Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.03.2005-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.03.01/5(182) Հոդ.74
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.02.2005
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.02.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.03.2005

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
17 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505099


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

7 փետրվարի 2005 թ.
 ք. Երևան

 

N 13-Ն



 
Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի սոցիալական ծառայության տարածքային գործակալության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի N 152 և Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2004 թվականի նոյեմբերի 9-ի N 133-Ն/1 համատեղ հրամանը, որով սահմանվել են մարզպետարանների աշխատակազմերի սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների  քաղաքացիական ծառայողներին մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող միասնական պահանջները, ինչպես նաև նրանց իրավունքների և պարտականությունների նկարագրերը


Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ`


Ուժը կորցրած ճանաչել.

Հայաստանի Հանրապետության  սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տնօրենի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 156-Պ հրամանը,

Հայաստանի Հանրապետության  սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր տեսուչի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 154-Պ հրամանը,

Հայաստանի Հանրապետության  սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի տեսուչի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 153-Պ հրամանը,

Հայաստանի Հանրապետության  սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 7-ի «Սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի գլխավոր հաշվապահի պաշտոնեական հրահանգը հաստատելու մասին» N 155-Պ հրամանը:

Ա. Վարդանյան