«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11806394
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
21 նոյեմբերի 2006 թ. |
N 1067-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 194-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ կետը և «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը.
Հրամայում եմ՝
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2004 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության համայնքի բյուջեի օրինակելի ձևը և նշված ձևի առանձին հատվածների լրացման մասին ցուցումները հաստատելու մասին» N 194-Ն հրամանով հաստատված համայնքների բյուջեների օրինակելի ձևի մեջ կատարել հետևալ փոփոխությունը.
1. Հավելված N 1-ի «ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ» Հատված 1-ի «2. ՏՈՒՐՔԵՐ» բաժնի «2.2. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐ» ենթաբաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
050 | 2.2. Տեղական տուրքեր՝ (տող051+ տող061 + տող062 + տող063 + տող066 + տող070 + տող076 + տող077 + տող082+ տող083+ տող084), |
X | ||
051 | այդ թվում՝ ա) Համայնքի տարածքում նոր շենքերի, շինությունների (ներառյալ ոչ հիմնական) շինարարություն (տեղադրման) թույլտվության համար (տող052 + տող058), |
X | ||
052 | այդ թվում` աա) Հիմնական շինությունների համար (տող053 + տող054), |
X | ||
053 | որից՝ - մինչև 300 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների, ինչպես նաև 200 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող և հասարակական և արտադրական նշանակության օբյեկտների համար |
X | ||
054 | - 052-րդ տողում չնախատեսված օբյեկտների համար (տող055+ տող056 + տող057), |
X | ||
055 | այդ թվում` - 201-ից մինչև 500 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար |
X | ||
056 | - 501-ից մինչև 1000 քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | ||
057 | - 1001 և ավելի քառ.մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | ||
058 | աբ) Ոչ հիմնական շինությունների համար (տող 059+տող 060), | X | ||
059 | - մինչև 20 քառ. մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | ||
060 | - 20 և ավելի քառ. մ ընդհանուր մակերես ունեցող օբյեկտների համար | X | ||
061 | բ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքներ (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջվող դեպքերի) կատարելու թույլտվության համար | X | ||
062 | գ) Համայնքի վարչական տարածքում շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների քանդման թույլտվության համար | X | ||
063 | դ) Համայնքի տարածքում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի ընթացիկ տարվա համար վաճառքի թույլտվության համար (տող 064+ տող 065), | X | ||
064 | այդ թվում՝ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում |
X | ||
065 | ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում | X | ||
066 | ե) Համայնքի տարածքում բացօթյա վաճառք կազմակերպելու թույլտվության համար (տող 067+ տող 068+տող069), | X | ||
067 | այդ թվում՝ - գազի և վառելիքաքսայուղային նյութերի համար |
X | ||
068 | - գյուղատնտեսական մթերքների համար | X | ||
069 | - այլ ապրանքների (այդ թվում՝ ոգելից խմիչքների և/կամ ծխախոտի արտադրանքի) համար | X | ||
070 | զ) Համայնքի տարածքում խաղատների, հանրային սննդի օբյեկտների, բաղնիքների (սաունաների), զվարճանքի օբյեկտների՝ ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվության համար (տող071+տող072+տող073+տող074+տող075), | X | ||
071 | այդ թվում՝ - խաղատների համար |
X | ||
072 | - շահումով խաղերի կազմակերպման համար | X | ||
073 | - հանրային սննդի օբյեկտների համար | X | ||
074 | -բաղնիքների (սաունաների) համար | X | ||
075 | - զվարճանքի օբյեկտների համար | X | ||
076 | է) Համաքաղաքային կանոններին համապատասխան՝ Երևան քաղաքի և քաղաքային համայնքների տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար | X | ||
077 | ը) Համայնքի տարածքում համար արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար (տող078+ տող079+ տող080+ տող081), | X | ||
078 | այդ թվում՝ - ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար |
X | ||
079 | - թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը մինչև 20 և ավելի ծավալային տոկոս) արտադրանք գովազդող արտաքին գովազդի համար | X | ||
080 | - այլ արտաքին գովազդի համար | X | ||
081 | - դատարկ գովազդային վահանակների համար | X | ||
082 | թ) Համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ և կրկնօրինակներ տրամադրելու համար | X | ||
083 | ժ) Համայնքի տարածքում (բացառությամբ թաղային համայնքների) մարդատար տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար | X | ||
084 | ի) Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի թույլտվության համար | X |
2. Սույն հրամանով փոփոխված օրինակելի ձևը կիրառվում է սկսած 2007 թվականի համայնքների բյուջեների կազմման գործընթացից:
Նախարար |
Վ. Խաչատրյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|