Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.05.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.01/15(224)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.05.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.05.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 մայիսի 2006 թվականի N 526-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Համլետ Խաչատրյանի բժշկական օգնություն և սպասարկում գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 2-րդ մասը, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 22.02.06թ. հանձնարարականը, լիցենզավորման հանձնաժողովի 12.05.06թ. եզրակացությունը, հաշվի առնելով, որ Ա/Ձ Համլետ Խաչատրյանի կողմից ներկայացված պարտավորագրի կատարողականի վերաբերյալ տեղեկությունների ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է օրենքի, այլ իրավական ակտերի, լիցենզավորման կարգով ամրագրված պարտադիր պահանջների և պայմանների խախտումներ, այն է՝

ա) հայտատուն ներկայացրել է պարտավորագիր, համաձայն որի նա պետք է ռենտգեն-լաբորանտին ուղարկեր վերապատրաստման և վկայականների պատճենը ներկայացներ ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժին, սակայն սահմանված կարգով չի ներկայացրել.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Կասեցնել Ա/Ձ Համլետ Խաչատրյանի (Շիրակի մարզ, ք. Գյումրի, Շիրակացու 31)  2004 թվականի ապրիլի 28-ին տրված բժշկական օգնություն և սպասարկում գործունեություն թիվ Ա-XX-000071 լիցենզիան, մինչև խախտման պատճառի վերացումը:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան