Գլխավոր տեղեկություն
Համար
N 1166-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (17.10.2006-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.11.15/27(236)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.10.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 հոկտեմբերի 2006 թվականի N 1166-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի 04.11.2005թ. N Վ-04 հանձնարարականը, 12.10.2006 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Վերացնել Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի 13 հունվարի 2005 թվականի N 22-Ա հրամանով տրված լիցենզիայի կասեցումը:

2. Թույլատրել Ա/Ձ Նորիկ Խաչատրյանի Ա-XX-000156 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:

3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայություն և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան