ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
25 հոկտեմբերի 1996 թ. N 471
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՊԱՌՔՆԵՐԻ ԱՌԱՋԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՃԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի 1996 թվականի առաջին եռամսյակի կատարման արդյունքների և տարեկան եկամուտների ապահովման միջոցառումների մասին» N 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների և դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության մեթոդական ցուցումները (կցվում են):
Առդիր` 7 էջ:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ 25 հոկտեմբերի 1996 թ. N 471 հրամանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅաՆ 30 սեպտեմբերի 1996 թ. N 881 հրամանով |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ և ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅաՆ 19 սեպտեմբերի 1996 թ. N 117 հրամանով |
Մ Ե Թ Ո Դ Ա Կ Ա Ն Ց ՈՒ Ց ՈՒ Մ Ն Ե Ր
ՀՀ նախարարությունների (վարչությունների, գերատեսչությունների) կողմից իրենց ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններում ապառքների առաջացման պատճառների ԵՎ դրանց աճի կանխարգելման միջոցառումների ուսումնասիրության վերլուծության
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն մեթոդական ցուցումները մշակվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թ. հուլիսի 25-ի N 34 արձանագրության 2-րդ կետի բ) ենթակետի համաձայն և հանդիսանում են հարկային պարտավորությունների գծով ապառքների առաջացման հիմնական պատճառների, դրանց աճի կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումների բացահայտման և բյուջեի նկատմամբ հարկային պարտավորությունների կատարողական կարգապահության բարձրացման նպատակով կատարվող ուսումնասիրությունների և վերլուծությունների (այսուհետև` վերլուծության) հիմք:
2. Վերլուծությունը կատարվում է պարբերաբար` եռամսյակային (կամ ամսական) կտրվածքով, ընտրանքային եղանակով: Եռամսյակային կտրվածքով վերլուծության ենթակա ձեռնարկությունների ցանկում ընդգրկվում են այն ընտրանքային ձեռնարկությունները, կազմակերպությունները (այսուհետև` վճարող), որոնց ապառքի մեծությունը վերլուծության հաշվետու ժամանակաշրջանի վերջում գերազանցում է 10 մլն դրամի չափը, իսկ ամսական կտրվածքով վերլուծության ենթակա ձեռնարկությունների ցանկում` 100 մլն դրամից ավել ապառք ունեցող ձեռնարկությունները:
3. Վերլուծությունն իրականացվում է` ընդգրկելով վերջին հաշվետու ժամանակաշրջանը:
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏՎՅԱԼՆԵՐԸ
4. Վերլուծության համար ցանկում ընդգրկված վճարողից հավաքագրվում են ստորև նշվող (պարտադիր տրամադրման ենթակա) ցուցանիշներն ու տվյալները, ինչպես նաև ըստ վճարողի ոլորտային առանձնահատկությունների պահանջվող այլ տվյալներ և ցուցանիշներ:
5. Սույն ցուցումներում նշված պարտադիր տրամադրման ենթակա տվյալների և ցուցանիշների կազմը կարող է փոփոխվել` հաշվի առնելով նախարարության (վարչության, գերատեսչության) կողմից տրվող առաջարկությունները:
6. Վերլուծության համար անհրաժեշտ վճարողի կողմից պարտադիր տրամադրման ենթակա տվյալներ են հանդիսանում.
6.1. Անձնագրային տվյալները-ձեռնարկության անվանումը, հասցեն, ենթակայությունը և հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
6.2. Իրացման պահի ձևակերպման կարգը (վճարման պահով կամ առաքումից հետո 90-րդ օրվա դրությամբ):
6.3. Կանոնադրական կապիտալի մեծությունը (հազար դրամով):
6.4. Հարկային պարտավորությունների գծով ապառքի գումարը ընդամենը և ըստ հարկատեսակաների` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի և նախորդ տարվա արդյունքներով:
6.5. Այլ պարտավորություններ` վարկեր և փոխառություններ, սոցիալական ապահովագրության վճարների, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի վճարների և աշխատանքի վարձատրության գծով պարտքերը` ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի և նախորդ տարվա արդյունքներով:
6.6. Իրացման ծավալը ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջանի և նախորդ տարվա արդյունքներով, ինչպես գումարային մեծությամբ, այնպես էլ կառուցվածքը`
ա) ըստ իրացված ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց փոխհատուցման եղանակի` կանխիկ, անկանխիկ և ապրանքափոխանակությամբ (գյուղացիական տնտեսություններից մթերված հումքի և մթերքների դիմաց ապրանքափոխանակություն կատարած վճարողները առանձին տողով նշում են նաև այդ ապրանքափոխանակության ծավալները):
բ) Ընդհանուր իրացման մեջ պետական պատվերների (ՀՀ նախարարություններին (վարչություններին, գերատեսչություններին) մատուցված ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) ծավալը:
գ) Ընդհանուր իրացման մեջ պետական փոխկապակցված առաքումների մասնակցության ծավալը:
դ) Ընդհանուր իրացման մեջ ՀՀ տարածքից դուրս արտահանման ծավալը` այդ թվում առանձին տողով նշելով նախկին ԽՍՀՄ երկրներ արտահանման ծավալը:
6.7. Ընթացիկ ակտիվների և ընթացիկ պարտավորությունների վերաբերյալ տվյալները ներկայացվում են ըստ համապատասխան ժամանակահատվածի հաշվեկշռի:
6.8. Դեբիտորական պարտքերը տրվում են ընդհանուր գումարով, արտացոլելով հաշվետու ժամանակաշրջանում դրա շարժը և միջին տևողությունը, ինչպես նաև ըստ հետևյալ առանձին խմբերի`
ա) պետական փոխկապակցված առաքումների գծով,
բ) պետական պատվերով իրացման գծով և
գ) ՀՀ տարածքից արտահանման գծով (առանձին տողով նշել նախկին ԽՍՀՄ երկրներ արտահանումն ու այլ երկրներ արտահանումը)` արտահայտված դրամով:
Դեբիտորական պարտքերի գծով առանձին տրվում են նաև 5 խոշորագույն դեբիտորները` նշելով նրանց լրիվ անվանումը, գտնվելու հասցեն և երկիրը, պարտքի գումարը, պարտքի առաջացման ժամկետը (լրիվ կամ մասնակի), ինչպես նաև նրանց հետ կնքված պայմանագրի առկայությունը և դրանում կանխավճարի (լրիվ կամ մասնակի) պայմանի առկայությունը ու կատարումը:
6.9. Այլ ցուցանիշներ և տվյալներ: Այս բաժնում արտացոլվում են դրամարկղի և առհաշիվ անձանց տրված գումարների շարժը հաշվետու ժամանակաշրջանում, ինչպես նաև պետական բյուջեի հետ փոխադարձ պարտքերի հաշվանցման ծավալը (հազար դրամով):
7. Սույն ցուցումների 6 կետում նշված հարկատուի կողմից պարտադիր տրամադրման ենթակա տվյալները արտացոլվում են հավելված 1-ում բերված «Ուսումնասիրության տեղեկանքի» 1-8 բաժիններում:
8. Նախորդ կետում նշված «Ուսումնասիրության տեղեկանքի» 9-րդ բաժնում նշվում են հարկային պարտավորությունների գծով ապառքների առաջացման այլ պատճառները` հնարավորության դեպքում կից ներկայացնելով դրանց առնչվող ցուցանիշները և այդ ցուցանիշների վերլուծության տեղեկանքը:
9. «Ուսումնասիրության տեղեկանքի» 10-րդ բաժնում նշվում է նախորդ ուսումնասիրությամբ տրված հանձնարարականների կատարման մասին` ընդգծելով կոնկրետ հանձնարարականը և նրա կատարման աստիճանը:
10. «Ուսումնասիրության տեղեկանքի» II-րդ բաժնում վերադաս մարմնի կողմից տրվում են ամփոփ հանձնարարականներ` ապառքների աճի կանխարգելման ուղղությամբ:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
11. ՀՀ նախարարությունները (վարչությունները, գերատեսչությունները) հսկողություն են իրականացնում նշված վերլուծությունների և ուսումնասիրությունների, ինչպես նաև դրանց արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ուղղությամբ:
12. ՀՀ նախարարությունները (վարչությունները, գերատեսչությունները) հավաքագրում են իրենց ենթակայության տակ գտնվող հարկատուներից ստացված «Ուսումնասիրության տեղեկանքները», հնարավորության սահմաններում ամփոփելով կազմում են ընդհանրացված տեղեկանք` ապառքների առաջացման տվյալ ճյուղին բնորոշ հիմնական պատճառների վերաբերյալ (առանձին նշելով նաև իրենց ենթակայության տակ գտնվող վճարողներից հարկային արտոնություն և հարկային օրենսդրության խախտումների համար կիրառված պատժամիջոցներից ազատում հայցողների թիվը, վճարումից ազատման ենթակա գումարը` ըստ ազատման ուղղությունների և հայցերի միջին տևողությունը):
13. Ուսումնասիրության տեղեկանքները կազմվում են 5 օրինակից և եռօրյա ժամկետում տրամադրվում հետևյալ հասցեատերերին.
- նախարարությանը,
- վճարողին,
- ՀՀ ֆինանսների նախարարությանը,
- ՀՀ Հարկային Տեսչությանը
- ՀՀ Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությանը:
քաղ. Երևան |
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ
_______________ |
_______________________________________________________________ 1. Իրացման պահի ձևակերպման կարգը (նշել) __ __ վճարման պահով __ __ առաքումից հետո 90-րդ օրվա դրության |
2. Կանոնադրական կապիտալի մեծությունը
3.
հազար դրամ
ընթացիկ տարվա |
նախորդ | |
հարկային պարտավորությունների գծով ապառքները ընդամենը այդ թվում` շահութահարկ ԱԱՀակցիզային հարկգույքահարկհողի հարկ |
||
վճարվել է բյուջե ընդամենը |
4.
ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջան |
նախորդ տարվա տարեկան | ||||
գումարը (հազ. դր.) |
տեսակարար կշիռը (տոկոս) |
գումարը (հազ. դր.) |
տեսակարար կշիռը (տոկոս) |
||
1. | Իրացման ծավալը ընդամենը թվում`կանխիկ անկանխիկ ապրանքափոխանակությամբ` որից գյուղ. տնտեսություններից մթերումների դիմաց |
||||
2. | ընդհանուր իրացման մեջ պետ պատվերի ծավալը |
||||
3. | պետ. պատվերով իրացված ապրանքների (աշխ.ծառայների) դիմաց վճարումների ծավալը |
||||
4. | փոխկապակցված առաքումների (քլիրինգի) մասնակցության ծավալը | ||||
5. | փոխկապակցված առաքումների գծով դեբիտորական պարտքերի մեծությունը | ||||
6. | ընդհանուր իրացման մեջ արտահանման ծավալը այդ թվում` նախկին ԽՍՀՄ երկրներ |
ԸՆԹԱՑԻԿ ԱԿՏԻՎՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
5.
հազար դրամ
ընթացիկ տարվա հաշվետու ժամանակաշրջան |
նախորդ տարվա տարեկան | |
- Ընթացիկ ակտիվներ այդ թվում` |
||
- Արտադրական պաշարներ | ||
- Աճեցվող և բտվող անասուններ | ||
- Փոքրարժեք և արագամաշ առարկաներ | ||
- Անավարտ արտադրություն | ||
- Գալիք ժամանակաշրջանի ծախսեր | ||
- Պատրաստի արտադրանք | ||
- Ապրանքներ | ||
- Շրջանառության ծախքեր` մնացորդ ապրանքների վրա | ||
- Հաշվարկներ դեբիտորների հետ` ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համար |
||
ստացված մուրհակների գծով դուստր ձեռնարկությունների հետ բյուջեի հետանձնակազմի հետ այլ գործառնությունների գծով այլ դեբիտորների հետ |
||
Մատակարարների և կապալառուների տրված կանխավճարներ |
||
Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ | ||
- Դրամական միջոցներ` դրամարկղ հաշվարկային հաշիվ արժութային հաշիվ |
||
- Այլ շրջանառու ակտիվներ | ||
- Ընթացիկ պարտավորություններ այդ թվում` |
||
- Բանկերի կարճաժամկետ վարկեր | ||
- Բանկերի վարկեր աշխատողների համար | ||
Կարճաժամկետ փոխառություններ | ||
- Վարկային էմիսիայի միջոցներ | ||
- Հաշվարկներ կրեդիտորների հետ` ապրանքների, աշխատանքների, ծառայությունների համար |
||
ստացված մուրհակների գծով աշխատանքների վճարման գծով սոցիալական ապահովագրության և ապահովության գծով գույքային և անձնական ապահովագրության գծով դուստր ձեռնարկությունների հետ արտաբյուջետային վճարումների գծով բյուջեի հետ այլ կրեդիտորների հետ |
||
- Գնորդներից և պատվիրատուներից ստացված կանխավճարներ | ||
- Գալիք ժամանակաշրջանի եկամուտներ | ||
Առաջիկա ծախսերի և վճարների պահուստաֆոնդեր | ||
- Կասկածելի պարտքերի գծով պահուստաֆոնդեր | ||
- Այլ կարճաժամկետ պասիվներ |
ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐ
6.
Ա.
հազար դրամ
Դեբիտորական պարտքեր | գումար, դրամային արտահայտությամբ |
հաշվետու ժամանակաշրջանում | միջին տևողությունը | |
Ընդամենը այդ թվում` |
ավելացում |
պակասեցում |
||
- փոխկապակց. առաքումների գծով |
||||
- պետ. պատվերով իրացման գծով |
||||
- ՀՀ տարածքից արտահանման գծով` որից` |
||||
- ԽՍՀՄ երկրներ - այլ երկրներ |
Բ.
հազար դրամ
խոշորագույն դեբիտորներ | |||||
անվանումը |
պարտքի |
առաջացման |
գտնվելու |
պայմանա- |
կանխավճարի |
1. | |||||
2. | |||||
3. |
7. ԱՅԼ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՏՎՅԱԼՆԵՐ
ՀԱՇՎԵՏՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ | ||
մուտք |
ելք | |
- դրամարկղի շարժ | ||
- առհաշիվ անձանց տրված գումարներ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
14.11.1996 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ n 20960073
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|