ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
6 մայիսի 2006 թվականի N 470-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միության Մագիստրոս-Ֆարմակոլոջի» ՍՊԸ-ի լիցենզիայի գործողության կասեցման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Կասեցնել «Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միության Մագիստրոս Ֆարմակոլոջի» ՍՊԸ-ին 2005 թվականի ապրիլի 13-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ - XX- 000659 լիցենզիան մինչև 2007 թվականի մայիսի 13-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Գ. Մագիստրոսի անվան բժիշկների միության Մագիստրոս Ֆարմակոլոջի» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |