«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006022
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
11 հունվարի 2006 թ. |
N 10-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՀԱԿԱՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՆՈՐՄԱՆԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կապի և կոմունալ ծախսերի նորմաներ սահմանելու մասին» N 1536-Ն որոշման 10-րդ կետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կոմունալ ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների նորմաները հաշվարկվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների գծով բյուջետային ծախսերի առանձին տեսակների ջեռուցման, վառելիքի և էլեկտրաէներգիայի ձեռքբերման ծավալների հաշվարկման հիմքում դրվող նորմաները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի N 629-Ն որոշման:
3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում 2006թ. ապրիլի 1-ից:
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Հավելված N 1 |
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ենթակայությանը հանձնված «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կապի ծառայությունների ձեռքբերման տարեկան ծավալների
N | Հաստիքը կամ ստորաբաժանումը |
Ամսական սահմանաչափը |
Տարեկան սահմանաչափը | ||
Տեղական ելից հեռախոսային խոսակցություններ (րոպե) |
Միջքաղաքային և դեպի բջջային ցանց ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ ֆաքսիմիլային միջքաղաքային հաղորդագրություններ (դրամ) | Միջազգային ելից հեռախոսային խոսակցություններ, այդ թվում՝ ֆաքսիմիլային միջազգային հաղորդագրություններ (դրամ) | Փոստային կապի ծառայություններ (դրամ) | ||
1 | Կազմակերպություն |
200000 | |||
2 | Կազմակերպության ղեկավար |
4000 |
10000 |
5000 |
|
3 | Կազմակերպության ղեկավարի տեղակալ |
4000 |
5000 |
||
4 | Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավար |
3000 |
5000 |
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.03.2015, N 36-Ն | 26.03.2015, N 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|