդական կոտորակի տեսքով:

 

ՎԳ = Ա / ((1+ % * Ժ / 365) *(1 + 1.5 * % * 10 / 365)), որտեղ

 

Ա - ՊԿՊ շուկայական գինն է

Ժ - վարկի ժամկետը

% - վարկի տոկոսադրույքն է, տասնորդական կոտորակի տեսքով

2. Պետական միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի դեպքում`

 

Ներմուծեք նկարագրությունը_20749

 

Ա - Պետական միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի շուկայական գինն է

R - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից տվյալ երկշաբաթյա ժամանակահատվածի համար սահմանված ռեպո գործառնությունների տոկոսադրույքն է, որը նախապես կհայտարարվի CBANet համակարգչային ցանցի միջոցով

Ps - գործարքի պահին պարտատոմսի ծավալն է

m - այդ պահին մնացած մասնակի մարումների և արժեկտրոնների վճարումների թիվը

b - տվյալ փուլի փաստացի տևողությունը օրերով

a - մինչև առաջիկա մարում օրերի թիվը

p - արժեկտրոնի փուլային եկամտաբերությունը

r - փուլի եկամտաբերությունը

 

p=((1+P/100)(1/k)-1) *100

 

r=((1+R/100)(1/k)-1) *100, որտեղ

 

P - Արժեկտրոնի տարեկան եկամտաբերություն

k - Մեկ տարում մասնակի մարումների և արժեկտրոնների վճարումների թիվը

 

ՎԳ = Ա / ((1+ % * Ժ / 365) *(1 + 1.5 * % * 10 / 365)), որտեղ

 

Ա - Պետական միջին ժամկետայնության մասնակի մարումներով արժեկտրոնային պարտատոմսերի շուկայական գինն է

Ժ - վարկի ժամկետը

% - վարկի տոկոսադրույքն է, տասնորդական կոտորակի տեսքով

3. ՀՀ կենտրոնական բանկում ներդրված ավանդի գրավադրման դեպքում.

 

ՎԳ = ԱՎ / ((2+ % * Ժ / 365) *(2 + 1.5 * % * Ժ / 365)), որտեղ

 

ՎԳ - վարկի գումարն է

ԱՎ - ավանդի գումարն է

% - վարկի տարեկան տոկոսադրույքն է տասնորդական կոտորակի տեսքով

Ժ - վարկի տրամադրման ժամկետը

Ժ - վարկի մարման օրվանից մինչև ավանդի մարման օրը մնացած օրերի քանակն է»:

2. Սույն համաձայնագիրը կնքված է երկու օրինակից, որոնք ունեն հավասար իրավաբանական ուժ:

3. Սույն համաձայնագիրը հանդիսանում է «Լոմբարդային վարկերի տրամադրման» գլխավոր համաձայնագրի անբաժանելի մասը կազմող փաստաթուղթ:

4. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Կողմերի իրավաբանական հասցեները

 

Կենտրոնական բանկ

Հայաստանի Հանրապետության 

375010, ք. Երևան,

Նալբանդյան փ. 6,

Հեռախոս` ---------------  

Տելեքս` ----------------  

Ֆաքս` ------------------  

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` 

 

Տ. Սարգսյան

 

------------------------

Բանկ

Հայաստանի Հանրապետության

 ------------------------

 ------------------------

Հեռախոս` ---------------

Տելեքս` ----------------

Ֆաքս` ------------------

 ------------------ բանկի

 գործադիր տնօրեն

 (վարչության նախագահ)

------------------------

------------------------