«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10606049
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2006 թ. |
N 8-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԻ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 9-ի «Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման կարգը հաստատելու մասին» N 1901-Ն որոշման
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման՝
ա/ հավաստագրման մասին հայտի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի,
բ/ հավաստագրերի ձևերը` համաձայն N 2 և N 3 հավելվածների:
2. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել նախարարի տեղակալ Լ. Ռուխկյանին:
Նախարար |
Դ. Լոքյան |
Հավելված 1 |
Ձև
Հ Ա Յ Տ
Անասնաբուծության մեջ օգտագործվող տոհմանյութի Հայաստանի Հանրապետություն ներկրման և Հայաստանի Հանրապետությունից արտահանման հավաստագրման
Խնդրում եմ տալ տոհմանյութի__________________________________ հավաստագիր ներկրման կամ արտահանման
1. Տոհմանյութ ներկրող, արտահանող իրավաբանական անձի (կազմակերպության) (ընդգծել) անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _________________________ ______________________________________________________________
2. Գտնվելու կամ բնակության վայրը, հեռախոսահամարը __________________________ _____________________________________________________________ 3. Մատակարար կամ արտահանման երկիրը __________________________________ _____________________________________________________________ 4. Արտադրողը _______________________________________________ 5. Ծագման երկիրը _____________________________________________ 6. Տոհմանյութի տեսակը (անվանումը), ԱՏԳԱԱ ծածկագիրը, քանակությունը, պիտանիության ժամկետը _____________________________________________________________ _____________________________________________________________ Հայտին կից ներկայացվող փաստաթղթերն են՝
ա) իրավաբանական անձանց համար՝ կանոնադրության պատճենը, պետական ռեգիստրի վկայականի պատճենը, բ) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, գ) ներկրվող կամ արտահանվող տոհմանյութի խմբաքանակի որակի վերաբերյալ հավաստագիր՝ տրված արտադրողի կողմից:
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերը և դրանցում բերված տեղեկությունները ճիշտ են, որի համար ստորագրում եմ:
_________________________________ __________________
«____»______________200 թ.
Կ.Տ. |
Հավելված 2 |
Ձև ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ՆԵՐԿՐՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N 000000
Տրվել է ____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև _________ 200 թ.
Թույլատրվում է ներկրել Հայաստանի Հանրապետություն.
Ներկրող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը և գտնվելու կամ բնակության վայրը __________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ Մատակարար կազմակերպությունը __________________________________________ Մատակարար երկիրը __________________________________________________ Ապրանքաուղեկից և այլ փաստաթղթերի տվյալները ________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ Հատուկ նշումներ _____________________________________________________
_______________ 200 թ.
Կ.Տ.
|
Հավելված 3 |
Ձև
ՏՈՀՄԱՆՅՈՒԹԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ N 000000
Տրվել է ____________ 200 թ. Ուժի մեջ է մինչև _________ 200 թ.
Թույլատրվում է արտահանել Հայաստանի Հանրապետությունից
Արտահանող իրավաբանական անձի (կազմակերպության) անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, գտնվելու կամ բնակության վայրը ______________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ Արտահանման երկիրը__________________________________________________ Ապրանքաուղեկից և այլ փաստաթղթերի տվյալները ________________________________ ________________________________________________________________ ________________________________________________________________ Հատուկ նշումներ _____________________________________________________
_____ _________200 թ.
Կ.Տ.
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|