«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
11 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11006140
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
3 մայիսի 2006 թ. |
N 313-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ 2006 Թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2006 թվականի ընդունելությունը կազմակերպված անցկացնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2006թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները:
2. ՀՀ կրթության և գիտության նախարարության մասնագիտական կրթության վարչությանը (պետ՝ Ռ. Գասպարյան), օրենսդրության և իրավաբանական վարչությանը (պետ՝ Մ. Գրիգորյան), սահմանված կարգով 2006թ. ընդունելության առարկայական ծրագրերը և գիտելիքների գնահատման չափանիշները ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանին:
ՀՀ կրթության և գիտության նախարար` |
Ս. Երիցյան |
Հավելված |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՆ 2006թ. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|