ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2 մարտի 2005 թվականի N 178-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Ֆարմ Թրաստ» Հ/Ձ ՍՊԸ-ի լիցենզիաները ուժը կորցրած ճանաչելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել «Ֆարմ Թրաստ» Հ/Ձ ՍՊԸ-ի 2002 թվականի նոյեմբերի 11-ին, 2003 թվականի մարտի 19-ին, 2004 թվականի հոկտեմբերի 14-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000087, թիվ Կ-XX-000181, թիվ Կ-XX-000570 և 2004 թվականի ապրիլի 13-ին տրված դեղատնային գործունեության /դեղատուն (առանց ստերիլ դեղերի պատրաստման)/ թիվ Կ-XX-000423 լիցենզիաները:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Գ. Ստեփանյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը և պահպանումը՝ համապատասխան գրանցամատյանում ներառելու նպատակով.
2.2. «Ֆարմ Թրաստ» Հ/Ձ ՍՊԸ-ի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|