Գլխավոր տեղեկություն
Համար
N 538-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.01/15(224)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.05.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 մայիսի 2006 թվականի N 538-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Ֆերդինանդ Գյոլեցյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Ֆերդինանդ Գյոլեցյանին 2005 թվականի ապրիլի 1-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Ա-XX-000127 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն.

2.3. Ա/Ձ Ֆերդինանդ Գյոլեցյանի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան