ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
13 հունվարի 2006 թվականի N 27-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Թագակ-Ֆարմ» ՓԲԸ-ի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Թագակ-Ֆարմ» ՓԲԸ-ին 2002 թվականի օգոստոսի 30-ին
տրված դեղատնային գործունեության /դեղատնային կրպակ/ թիվ Կ-XX- 00020 լիցենզիան:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1 Ապահովել լիցենզիաների դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2 «Թագակ-Ֆարմ» ՓԲԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |