Գլխավոր տեղեկություն
Համար
N 22
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (28.08.1996-05.01.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.08.18/10(16)
Ընդունող մարմին
Արտոնագրային վարչություն
Ընդունման ամսաթիվ
10.06.1996
Ստորագրող մարմին
Արտոնագրային վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
10.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.08.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
05.01.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«10» հունիսի 1996 թ. N 22



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼ ՀԵՏԵՎՅԱԼ ԼՐԱԽՄԲԱԳՐՎԱԾ ՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ.

 

1. Կանոններ ապրանքային և սպասարկման նշանների գրանցման հայտերի փորձաքննության անցկացման

2. Ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ձևակերպման և ներկայացման կանոններ

3. Արդյունաբերական նմուշի հայտի ձևակերպման և ներկայացման կանոններ

4. Կարգ ԽՍՀՄ և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների պաշտպանական փաստաթղթեր ստանալու հայտերով գյուտերի և արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության արտոնագրեր տալու

5. Արտոնագրային հավատարմատարների որակավորման և գրանցման կարգ

6. Կարգ գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի, արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերի և ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրերի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու և մնացած ժամկետի համար Հայաստանի Հանրապետության արտոնագրեր ստանալու դիմումների ներկայացման և քննարկման

7. Կարգ արդյունաբերական սեփականության օբյեկտները օտարերկրյա պետություններում արտոնագրելու վերաբերյալ դիմումների քննարկման

 

Վարչության պետ

Ս. ՂԱՆԹԱՐՋՅԱՆ

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1995 թ.
հոկտեմբերի 24-ի N 35 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996 թ. հունիսի 10-ի N 22 հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

Սույն կանոնները սահմանված են «Ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը» հաստատելու մասին ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 19-ի N 4 որոշման 2-րդ կետի համաձայն և կարգավորում են ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետև ապրանքային նշաններ) գրանցման հայտերով Հայարտոնագրի կողմից անցկացվող փորձաքննության հետ կապված հարցերը:

 

Մ Ա Ս  I

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Նշանների հայտերի փորձաքննությունը որպես ապրանքային նշան դրանք գրանցելու նպատակով իրականացվող հետազոտություն է, որով որոշվում է հայտերի առարկա հանդիսացող նշանների համապատասխանությունը կանոնակարգով սահմանված պահանջներին:

1.2. Ապրանքային նշանները սահմանված կարգով գրանցված այն նշաններն են, որոնք որևէ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի ապրանքները և ծառայությունները համապատասխանաբար տարբերակում են այլ ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների նույնատիպ ապրանքներից և ծառայություններից:

1.3. Ապրանքային նշանները կարող են լինել`

ա) բառային` բառերի կամ տառերի զուգակցման տեսքով,

բ) պատկերային` գծերի, հարթության վրա ցանկացած ձևի պատկերների համակցության տեսքով,

գ) ծավալային` եռաչափ պատկերների (գծերի) կամ դրանց համակցության տեսքով,

դ) համակցված` տարբեր բնույթի տարրերի համակցության տեսքով (բառային, պատկերային, ծավալային և այլն),

ե) այլ նշաններ, օրինակ` ձայնային, լուսային, հոտառական և այլն:

1.3.1. Որպես ապրանքային նշան նշանները կարող են գրանցվել և իրավական պաշտպանություն ստանալ ինչպես սև-սպիտակ, այնպես էլ գունային կատարմամբ:

1.4. Հայտի փորձաքննությունը ներառում է երկու փուլ`

ա) հայտի անհրաժեշտ փաստաթղթերի առկայության և սահմանված պահանջներին դրանց ձևակերպման համապատասխանության ստուգում,

բ) հայտարկվող նշանի փորձաքննություն:

 

Մ Ա Ս  II

 

2. Հայտի փաստաթղթերի առկայության եվ դրանց ձեվակերպման համապատասխանության ստուգումը

 

2.1. Կանոնակարգի 11 կետին համապատասխան ապրանքային նշանի գրանցման հայտը Հայարտոնագիր է ներկայացնում հայտատուն կամ Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարը կանոնակարգի N 2 հավելվածում տրված բլանկի ձևով (բլանկ N 1) 1 օրինակից:

Հայտին կցվում են`

ա) հայտարկվող նշանի պատկերը լուսանկարների կամ տպագրական դրոշմվածքների տեսքով (25 օրինակ), հայտարկվող նշանը ներկայացվում է լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի տեսքով`  5x5 սմ չափսով (կախված նշանի չափսերից` լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել 5x10սմ): Եթե որպես նշան գրանցման է ներկայացվում պիտակ, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր կարող է կցվել պիտակն իր բնական մեծությամբ.

եթե հայտարկվում է եռաչափ նշան, ապա ներկայացվող լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի չափսերը կարող են լինել 5x5 սմ-ից մինչև 9x12 սմ.

հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են 25 օրինակից, այն գույնով կամ գունային հարաբերությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը.

նշանի պատկերը պետք է ունենա որակյալ գրաֆիկական կատարում: Նշանի տպագրական դրոշմվածքները պետք է ներկայացվեն որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80 գ/քառ.մ տեսակարար կշռով),

բ) սահմանված վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը,

գ) հայտատուների միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի հայտատուների անունով,

դ) ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում այդ իրավունքը հաստատող փաստաթուղթը,

ե) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիր), եթե հայտը ներկայացվում է հավատարմատարի միջոցով:

2.1.1. Հայտի ստացման օրվանից մեկամսյա ժամկետում փորձագետը ստուգում է հայտի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Եթե ստուգման արդյունքում պարզվում է, որ հայտը համապատասխանում է սահմանված պահանջներին, այն ընդունվում է քննարկման, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Եթե հայտի նյութերում բացակայում է նշանի պատկերը, ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (այսուհետև` ԱԾՄԴ) դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկը կամ հայտատուի(ների) լրիվ անվանումը, հայտը քննարկման չի ընդունվում և համապատասխան հիմնավորմամբ վերադարձվում է հայտատուին:

Ներկայացված նյութերում հայտարկվող նշանի գրանցման համար անհրաժեշտ այլ տեղեկությունների և փաստաթղթերի բացակայության դեպքում հայտն ընդունվում է քննարկման: Այս դեպքում գրանցման համար անհրաժեշտ պահանջների հստակ ձևակերպմամբ փորձագետը հարցում է ուղարկում հայտատուին: Հարցմանը համապատասխան բացակայող փաստաթղթերն ու տեղեկությունները հայտատուն պետք է ներկայացնի հարցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում (կանոնակարգի 15 կետի 4-րդ պարբերություն): Նշված ժամկետում հայտատուի կողմից փորձաքննության հարցումն անպատասխան թողնվելու դեպքում հայտը համարվում է ետկանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

2.2. Հայտը քննարկման ընդունելու դեպքում կատարվում են հետևյալ գործողությունները`

ա) սահմանվում է նշանի առաջնությունը,

բ) կատարվում է ԱԾՄԴ-ին համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկի և դրան համապատասխան անհրաժեշտ վճարի և մուծված վճարի համապատասխանության ստուգումը:

2.2.1. Նշանի առաջնությունը սահմանվում է Հայարտոնագրի կողմից հայտի ստացման թվականով:

Եթե նույնական կամ շփոթելու աստիճանի նման նշանների հայտերն ունեն ստացման նույն թվականը, առաջնությունը տրվում է այն նշանին, որի հայտն ունի ավելի վաղ փոստային առաքման թվական:

Այդ թվականները համընկնելու դեպքում առաջնությունը տրվում է այն նշանին, որի հայտն ավելի շուտ է գրանցվել Հայարտոնագրի կողմից (այսինքն` ըստ Հայարտոնագրի մտից համարի):

2.2.2. Նշանի առաջնությունը կարող է սահմանվել նաև առաջին հայտը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), այն դեպքում, երբ հայտը Հայարտոնագիրն ստացել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 2 ամսով, եթե կոնվենցիայով առաջնության խնդրանքով հայտը հայտատուից անկախ պատճառներով չի ներկայացվել սահմանված ժամկետում:

Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը Հայարտոնագիրն ստացել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում:

Կոնվենցիայով առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից դրա ստացման օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթղթերը, կամ այդ փաստաթղթերը Հայարտոնագիր ներկայացնել հայտի ստացման թվականից 3 ամսվա ընթացքում:

Նշանի առաջնությունը կարող է սահմանվել նշանի միջազգային գրանցման թվականով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Կոնվենցիայով առաջնության իրավունքը հաստատվում է առաջնային հայտի պատճենով, որը վավերացված է համապատասխան արտոնագրային գերատեսչության կողմից:

Ցուցահանդեսային առաջնության իրավունքը հաստատվում է համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքով, որի մեջ զետեղված է նաև նշանի պատկերը:

2.2.3. Ապրանքների և ծառայությունների դասակարգումը կատարվում է ԱԾՄԴ-ի հիման վրա: Եթե հայտում տրված ապրանքների ցանկը շատ ընդհանրացված է և հնարավորություն չի տալիս միանշանակ որոշել ապրանքների դասերը, փորձագետը պահանջում է ապրանքների մանրամասն ցանկը: Անհրաժեշտության դեպքում պետք է պարզել ապրանքների կիրառման բնագավառը կամ պահանջել այն նյութերի ցանկը, որոնցից դրանք պատրաստված են: Օրինակ` շատ ընդհանրացված «կարի արտադրանքներ» անվանումը ներառում է կարի արտադրանքի որոշակի տեսակներ, որոնք վերաբերում են ԱԾՄԴ-ի տարբեր դասերի. հագուստ-դաս 25, սպիտակեղեն (անկողնային)-դաս 24, կտորից պարկեր-դաս 22, սպորտային իրերի ծածկույթներ-դաս 28:

2.2.4. Սահմանված վճարի չափը կախված է դասերի քանակից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2.2.5. Հայտը քննարկման ընդունելու դեպքում հայտատուին ուղարկվում է տեղեկանք ապրանքային և սպասարկման նշանի գրանցման հայտը քննարկման ընդունելու վերաբերյալ: Տեղեկանքում տրվում է հայտի համարը, առաջնության թվականը, հայտարկվող նշանի պատկերը, ապրանքների և ծառայությունների ցանկը, անհրաժեշտ վճարի չափը և, անհրաժեշտության դեպքում, այն տեղեկությունների և փաստաթղթերի ցանկը, որոնք պետք է լրացուցիչ ներկայացվեն:

 

Մ Ա Ս  III

 

3. Ապրանքային նշանի հայտի փորձաքննության անցկացումը

 

3.1. Ապրանքային նշանի հայտի փորձաքննությունը հայտարկվող նշանի համապատասխանության ստուգումն է ժամանակավոր կանոնակարգով սահմանված պահանջներին:

Հայտարկվող նշանի փորձաքննությունն անցկացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել, որ որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել ժամանակավոր կանոնակարգի 7-10 կետերով նախատեսված նշանները:

3.1.1. Ժամանակավոր կանոնակարգի 7 կետի «ա» ենթակետի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշ կամ միայն նկարագրական բնույթի են: Օրինակ` կազմված են սոսկ պարզ երկրաչափական պատկերներից, գծերից, թվերից, առանձին տառերից և տառերի զուգակցումից, համընդհանուր ճանաչում ստացած անվանումներից, ապրանքի պարզ պատկերումից, ապրանք արտադրողին վերաբերող տեղեկություններից, ինչպես նաև ապրանքների արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքների տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող տվյալներից:

3.1.1.1. Բացառապես պարզ երկրաչափական պատկերներից կազմված նշանների թվին են պատկանում այն նշանները , որոնք որպես միակ տարր ներառում են եռանկյունու, շրջանի, քառակուսու, գծի կամ այդ տարրերի պարզ համակցության պատկերներ:

