ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ
13 ապրիլի 2007 թ. |
N 01-Ն |
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ» ԵՎ «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝
1. «Տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքային ստաժ» հասկացությունը ներառում է համայնքների ղեկավարների աշխատակազմերում, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկներում աշխատանքային ստաժը, բացառությամբ տեխնիկական սպասարկման և բանվորական աշխատանքային ստաժի.
2. «Մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը ներառում է ստացած բարձրագույն մասնագիտական կրթությանը համապատասխանող աշխատանքային ստաժը՝ անկախ պետական կամ ոչ պետական ոլորտներում կատարած աշխատանքի:
Հ. Աբրահամյան |
