ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 փետրվարի 2006 թվականի N 156-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Անվերջ երիտասարդություն» ՍՊԸ-ի լիցենզիայի գործունեության իրականացման վայրի փոփոխման մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33 հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. «Անվերջ երիտասարդություն» ՍՊԸ-ի գործունեության (2004 թվականի սեպտեմբերի 14-ին տրված բժշկական օգնության և սպասարկման թիվ Կ - XX- 000609 լիցենզիա) իրականացման վայրը՝ ք. Երևան, Թամանյան 6, բն. 18 հասցեն տեղափոխել ք. Երևան, Կենտրոն համայնք, Եկմալյան 6 հասցե:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |