Գլխավոր տեղեկություն
Համար
N 41-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.01.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.02.01/3(243)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
15.01.2007
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
15.01.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

15 հունվարի 2007 թվականի N 41-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Ֆարմդոն» ՍՊԸ-ի դեղատնային գործունեության լիցենզիայի գործողությունը վերականգնելու մասին

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի 2006թ. օգոստոսի 21-ի N 949-Ա հրամանը, 12 հունվարի 2007 թվականի դիմումը, հաշվի առնելով, որ ստուգման ժամանակ հայտնաբերված խախտումները վերացվել են և այդպիսով վերացել են լիցենզիայի կասեցման հիմքերը.

 

Հրամայում եմ`

 

1.  Վերականգնել «Ֆարմդոն» ՍՊԸ-ի 19 դեկտեմբերի 2006 թվականի N 1486-Ա հրամանով կասեցված լիցենզիայի գործողությունը:

2. Թույլատրել «Ֆարմդոն» ՍՊԸ-ին Կ - XX- 000924 լիցենզիայի հիման վրա վերսկսել դեղատնային գործունեությունը:

3. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

3.1. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, հարկային պետական ծառայությանը և գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին:

4.  Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան