Գլխավոր տեղեկություն
Համար
N 177-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.05.02/11(188)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
02.03.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.03.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.03.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ


2 մարտի 2005 թվականի N 177-Ա
ք. Երևան

 Հ Ր Ա Մ Ա Ն

«Վիոլա» ՍՊԸ-ի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Վիոլա» ՍՊԸ-ի 2001 թվականի փետրվարի 16-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Հ-XX-001519 լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Վիոլա» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

 Ն. Դավիդյան