Գլխավոր տեղեկություն
Համար
N Հր-36/Գ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (30.09.2001-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.09.20/16(79) Հոդ.133
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչություն
Ընդունման ամսաթիվ
09.08.2001
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

9 օգոստոսի 2001 թ.
քաղ. Երևան

N Հր-36/Գ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի N 594 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգի 16-րդ կետով սահմանված դրույթով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Հաստատել փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման կարգը (կցվում է):

 

Վարչության պետ

Գ. Եգանյան

 

 

 

Հաստատված է
ՀՀ կառավարությանն առընթեր
միգրացիայի և փախստականների
վարչության պետի 2001 թվականի
օ
գոստոսի 9-ի N 36/Գ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՏՐՎԱԾ, ՓՈԽԱՆԱԿՎԱԾ, ԿՈՐԱԾ ԵՎ ՎԵՐԱԴԱՐՁՎԱԾ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը հաստատված է ՀՀ կառավարության 2001 թվականի հուլիսի 4-ի N 594 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ հայցողի վկայական տալու կարգի 16-րդ կետով սահմանված դրույթին համապատասխան և սահմանում է փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների (այսուհետև` վկայական) հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման կարգը:

2. Փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյանների վարման աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետև` վարչություն) իրավաբանական բաժնի կողմից:

3. Նշված աշխատանքների իրականացման համար վարչության իրավաբանական բաժնում պահվում են վկայականների հաշվառման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյաններ:

4. Գրանցամատյանների շապիկի վրա կատարվում է հետևյալ գրառումը. «Փախստականի կարգավիճակ հայցողների վկայականների հաշվառման իրականացման, ինչպես նաև տրված, փոխանակված, կորած և վերադարձված վկայականների գրանցամատյան»:

5. Գրանցամատյանում առանձնացվում են 12 սյունակներ, որտեղ նշվում են`

- 1-ին սյունակում` փախստականի կարգավիճակ հայցելու օրը, ամիսը, տարեթիվը,

- 2-րդում` անձի անունը, ազգանունը, հայրանունը,

- 3-րդում` ծննդյան թիվը,

- 4-րդում` քաղաքացիությունը,

- 5-րդում` ՀՀ-ում բնակության վայրը,

- 6-րդում` վկայականի տրման օրը, ամիսը, տարեթիվը,

- 7-րդում` վկայականի N-ը,

- 8-րդում` վկայականի տիրոջ ստորագրությունը,

- 9-րդում` փոխանակված վկայականի N-ը, տրման օրը, ամիսը, տարեթիվը և այն ստացողի ստորագրությունը: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի փոխանակման հիմքերի վերաբերյալ.

- 10-րդում` վկայականը կորցնելու օրը, ամիսը, տարեթիվը: Այս սյունակում նշվում է վկայականի կորստյան վերաբերյալ ՆԳ մարմինների կողմից տրված տեղեկանքի N-ը, օրը, ամիսը, տարեթիվը.

- 11-րդում` վկայականը վերադաձնելու օրը, ամիսը, տարեթիվը: Այս սյունակում կատարվում է նշում վկայականի վերադարձման հիմքերի մասին:

6. Գրանցամատյանի էջերը համարակալվում են ըստ հերթականության: Գրանցամատյանը կարվում է և կնքվում վարչության կլոր կնիքով:

7. Գրանցամատյանը ծառայողական օգտագործման փաստաթուղթ է: Գրանցամատյանների վարման աշխատանքները իրականացվում են միայն վարչության իրավաբանական բաժնի աշխատողների կողմից: Արգելվում է վարչության կառուցվածքային այլ ստորաբաժանումների աշխատողների կողմից գրանցամատյանին ծանոթանալ, դրանց գրառումներ, նշումներ, պատճենահանումներ, քաղվածքներ կատարելը կամ գրանցամատյանից այլ տեղեկություններ ձեռք բերել:

8. Գրանցամատյանում առկա տվյալները վարչության իրավաբանական բաժնի կողմից վարչության այլ աշխատակիցների կարող են տրամադրվել միայն վարչության պետի և նրա տեղակալների հանձնարարությամբ:

9. Գրանցամատյանը պահվում է չհրկիզվող պահարանում:

10. Լրացված գրանցամատյանները արխիվացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

30 օգոստոսի 2001 Թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32801133

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան