Գլխավոր տեղեկություն
Համար
N 1075-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.12.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.12.15/30(239) Հոդ.440
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
22.09.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 դեկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10006406

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

22 սեպտեմբերի 2006 թ.
ք. Երևան

N 1075-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ի կատարումն ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման իրականացման կարգը սահմանելու մասին» թիվ 2353-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետի պահանջների.

 

Հրամայում եմ՝

1. Հաստատել՝

1.1. Ֆիզիկական դաստիարակության համալիր ծրագրի համաձայն հանրակրթական հաստատությունների բոլոր աշակերտներին ուսումնական տարվա սկզբին բժշկական զննման ենթարկելու և արդյունքում հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերի բաժանման չափորոշիչը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության կազմակերպման վարչության պետ Վ. Պողոսյանին` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության վարչությունների պետերի հետ համատեղ ապահովել սույն հրամանի ներդրումը բժշկական հաստատություններում:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի իրավական խորհրդական Ս. Քրմոյանին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական իրավական փորձաքննության և պետական գրանցման:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հ. Դարբինյանին:

Նախարար՝

Ն. Դավիդյան

Հավելված


Հաստատված է
ՀՀ առողջապահության նախարարի
2006 թվականի սեպտեմբերի 22-ի
N 1075-Ն հրամանի

Չ Ա Փ Ո Ր Ո Շ Ի Չ

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ,
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԲԱԺԱՆՄԱՆ

1. Հանրակրթական հաստատություններում «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման հիմնական, նախապատրաստական և հատուկ խմբերը բաժանվում են` ելնելով երեխայի հիվանդության պատմության տվյալներից, ֆիզիկական զարգացումից ու պատրաստվածությունից, առողջական վիճակից, օրգանիզմի մարզվածության աստիճանից` համաձայն ենթահավելված 1-ի (կցվում է):

2. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման խմբերի բաժանումը կատարվում է ուսումնական տարվա սկզբում տարածքային սպասարկման բժշկական հաստատության կողմից (տեղամասային պոլիկլինիկա, գյուղական բժշկական ամբուլատորիա, գյուղական առողջության կենտրոն)` համաձայն տվյալ տարվա ընթացքում աշակերտների բժշկական զննման արդյունքների: Բժշկական զննման արդյունքում տրվում է եզրակացություն` աշակերտի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին:

3. Աշակերտների բժշկական զննումը կազմակերպվում է տարվա ընթացքում տեղամասային բժիշկների կողմից` առողջ երեխայի հսկողության ծավալով, երեխայի ծննդյան ամսաթվին համապատասխան: Ըստ անհրաժեշտության զննմանը պետք է ներգրավվեն համապատասխան նեղ մասնագետներ (վիրաբույժ, օրթոպեդ, ակնաբույժ, նյարդաբան, ռևմատոլոգ և այլն), ինչպես նաև իրականացվեն լաբորատոր-գործիքային հետազոտություններ:

4. «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման խմբերը տարվա ընթացքում կարող են փոփոխվել` ելնելով երեխայի առողջական վիճակից: Բժշկական հսկողության ընթացքում անհրաժեշտ է նաև հիվանդությունների և տրավմաների վերականգնման շրջանում ֆիզիկական ծանրաբեռնվածության ճիշտ որոշումը, ինչպես նաև դրա աստիճանական մեծացումը` ծանրաբեռնումը` համաձայն ենթահավելված 2-ի (կցվում է):

5. Յուրաքանչյուր աշակերտի առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման մասին տրված եզրակացությունը, «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման խմբի վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են աշակերտի բժշկական քարտում: Տարվա ընթացքում աշակերտի տեղափոխումը մեկ խմբից մյուսը կատարվում է տեղամասային բժշկի գրավոր եզրակացության հիման վրա:

6. Նախապատրաստական խմբի պարապմունքներն անց են կացվում հիմնական խմբի հետ, նույն ուսումնական ծրագրով:

7. Երկու խմբերն էլ հանձնում են ստուգողական նորմատիվներ, միայն այն տարբերությամբ, որ նախապատրաստական խմբի համար պահանջվում է որոշ սահմանափակում, երեխայի ֆունկցիոնալ հնարավորությունների շրջանակներում, սահմանում աստիճանաբար մեծացնելով պահանջվող նորմայի սահմաններում:

8. Նախապատրաստական խմբում, երեխաների ֆիզիկական ընդհանուր պատրաստականությունը բարձրացնելու նպատակով, իրականացվում են լրացուցիչ պարապմունքներ: Նախապատրաստական խմբի երեխաներին չի թույլատրվում մասնակցել սպորտային մրցումներին:

Ենթահավելված N 1

 ՀԻՄՆԱԿԱՆ, ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԽՄԲԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ

Խումբը Խմբի բժշկական բնութագիրը Թույլատրելի ֆիզիկական ծանրաբեռնվածության
ծավալները

1

2

3

Հիմնական Հիմնական խմբին դասվում են առողջության
կողմից շեղում չունեցող, ինչպես նաև
առողջության կողմից աննշան մորֆոֆունկցիոնալ
շեղում ունեցող, բայց բավարար ֆիզիկական
զարգացում և պատրաստականություն
ունեցող աշակերտները:
1. Պարապմունքներ «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման ծրագրի ծավալով:
2. Ստուգիչ նորմատիվների հանձնում:
3. Պարապմունքներ դպրոցի սպորտային ցանկացած
սեկցիայում: Թույլատրվում է մասնակցել սպորտ-
մրցումներին (մեկ սպորտաձևից միայն):
Նախապատրաս-տական Նախապատրաստական խմբին դասվում
են առողջության և ֆիզիկական զարգացման
կողմից աննշան շեղումներ և ոչ բավարար
ֆիզիկական պատրաստականություն
ունեցող աշակերտները:
1. Պարապմունքներ «ֆիզիկական կուլտուրա» առարկայի դասավանդման ծրագրի ծավալով:
2. Ստուգիչ նորմատիվների հանձնում` Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ֆունկցիոնալ
հնարավորությունների սահմանում` այն բարձրացնելով
աստիճանաբար և չափավորված:
3. Չի թույլատրվում մասնակցել սպորտմրցումներին:
Հատուկ Հատուկ խմբին դասվում են աշակերտները,
որոնք ունեն առողջության մշտական կամ
ժամանակավոր բնույթի այնպիսի նշանակալից
շեղումներ, որոնք ուսումնական պրոցեսի
համար հակացուցումներ չեն, սակայն
պահանջում են ֆիզիկական ծանրա-
բեռնվածության սահմանափակում,
հարկ եղած դեպքում՝ բուժական
հատուկ վարժություններ:
1. Պարապմունքներ հատուկ ուսումնական ծրագրով`
հաշվի առնելով հիվանդության բնույթը և ծանրության
աստիճանը:
2. Անհրաժեշտության դեպքում՝ պարապմունքներ
բուժական ֆիզկուլտուրայով համապատասխան
բժշկական կազմակերպությունում:

Ենթահավելված N 2

ԸՍՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՄԲԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիվանդություններ և ախտաբանական վիճակներ

Բժշկական խմբերը

 

Հատուկ

Նախապատրաստական

Հիմնական

1. Սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ

Թույլատրվում է ոչ շուտ, քան 8-10 ամիս անց սուր շրջանից հետո և միայն այն դեպքում, երբ բացակայում են արյան շրջանառության անբավարարության և ակտիվ պրոցեսի նշանները:

Թույլատրվում է ոչ շուտ, քան մեկ տարի անց` սուր շրջանից հետո, երբ բացակայում են սրտի և հոդերի ախտահարման կլինիկական երևույթները:

Կարելի է թույլատրել սուր շրջանից հետո` 2 տարի անց սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ փորձի բարեհաջող ռեակցիայի ժամանակ, երբ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատվում է լավ:

1.1. Ռևմատիկ միոկարդիտ` լավացման, ռեկոնվալեսցենցիայի շրջանում

1.2. Ինֆեկցիոն տոքսիկ ծագում ունեցող միոկարդիոդիստրոֆիաներ

Թույլատրվում է դպրոց հաճախումները վերսկսելուց հետո

Թույլատրվում է հիվանդության սուր շրջանից 6 ամիս անց՝ սրտի ախտահարման նշանների բացակայության դեպքում

Թույլատրվում է սուր շրջանից հետո 12 ամիս անց, երբ օրգանիզմի ընդհանուր վիճակը գնահատվում է լավ:

1.3. Սրտի փականային ապարատի ախտահարումներ
 ա) միտրալ փականի անբավարարություն

Թույլատրվում է ոչ շուտ քան 10-12 ամիս անց` սուր և ենթասուր էնդոկարդիտից հետո, երբ բացակայում է ռևմատիկ ակտիվ պրոցեսը և չկան արյան շրջանառության խանգարումներ

Թույլատրվում է ոչ շուտ, քան 2 տարի անց` սուր ռևմատիկ պրոցեսից հետո, երբ ֆիզիկական ծանրաբեռնվածության նկատմամբ սիրտ-անոթային համակարգի տված ռեակցիան բավարար է և մինչ այդ հաջողությամբ պարապել է հատուկ խմբում

Չի թույլատրվում

 բ) միտրալ ստենոզ, աորտալ փականի ախտահարում, սրտի փականային ապարատի կոմբինացված ախտահարում

Թույլատրումը խիստ անհատական է

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

1.4. Սիրտ-անոթային համակարգի բնածին պաթոլոգիա: Բնածին արատներ առանց ցիանոզի և առանց արյան շրջանառության խանգարումների

Թույլատրվում է այն դեպքում, երբ չկան աջ փորոքի գերբեռնվածություն և հեմոդինամիկայի փոփոխություններ

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

1.5. Սիրտ-անոթային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ (պատանեկան սիրտ, վեգետոանոթային դիստոնիա)

Չի թույլատրվում

Թույլատրվում է

Թույլատրվում է, երբ սիրտ-անոթային ֆունկցիոնալ փորձի նկատմամբ օրգանիզմի ռեակցիան դրական է

1.6. Հիպերտոնիա երիտասարդական

Թույլատրվում է

Թույլատրվում է՝ ըստ բժշկի եզրակացության

Չի թույլատրվում

1.7. Սրտի արատներ հետվիրահատական շրջանում

Թույլատրումը խիստ անհատական է:

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

2. Շնչառական համակարգի հիվանդություններ 

Թույլատրվում է թեթև և միջին ծանրության ձևերի ժամանակ:

Թույլատրվում է ոչ շուտ, քան վերջին նոպայից 1 տարի հետո, կայուն ռեմիսիայի դեպքում

Թույլատրվում է ոչ շուտ, քան վերջին նոպայից 2 տարի անց, կայուն ռեմիսիայի դեպքում

2.1. Բրոնխիալ ասթմա

2.2. Թոքերի քրոնիկական ոչ սպեցիֆիկ հիվանդություններ, թոքի հետվիրահատական վիճակներ՝ լոբէկտոմիա և թոքի սեգմենտար ռեզեկցիա, թոքի հեռացում

Թույլատրվում է սրացումների բացակայության կամ հետվիրահատական շրջանի հարթ ընթացքի դեպքում

Թույլատրվում է հիվանդության կայուն ռեմիսիայից կամ վիրահատությունից հետո մեկ տարի անց, սրացումների բացակայության կամ հետվիրահատական շրջանի հարթ ընթացքի դեպքում

Չի թույլատրվում

 2.3. Թոքերի տուբերկուլոզ

Թույլատրվում է կոմպենսացիայի և սուբ- կոմպենսացիայի փուլում և 1-ին աստիճանի շնչառական անբավարարության ժամանակ

Թույլատրվում է կայուն ռեմիսիայի շրջանում, երբ բացակայում են շնչառական անբավարարության երևույթները

Չի թույլատրվում

2.4. Տուբերկուլոզային վարակվածություն

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

3. Աղեստամոքսային համակարգի հիվանդություններ

Թույլատրվում է, երբ ընդհանուր վիճակը բավարար է և վերջին 6 ամիսների ընթացքում սրացում չի եղել

Թույլատրվում է, երբ ընդհանուր վիճակը լավ է

Չի թույլատրվում

 3.1. Քրոնիկական գաստրիտ, էնտերիտ, կոլիտ

3.2. Քրոնիկական հեպատիտ, խոլեցիստիտ

Թույլատրվում է անհատականորեն՝ սուբկոմպենսացիայի և կոմպենսացիայի շրջանում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

 3.3. Խոցային հիվանդություն

Թույլատրվում է սրացումից մեկ տարի հետո, կայուն ռեմիսիայի դեպքում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

 3.4.  Մալաբսորբցիայի համախտանիշ

Թույլատրվում է բժշկական ցուցումով

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

4. Միզասեռական համակարգի հիվանդություններ

Թույլատրվում է ռեմիսիայի շրջանում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

4.1. Սուր և խրոնիկական նեֆրիտներ, պիելոնեֆրիտ

4.2. Հետվիրահատական վիճակներ

Ըստ բժշկի նշանակման

Ըստ բժշկի նշանակման

Ըստ բժշկի նշանակման

5. Արյան համակարգի հիվանդություններ

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

5.1. Կոագուլոպաթիաներ

5.2. Օնկոհեմատոլոգիա

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

 5.3. Անեմիաներ (միջին և ծանր ձևեր)

Թույլատրվում է

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

6. Էնդոկրին հիվանդություններ

Ըստ մասնագետի եզրակացության

Ըստ մասնագետի եզրակացության

Ըստ մասնագետի եզրակացության

7. Վիրաբուժական հիվանդություններ

Ըստ մասնագետի եզրակացության

Ըստ մասնագետի եզրակացության

Ըստ մասնագետի եզրակացության

8. Հենաշարժիչ համակարգի հիվանդություններ

Որոշվում է անհատականորեն

Թույլատրվում է շարժողական ֆունկցիայի թույլ արտահայտված խանգարումների ժամանակ

Թույլատրվում է, երբ չկան շարժողական ֆունկցիայի խանգարումներ

8.1. Բնածին և ձեռքբերովի դեֆորմացիաներ

8.2. Կեցվածքի շեղումներ

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

Թույլատրվում է, ցուցված են ուղղիչ մարմնամարզության լրացուցիչ պարապմունքներ

8.3. Սկոլիոզներ

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

8.4. Սովորույթ դարձած հոդախախտեր

Թույլատրվում է

Թույլատրվում է անհատականորեն

Չի թույլատրվում

8.5. Խոնդրոդիստրոֆիա

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

9. Նյարդային համակարգի հիվանդություններ

Թույլատրվում է

Թույլատրվում է շարժողական ֆունկցիայի աննշան խանգարումների ժամանակ, բայց ոչ շուտ, քան հատուկ խմբում 1 տարի պարապելուց հետո

Չի թույլատրվում

9.1. Գանգի փակ կոտրվածքների մնացորդային երևույթներ

9.2. Թերլուծանք, պարեզներ նյարդային համակարգի տարբեր հիվանդություններից հետո

Որոշվում է անհատականորեն

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

9.3. Մկանային պրոգրեսիվ դիստրոֆիա

Թույլատրվում է հիվանդության սկզբնական շրջանում

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

9.4. Էպիլեպսիա

Թույլատրվում է հազվադեպ կրկնվող նոպաների ժամանակ

Չի թույլատրվում

Չի թույլատրվում

10. Քիթ-կոկորդ-ականջի քրոնիկական հիվանդություններ

Թույլատրվում է թարախային պրոցեսների ժամանակ

Թույլատրվում է, երբ լսողության կողմից խանգարում չկա

Հակացուցված է լողը` հաճախակի սրացումների ժամանակ, ինչպես նաև դահուկահավությունը

10.1. Քրոնիկական օտիտ թմբկաթաղանթի պերֆորացիայով

10.2. Քրոնիկական ռինոսինուսիտներ, տոնզիլիտներ

Թույլատրվում է հիվանդությունների հաճախակի սրացումների ժամանակ

Թույլատրվում է քթային շնչառության թույլ խանգարումների ժամանակ

Թույլատրվում է, երբ քթային շնչառության կողմից եղած խանգարումներն աննշան են

11. Աչքի հիվանդություններ

Թույլատրվում է 7D-ից անկախ տեսողության սրությունից: Աչքի հատակի փոփոխությունների և ապակենման մարմնի պղտորման դեպքում

Թույլատրվում է 3D պակաս, երբ տեսողության սրությունը 0.5 ցածր է և կա կորեկցիա: 3D մինչև 6D անկախ տեսողության սրությունից

Թույլատրվում է 3D պակաս, երբ տեսողության սրությունը մինչև 0.5 և ավելի է առանց կորեկցիայի: 0.5 և ավելի տեսողության սրության դեպքում՝ միայն կորեկցիայով:

11.1. Ռեֆրակցիայի անոմալիաներ