«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
1 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 11906021
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ
30 դեկտեմբերի 2005 թ. |
N 132-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշման NN 1 և 3 հավելվածների 12-րդ և 15-րդ կետերի`
Հրամայում եմ՝
Սահմանել`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ատեստավորում անցկացնելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:
Մ. ԹՈՓՈՒԶՅԱՆ |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների թափուր պաշտոն (այսուհետ՝ թափուր պաշտոն) զբաղեցնելու համար մրցույթի (այսուհետ` մրցույթ) անցկացման ընթացակարգը և պայմանները:
2. Մրցույթով երաշխավորվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիությունը՝ իրենց մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:
3. Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն գործունակ, չափահաս, գրական հայերենին տիրապետող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր բավարարում են հետևյալ պարտադիր պայմանները`
ա) համապատասխան բնագավառի բարձրագույն կրթություն.
բ) ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն 3 տարվա կամ առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումներ և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտեր).
դ) պետական կազմակերպության զարգացման ու բարեփոխման հայեցակարգ և հիմնադրույթներ մշակելու կարողություն.
ե) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
զ) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
է) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ը) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն.
թ) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
ժ) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
4. Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով՝
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
բ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը կամ լիազորությունների իրականացմանը.
գ) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.
դ) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
ե) օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
զ) նախորդ 3 տարվա ընթացքում եղել է սնանկանալու պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար:
5. Թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ՝ վարչություն):
Սույն կարգով մրցույթի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է (այսուհետ` աշխատակազմի ղեկավար-նախարար):
6. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ` աշխատակազմ) կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով:
7. Մրցույթն անցկացվում է բաց եղանակով ՝ հարցազրույց անցկացնելով:
II. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
8. Թափուր պաշտոն զբաղեցնելու համար բաց մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը (այսուհետ՝ հայտարարություն) հրապարակում է աշխատակազմը:
9. Հայտարարությունը հրապարակվում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով, ինչպես նաև ինտերնետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական էջում` 5-օրյա պարբերականությամբ, առնվազն 2 անգամ:
10. Հայտարարության մեջ պետք է պարունակվեն առնվազն հետևյալ տվյալները`
ա) մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վայրը և ժամկետը, որը չի կարող մրցույթ անցկացնելու մասին վերջին հայտարարության հրապարակման օրվանից հաշված մեկ ամսվանից պակաս լինել.
բ) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.
գ) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը (նյութերը).
դ) թափուր պաշտոնի անվանումը և հավակնորդին ներկայացվող պահանջները (չափանիշները):
III. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
11. Մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները վարչություն են ներկայացնում`
ա) գրավոր դիմում,
բ) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի,
գ) քաղվածք` աշխատանքային գրքույկից,
դ) ինքնակենսագրություն,
ե) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,
զ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
է) տեղեկանք` մշտական բնակության վայրից,
ը) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (դրանց առկայության դեպքում),
թ) բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե այն չի լուծարվել):
Քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող փաստաթղթով:
Վարչությունը սույն կետում նշված փաստաթղթերի պատճենները համեմատում է բնօրինակների հետ և ընդունում դրանք, իսկ բնօրինակները` վերադարձնում քաղաքացուն:
Սույն կետով նախատեսված փաստաթղթերից բացի, այլ փաստաթղթեր պահանջելն արգելվում է:
Քաղաքացին իր ցանկությամբ կարող է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել հանձնաժողովին, որը դրա մասին կազմում է համապատասխան արձանագրություն:
12. Մրցույթների մասին ամփոփ հաշվետվությունների կազմման, ինչպես նաև նախապատրաստական աշխատանքները պատշաճ ձևով կազմակերպելու նպատակով աշխատակազմում վարվում է մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիների տվյալների գրառման համարակալված և կնքված մատյան:
Մատյանում նշվում են մրցույթին մասնակցելու համար դիմած յուրաքանչյուր քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, անձնագրի համարը և սերիան, ինչպես նաև ներկայացված փաստաթղթերի էջերի թիվը:
13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, ապա դրա մասին տեղյակ է պահվում աշխատակազմի ղեկավար-նախարարին:
14. Վարչությունը մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած յուրաքանչյուր քաղաքացուն վերաբերող փաստաթղթերի փաթեթը (համարակալված, կարված և կնքված) ներկայացնում է հանձնաժողովին:
15. Հանձնաժողովը նախքան հարցազրույցը սկսելը անցկացված նիստում քննության է առնում ներկայացված փաստաթղթերը և ընդունում համապատասխան որոշում` մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու մասին:
Հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը կամ քաղաքացու ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում տվյալ պաշտոնի համար սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովը կարող է հրավիրել և լսել նաև մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացուն: Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ՝ մասնակիցներ) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մինչև հարցազրույցի սկիզբը:
Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին չի թույլատրում մասնակցել մրցույթին, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, ապա հանձնաժողովի կողմից ընդունվում է որոշում` մրցույթը չկայացած համարելու մասին: Այդ որոշումը հանձնաժողովն անմիջապես ուղարկում է աշխատակազմի ղեկավար-նախարարին:
16. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում:
IV. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
17. Մրցույթին մասնակցելու իրավունք ձեռք բերած մասնակիցների հետ անցկացվում է հարցազրույց: Մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է բանավոր` տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
18. Հարցազրույցի ընթացքում հարցերին մասնակցի տված պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հարց տվող հանձնաժողովի անդամի կողմից:
Եթե մասնակցի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
19. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցը գրավոր արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:
Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
20. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույց անցկացնելու համար տրվում է ոչ ավելի, քան 30 րոպե ժամանակ:
21. Յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում է մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
22. Բոլոր մասնակիցների հետ հարցազրույց անցկացնելուց հետո մասնակիցները հրավիրվում են հարցազրույցի անցկացման սենյակ, որից հետո հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում միայն մասնակցի անունը, հայրանունը և ազգանունը ու տրված ձայնի «կողմ» կամ «դեմ» լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր:
Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
23. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր քվեարկության արդյունքում հավաքել են հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:
Եթե մասնակիցը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում նրան մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին:
Եթե մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթի արդյունքում հաղթող չճանաչելու մասին և այդ որոշումն անմիջապես ուղարկում է աշխատակազմի ղեկավար-նախարարին:
V. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
24. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացումից հետո նույն օրը:
25. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VI. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
26. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո աշխատակազմի ղեկավար-նախարարին ներկայացնում է եզրակացություն հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) մասին: Եզրակացությունն ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, աշխատակազմի ղեկավար-նախարարը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ կնքում է պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունվարի 25-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը և նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 224-Ն որոշմամբ սահմանված կարգով` առավելագույնը 5 տարի ժամկետով:
27. Եզրակացության մեջ պետք է նշվեն՝
ա) թափուր պաշտոնի անվանումը, որը զբաղեցնելու համար անցկացվել է մրցույթը.
բ) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (ամսաթվերը) և վայրը.
գ) հաղթող ճանաչված մասնակիցների անունները, հայրանունները, ազգանունները` ըստ այբբենական կարգի, ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարին և անձնագրային տվյալները.
դ) հաղթող ճանաչված մասնակիցներից յուրաքանչյուրի վերաբերյալ հարցազրույցի հիման վրա հանձնաժողովի քվեարկության արդյունքները:
28. Եզրակացությունը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս` նշում են դրա մասին` ստորագրության մոտ գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
29. Եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում եզրակացությանը կից ներկայացվում են հանձնաժողովի անդամների հատուկ կարծիքները:
30. Հանձնաժողովի աշխատանքները համարվում են ավարտված` եզրակացությունը տալուց հետո, ինչպես նաև սույն կարգի 15-րդ և 23-րդ կետերի երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում:
31. Հանձնաժողովը հանձնման ակտով վարչություն է հանձնում հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մրցութային փաթեթը:
Վարչությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
VII. ՄՐՑՈՒՅԹԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
32. Հանձնաժողովի որոշմամբ մրցույթին ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
VIII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
33. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների առնվազն կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և անցկացվում է կրկնակի մրցույթ: Հանձնաժողովի ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
Կրկնակի մրցույթի ժամանակ մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է 10-օրյա ժամկետում` ընդհանուր հիմունքներով:
34. Մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքներով նոր մրցույթ է անցկացվում, եթե`
ա) մրցույթի մասնակիցներից ոչ մեկը քվեարկության արդյունքում չի հավաքել հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներն ու մրցույթի արդյունքում հաղթող չի ճանաչվել.
բ) մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել.
գ) մրցույթին մասնակցելու համար ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն կարգի 4-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկը.
դ) մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել.
ե) մրցույթը դատական կարգով անվավեր է ճանաչվել:
35. Մրցույթ հայտարարվելուց հետո սույն կարգի 10-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված մրցույթն անցկացնելու օրը, ժամը և վայրը կարող է փոփոխվել աշխատակազմի կողմից` դրա մասին ոչ ուշ, քան մրցույթ անցկացնելու օրվանից մեկ շաբաթ առաջ հայտարարություն հրապարակելով մամուլի և զանգվածային լրատվության այն նույն միջոցներով, որտեղ հրապարակվել է մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը:
Հավելված N 2 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ` ՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ) և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ՓԲԸ) գործադիր մարմինների ատեստավորման (այսուհետ՝ ատեստավորում) անցկացման ընթացակարգը և պայմանները:
2. Ատեստավորումը ՊՈԱԿ-ի և ՓԲԸ-ի գործադիր մարմինների պաշտոններում նշանակված անձի (այսուհետ` տնօրեն) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:
3. Տնօրենի պաշտոնը` մինչև սույն կարգն ուժի մեջ մտնելը 5 տարվանից ավելի զբաղեցնող անձը ենթակա է ատեստավորման` սույն կարգն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ տարվա ընթացքում, իսկ նշված պաշտոնը 5 տարվանից պակաս զբաղեցնող անձը` 5 տարին լրանալուց հետո` մեկ տարվա ընթացքում:
4. Ատեստավորման ենթակա չեն հղի և մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող անձինք, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
5. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող անձինք ենթակա են ատեստավորման` արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ավելի վաղ ատեստավորվելու ցանկություն չեն հայտնել:
6. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ անձինք ենթակա են ատեստավորման` աշխատանքի ներկայանալուց հետո մեկամսյա ժամկետում:
7. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունը (այսուհետ` վարչություն):
Սույն կարգով ատեստավորման նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված դրույթների կատարման անմիջական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն է (այսուհետ` աշխատակազմի ղեկավար-նախարար):
8. Ատեստավորումն անցկացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի (այսուհետ՝ աշխատակազմ) կողմից սահմանված կարգով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով)` աշխատակազմի ղեկավար-նախարարի հրամանով:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
9. Տնօրենը ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ աշխատակազմի ղեկավար-նախարարի կողմից տեղեկացվում է ատեստավորման անցկացման մասին:
10. Տնօրենն ատեստավորումից առնվազն 2 շաբաթ առաջ աշխատակազմի ղեկավար-նախարարին ներկայացնում է վերջին 5 տարվա ընթացքում իր կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը, որի հիման վրա աշխատակազմի ղեկավար-նախարարը տալիս է իր եզրակացությունը:
11. Տնօրենի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվության ու դրա վերաբերյալ աշխատակազմի ղեկավար-նախարարի եզրակացության պատճենները վարչությունը հանձնում է հանձնաժողովին` նախքան ատեստավորման անցկացումը:
III. ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
12. Ատեստավորումն անցկացվում է տնօրենի անմիջական մասնակցությամբ, փաստաթղթային եղանակով` հարցազրույցի միջոցով: Հանձնաժողովը քննարկում է տնօրենի կողմից կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը:
13. Տնօրենի հետ հարցազրույցն անցկացվում է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար ներկայացվող պահանջների շրջանակներում նրա գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Առաջադրանքները կարող են լինել տնօրենի պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի շրջանակներում (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, «Գնումների մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Իրավական ակտերի մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-1064 հրամանագիր, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 726-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 27-ի «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը, գնումների բնութագրերի հաստատման, նախնական հսկողության և ֆինանսավորման կարգը, գնումների ընթացակարգերի արձանագրությունների ստուգման կարգը, մեկ աղբյուրից գնումներ կատարելու ձևով` գնանշման միջոցով գնումների իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության գործունեության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի սեպտեմբերի 16-ի N 572 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 1267, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 890-Ն որոշումներ):
Հարցազրույցի ընթացքում տնօրենին կարող են տրվել նաև հարակից հարցեր:
14. Հարցազրույցի ընթացքում տնօրենի կողմից հարցերին տրված պատասխանները գնահատվում են (ճիշտ կամ սխալ) հանձնաժողովի` հարց տվող անդամի կողմից:
Եթե տնօրենի տված պատասխանը գնահատվում է սխալ, ապա հանձնաժողովի` գնահատական տվող անդամի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
15. Հարցազրույցը գրավոր արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:
Արձանագրությունն ստորագրվում է այն կազմողի, տնօրենի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
16. Հարցազրույց անցկացնելու համար տրվում է մինչև 30 րոպե ժամանակ:
17. Հարցազրույցն ավարտելուց հետո անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն` հանձնաժողովի նախագահի կողմից կնքված և ստորագրված քվեաթերթիկների միջոցով: Քվեաթերթիկի վրա նշվում են տնօրենի անունը, հայրանունը և ազգանունը:
Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է կողմ կամ դեմ:
18. Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
19. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում քվեաթերթերը և բարձրաձայն հայտարարում տնօրենի անունը, հայրանունը, ազգանունն ու տրված ձայնի կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթը համարվում է անվավեր: Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
20. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որն ստացել է հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները, իսկ հավասար ձայների դեպքում՝ տնօրենի համար առավել նպաստավորը:
IV. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
21. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և կազմում ատեստավորման թերթ (համաձայն ձևի):
22. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս` նշում են դրա մասին՝ ստորագրության մոտ գրառելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը:
23. Տնօրենն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն: Տնօրենը ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
24. Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորում անցկացնելուց հետո նույն օրը:
25. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
26. Հանձնաժողովը հանձնման ակտով վարչությանն է փոխանցում ատեստավորման փաթեթը, որն իր մեջ, սույն կարգի 11-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներառում է նաև հանձնաժողովի կողմից կազմված և (կամ) ընդունված արձանագրությունները, զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու (չհամապատասխանելու) մասին որոշումը, քվեաթերթիկները, ատեստավորման թերթը և այլ փաստաթղթեր:
Վարչությունը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՆՕՐԵՆԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
27. Աշխատակազմի ղեկավար-նախարարը ատեստավորման թերթն ստանալուց հետո, դրան համապատասխան, 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) տնօրենի հետ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու մասին.
բ) տնօրենին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
28. Աշխատակազմի ղեկավար-նախարարը տնօրենի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա ընդունում է համապատասխան որոշում` նրա աշխատանքի ներկայանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
29. Հանձնաժողովի որոշմամբ տնօրենի ատեստավորմանը ներկա գտնվելու իրավունք ունեն մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև հրավիրված դիտորդներ:
VII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
30. Ատեստավորման արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով:
Ձև
Ա Տ Ե Ս Տ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ
(ՊՈԱԿ-ի / ՓԲԸ-ի տնօրենի)
1. Անունը, հայրանունը, ազգանունը ________________________________________ 2. Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ____________________________________ 3. ՊՈԱԿ-ի / ՓԲԸ-ի անվանումը և տնօրենի պաշտոնին նշանակվելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
4. Տնօրենին հարցազրույցի ընթացքում տրված բանավոր հարցերը և դրանց պատասխանները (համառոտ) _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________ _______________________________________________________________
5. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի ________ անդամներ, որից կողմ են քվեարկել ________ անդամ: 6. Հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը` _______________________________________________________________ _______________________________________________________________
_____ _____________ 200 թ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.03.2013, N 111-Ն | 12.05.2013, N 132-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|