Basic information
Number
N 424-Ն
Type
Որոշում
Act type
Base act (12.05.2007-till now)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2007.05.02/23(547) Հոդ.550
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
12.04.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.04.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
19.04.2007
Effective date
12.05.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 ապրիլի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ապրիլի 2007 թվականի N 424-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 288-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 12-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերը և դրանց ներկայացման կարգի առանձնահատկությունները սահմանելու մասին» N 288-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «և 6» բառերը փոխարինել «, 6 և 8» բառերով.

2) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի առաջին պարբերությունում «վիճակախաղի (տոտալիզատորի) իրացված և շահած տոմսերի» բառերը փոխարինել «տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման և անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի, դրանց տեղակայման գտնվելու վայրերի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների» բառերով և «(շահումների)» բառից հետո պարբերությունը լրացնել «, N 8 հավելվածում նշված` տվյալ ամսվա ընթացքում տոտալիզատորի խաղադրույքների ընդունման կամ անմիջականորեն ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված համակարգիչների թվի կամ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման համար նախատեսված ինտերնետային կայքերի գրանցված հասցեների ավելացման» բառերով.

3) որոշման 1-ին կետի «գ» ենթակետի երկրորդ պարբերությունում «և 6» բառերը փոխարինել «, 6 և 8» բառերով.

4) որոշման 1-ին կետի «դ» ենթակետը «3-րդ» բառից հետո լրացնել «, 31 -րդ, 32 -րդ» բառերով.

5) որոշման N 5 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն N 1 հավելվածի.

6) որոշման N 7 հավելվածի 3-րդ կետում «3-րդ մասում (հավելված N 5)» բառերը փոխարինել «3-րդ, 31-րդ մասերում (հավելված N 5), 7-րդ հոդվածի 32-րդ մասում (հավելված N 8)» բառերով.

7) որոշման N 7 հավելվածի 6-րդ կետը «3-րդ» բառից հետո լրացնել «, 31-րդ, 32-րդ» բառերով.

8) որոշումը լրացնել նոր` N 8 հավելվածով` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. ապրիլի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 424-Ն որոշման

«Հավելված N 5
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  (Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր)

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ, ԴՐԱՆՑ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Կազմակերպչի անվանումը __________________________________________

Տոտալիզատորի անվանումը _________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը _______________________________________

Ներկայացնելու ամսաթիվը __________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն_________________________________

 

NN
ը/կ

Համակարգիչների տեղակայման գտնվելու
վայրերը

Համակարգիչների թիվն
ըստ տեղակայման
գտնվելու վայրերի

1

2

3

1.

 

 

2.

 

 

3.

 

 

4.

 

 

...

 

 

 

Ընդամենը

 

 

____________________________
(ստորագրությունը)


Կ.Տ.

___________ էջ»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
ապրիլի 12-ի N 424-Ն որոշման

«Հավելված N 8
ՀՀ կառավարության 2004 թվականի
փետրվարի 12-ի N 288-Ն որոշման

Ձև

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր  (Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր)

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԵՎ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ` ՏՎՅԱԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ԹՎԻ ԿԱՄ ԻՆՏԵՐՆԵՏ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐԻ ԳՐԱՆՑՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Կազմակերպչի անվանումը __________________________________________

Տոտալիզատորի անվանումը _________________________________________

Հաշվետու ժամանակահատվածը _______________________________________

Ներկայացնելու ամսաթիվը __________________________________________

Ինտերնետային կայքի գրանցված հասցեն_________________________________

 

NN
ը/կ

Համակարգիչների տեղակայման գտնվելու
վայրերը

Համակարգիչների թիվն
ըստ տեղակայման
գտնվելու վայրերի

1

2

3

1.

 

 

2.

 

 

3.

 

 

4.

 

 

...

 

 

 

Ընդամենը

 

 

____________________________
(ստորագրությունը)


Կ.Տ.

___________ էջ»:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation