«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 մարտի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 11807138
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
7 մարտի 2007 թ. |
N 252-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 930-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «զ» կետով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը վերապահված իրավասությունը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի «Բյուջեների կատարման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց ենթակա հիմնարկների ֆինանսական գործունեության հետ կապված հաշվետվությունների կազմման, ներկայացման, ամփոփման ընդհանուր պայմանները, հաշվետվությունների առանձին տեսակների ցանկը և առանձնահատկությունները հաստատելու մասին» N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 28-րդ կետով սահմանված «Համայնքի բյուջեի կատարման վերաբերյալ» հաշվետվության օրինակելի ձև Հ-11-ի «Համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ» հաշվետվության «2. ՏՈՒՐՔԵՐ» բաժնի «2.2. Տեղական տուրքեր» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
050 |
2.2. Տեղական տուրքեր` |
X | X | X | ||||||
051 | այդ թվում` ա) Համայնքի վարչական տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարության (տեղադրման) թույլտվության համար (տող052 + տող058), |
X | X | X | ||||||
052 | այդ թվում` աա) Հիմնական շինությունների համար (տող053 + տող054), |
X | X | X | ||||||
053 |
որից` |
X | X | X | ||||||
054 | - 053-րդ տողում չնախատեսված օբյեկտների համար (տող055 + տող056 + տող057), | X | X | X | ||||||
055 | այդ թվում` - 201-ից մինչև 500 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
X | X | X | ||||||
056 | - 501-ից մինչև 1000 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | X | X | ||||||
057 | - 1001 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | X | X | ||||||
058 | աբ) Ոչ հիմնական շինությունների տեղադրման համար (տող 059+տող 060), | X | X | X | ||||||
059 | - մինչև 20 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | X | X | ||||||
060 | - 20 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | X | X | ||||||
061 |
բ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ |
|||||||||
062 | գ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար | X | X | X | ||||||
063 | դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքի և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար (տող 064+ տող 065), | X | X | X | ||||||
064 | այդ թվում - հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
X | X | X | ||||||
065 | - ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում | X | X | X | ||||||
066 | ե) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (տող 067 + տող068 +տող069), | X | X | X | ||||||
067 | այդ թվում - գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար |
X | X | X | ||||||
068 | - գյուղատնտեսական մթերքի համար | X | X | X | ||||||
069 | - այլ ապրանքների (այդ թվում` ոգելից խմիչքի և/կամ ծխախոտի արտադրանքի) վաճառքի համար | X | X | X | ||||||
070 | զ) Համայնքի տարածքում խաղատները, շահումով խաղերը, հանրային սննդի օբյեկտները, բաղնիքները (սաունաները), զվարճանքի օբյեկտները` ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար (տող071 + տող072 +տող073 +տող074 +տող075), | X | X | X | ||||||
071 | այդ թվում - խաղատների համար |
X | X | X | ||||||
072 | - շահումով խաղերի կազմակերպման համար | X | X | X | ||||||
073 | - հանրային սննդի օբյեկտների համար | X | X | X | ||||||
074 | - բաղնիքների (սաունաների) համար | X | X | X | ||||||
075 | - զվարճանքի օբյեկտների համար | X | X | X | ||||||
076 | է) Համաքաղաքային կանոններին համապատասխան Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար | X | X | X | ||||||
077 | ը) Համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (տող078+ տող079+ տող080+ տող081), | X | X | X | ||||||
078 |
այդ թվում |
X | X | X | ||||||
079 | - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | X | X | X | ||||||
080 | - այլ արտաքին գովազդի համար | X | X | X | ||||||
081 | - դատարկ գովազդային վահանակների համար | X | X | X | ||||||
082 | թ) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար | X | X | X | ||||||
083 | ժ) Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար |
X | X | X | ||||||
084 | ի) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար | X | X | X |
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 30-ի N 930-Ն հրամանի հավելված 3-ով հաստատված «Հաշվետվությունների առանձին տեսակների կազմման ու ներկայացման առանձնահատկությունների մասին» հրահանգի 7-րդ կետի 4) ենթակետի համաձայն ներկայացվող օրինակելի ձև Հ-3 հաշվետվության լրացման պահանջների 7-րդ կետում (Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի N 1184-Ն հրամանի խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
ա) «7» թվարկումը փոխարինել «8» թվարկմամբ,
բ) «Եթե» բառից հետո լրացնել «պետական» բառը:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|