3.1.1.2. Թվերից, առանձին տառերից կամ տառերի զուգակցումից կազմված, բայց բառային բնույթ չունեցող նշանների թվին են պատկանում տառերը, թվերը և դրանց զուգակցումը, որոնք չեն ընկալվում որպես բառ և հայերենով դժվար արտասանելի են: Այդպիսի նշաններից են` СКД (ՀԿՓ), Հայջրփրկ, ԵրՄՄԳՀ Б-12: Բացառություն են կազմում այն նշանները, որոնք կազմված են գրաֆիկական յուրահատուկ ոճով և դրա շնորհիվ կարող են դիտվել որպես պատկերային նշան և այն տառերի զուգակցումը, որոնք ունեն բառային բնույթ, օրինակ` ԵրԱԶ, ԻՄԱԿ, (ЛОМО, ВСАРМраст) (ВИЛАР) ԳԻՆԴ և այլն:

3.1.1.3. Որպես կանոն համընդհանուր ճանաչում ստացած անվանումների թվին են պատկանում ապրանքների և ծառայությունների սեռային և տեսակային անվանումները, որոնք ներկայացվում են գրանցման որպես ապրանքային նշաններ այդ նույն ապրանքների և ծառայությունների նշումով:

Օրինակ` մեղվի մեղր, օշարակ, խնձորի հյութ և այլն:

3.1.1.4. Ապրանքների պարզ պատկեր ներկայացնող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք ապրանքների պարզ վերարտադրումն են և ներկայացվում են գրանցման այդ նույն ապրանքների և ծառայությունների նշումով:

3.1.1.5. Ապրանք արտադրողի վերաբերյալ տեղեկություններից բաղկացած նշանների թվին են դասվում հայտարկվող նշանի մեջ պարունակվող արտադրության ստեղծման պատմությանը, հասցեին և այլնին վերաբերող տվյալները, որոնք չունեն տարբերակիչ հատկանիշներ:

3.1.1.6. Ապրանքի արտադրման ժամանակը, եղանակը, արտադրման կամ իրացման վայրը, ապրանքի տեսակը, որակը, հատկանիշները (այդ թվում և գովաբանական բնույթի), քանակը, բաղադրությունը, կշռային հարաբերակցությունը, նյութը, հումքը, կիրառությունը և արժեքը մատնանշող նշանների թվին են դասվում այնպիսի նշանները, ինչպիսիք են` «LIGEROS» (թեթև) սիգարետների համար` որակը, հատկանիշը «ЭКСТРА», «ЛЮКС»-համընդհանուր օգտագործվող գովաբանական բնույթի հատկանիշները «SUGAR WIN» (շաքարի երկվորյակը) արհեստականորեն քաղցրացնող նյութի համար-կիրառությունը. «GALVANAL» գալվանապատման եղանակով ստացվող մետաղաթերթերի համար` արտադրման եղանակը, «METALL» ձևավոր ձուլվածքի համար` նյութը:

3.1.1.7. Նկարագրական բնույթի նշանների թվին են դասվում նաև այն բառերը, որոնք չունենալով երևակայական բնույթ, կազմված են որևէ բնագավառի հանրահայտ կրճատ անվանումից, որպես օրենք, աշխարհագրական բնույթի անվանումների կրճատումների զուգակցմամբ:

Այդպիսի անվանումների օրինակներն են` Հայէներգո, Հայարդշին, Երքիմշին և այլն:

3.1.1.8. Տարբերակիչ հատկանիշներ չունեն նաև այն անվանումները, որոնք կազմված են բացառապես ձեռնարկության տեսակի նշումից (գործարան, ընկերություն, միություն), ինչպես նաև ընդհանուր լեզվական ֆոնդի բառային նշանները, օրինակ` «international», «general» և այլն:

3.1.2. Ժամանակավոր կանոնակարգի 7 կետի «գ», «դ» ենթակետերի համաձայն որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ, ինչպես նաև որոշակի գործունեության հետ կապված և համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշերը և տերմինները:

3.1.2.1. Համընդհանուր գործածում գտած որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշանների թվին են պատկանում այն նշանները, որոնք նախկինում գրանցված են եղել որպես ապրանքային նշան, բայց սպառողի կողմից ընկալվում են որպես ապրանքի սեռային կամ տեսակային անվանում տարբեր արտադրողների կողմից նույն կամ նույնատիպ ապրանքների համար իրարից անկախ բազմիցս օգտագործելու պատճառով:

Այդպիսի անվանումների օրինակներ են` թերմոս, վազելին, ցելոֆան, նովոկաին, լինոլեում և այլն:

3.1.2.2. Որոշակի գործունեության հետ կապված համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշերի թվին են պատկանում այն նշանները, որոնք մատնանշում են ապրանքների և ծառայությունների ցանկի մեջ ընդգրկված տնտեսության կամ գործունեության այն ճյուղը, բնագավառը, որին վերաբերում է հայտարկվող նշանը:

Այդպիսի նշանները չեն կարող ծառայել անհատականացման միջոց:

Այդպիսի նշանների օրինակներ են թել ու ասեղի կամ մկրատի պատկերները` կարի արդյունաբերության համար, ատամնանիվը` մեքենաշինության համար, կարկինը` նախագծային կազմակերպության համար և այլն:

Համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշերի թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մեջ օգտագործվող պայմանական նշանները: Օրինակ` քիմիական տարրերի պատկերները, գրաֆիկական նշանները կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ) սկզբունքային սխեմաներում: Համընդհանուր ճանաչում ստացած տերմինների թվին են պատկանում գիտության և տեխնիկայի մասնագիտացված ճյուղերին վերաբերող բառապաշարային (лексические) միավորները: Այդպիսի տերմինների օրինակներ են` կոբալտ, հիդրոդինամիկա, քրոմ:

3.1.3. Ժամանակավոր կանոնակարգի 8 կետին համապատասխան որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնց իրենց առանձնահատկության պատճառով օգտագործման իրավունք ընձեռել չի կարելի: Օրինակ` մասնակիորեն կամ ամբողջապես կազմված են աշխարհագրական անվանումից, որը կարող է ընկալվել որպես ապրանք արտադրողի գտնվելու վայր:

Կանոնակարգի 7 կետի «բ» ենթակետին համապատասխան որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել պետական զինանշանները, դրոշներն ու խորհրդանիշերը, պետությունների պաշտոնական անվանումները, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումները, պաշտոնական խորհրդանիշերը, պաշտոնական, վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմները, կնիքները, պարգևները, այլ տարբերանշանները կամ թվարկվածներին շփոթելու աստիճանի նման նշանները: Այդպիսի նշանները դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ կարող են որպես չպահպանվող տարրեր ներառվել նշանի մեջ:

3.1.3.1. Աշխարհագրական անվանումները, որոնք կարող են ընկալվել որպես ապրանքն արտադրողի գտնվելու վայր, չեն կարող գրանցվել որպես ապրանքային նշան, քանի որ դրանց գրանցումը որևէ ձեռնարկության անունով սահմանափակում է նույն տեղանքում գտնվող մյուս բոլոր ձեռնարկությունների իրավունքները և հնարավորություն չի տալիս օգտագործել այդ անվանումներում իրենց ապրանքների նշման կամ գովազդի համար: Այդպիսի անվանումների օրինակներ են` Երևան, Հայաստան և այլն: Աշխարհագրական անվանումները կարելի է գրանցել որպես ապրանքային նշան, եթե դրանք չեն ընկալվում որպես ապրանքը արտադրողի վայրի ուղղակի մատնանշում: Օրինակ` գետերի, սարերի, լճերի, քաղաքների հինավուրց անվանումները, ասենք` Նեմրութ, Արփա, Որոտան, Վան, Քասախ և այլն: Անհրաժեշտ է տվյալ ապրանքային նշանի աշխարհագրական անվանումը հիմնավորել (այսինքն` ապրանքային նշանի սեփականատերը պետք է գտնվի տվյալ բնակավայրում, գետի ափին, պետությունում, որտեղ գտնվում է գետը և այլն), հակառակ դեպքում նշանը չպետք է գրանցվի` որպես ապրանք արտադրողի մասին կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն:

3.1.3.2. Պարգևները և այլ տարբերանշանները չեն կարող գրանցվել որևէ սեփականատիրոջ անունով, քանի որ դրանցով կարող են նշվել տարբեր հայտատուների ապրանքները, իսկ վերջիններս հավասար իրավունքներ ունեն օգտագործելու դրանք իրենց նշանի մեջ` ընդգծելու համար իրենց ապրանքների բարձր որակը: Այդ դեպքում կանոնակարգի 1 հավելվածի 4-րդ կետի 3-րդ պարբերությանը համապատասխան հայտատուն պետք է ներկայացնի հայտարկվող նշանի մեջ օգտագործված պատկերների և այլ տարբերանշանների իսկությունը հաստատող փաստաթուղթը:

3.1.3.3. Միջազգային և ազգային տոնակատարությունների անվանումները` դրանց տարեթվի նշումով, համարվում են համընդհանուր օգտագործման անվանումներ և որևէ սեփականատիրոջ անունով չեն կարող գրանցվել:

3.1.4. Որպես ապրանքային նշաններ չեն գրանցվում նաև`

3.1.4.1. Պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմները և կնիքները կամ դրանց շփոթելու աստիճանի նման նշանները (կանոնակարգի 7 կետի «բ» ենթակետ):

3.1.4.2. Այն նշանները, որոնք ապրանքի կամ արտադրողի մասին պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություններ (կանոնակարգի 8 կետ):

Այդպիսի նշանների օրինակներ են. «BOSTON» (ԱՄՆ-ի քաղաքի անվանում) ներկայացված իտալական ֆիրմայի կողմից. սրվակի պատկեր «օծանելիք» անվանումով` ներկայացված որպես ապրանքային նշան ատամի մածուկի համար:

Նշանի գրանցումը մերժելու համար բավական է, որ հայտարկվող նշանի մի տարրը լինի կեղծ կամ սպառողին մոլորության մեջ գցող տեղեկություն:

3.1.4.3. Չեն կարող գրանցվել նաև հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին հակասող նշանները:

3.1.5. Ժամանակավոր կանոնակարգի 7 կետի «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը: Սակայն ապրանքային նշանը գրանցելիս նշվում է, որ այդպիսի տարրերը հանվում են պաշտպանությունից, եթե դրանք նշանի մյուս տարրերի հետ հորինվածքային կապ չունեն, կամ ապրանքային նշանը պաշտպանվում է իր ամբողջության մեջ, առանց պաշտպանություն ընձեռելու նրա հորինվածքի մեջ ներառված վերը նշված տարրերին:

3.1.5.1. Այդպիսի նշանների հիմնական տեսակներն են`

ա) ապրանքների և ծառայությունների անվանումներ, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը. օրինակ` «սիգարետներ», «brandy», «օծանելիք»,

բ) ապրանքների և ծառայությունների պատկերներ, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը,

գ) տարբերակիչ հատկանիշներ չունեցող ֆիրմային անվանումներ կամ ֆիրմային անվանումների մի մասը. օրինակ` Ltd, SA, GmbH, ՍՊԸ, ԱՁ, ԱՄ և այլն,

դ) նկարագրական նշաններ, որոնք նշում են ապրանքի արտադրման ժամանակը, տեղը, եղանակը, տեսքը, որակը, հատկությունները, բաղադրությունը, ստեղծման նպատակը, արժեքը. օրինակ` «with the micronite filter», «formate ovale», «made in USA», «distilled», «профилактическая зубная паста»,

ե) որևէ ձեռնարկության մասին տեղեկություն տվող նշաններ. օրինակ` ապրանքի կամ ձեռնարկության ստեղծման պատմությունը, թվականը, ձեռնարկության հիմնադրումը և այլն,

զ) տարբերակիչ բնույթ չունեցող ընդհանուր նշանակության բառեր. օրինակ` «ֆորմուլա 70»,

է) գովաբանական բնույթի ապրանքի որակի նշում. օրինակ` «luxus klass», «finest quality beer»,

ը) նշում այն մասին, որ նշանները ապրանքային նշաններ կամ գրանցված ապրանքային նշաններ են. օրինակ` «R», «tm», «trade mark», «registered trade mark»,

թ) աշխարհագրական անվանումներ այն դեպքում, երբ դրանք ապրանքի ծագման տեղանուն են. օրինակ` «Canadien», «Santiago de Cuba»,

ժ) երկրի պատկերը աշխարհագրական քարտեզի վրա,

ի) առանձին տառեր և թվեր, առանձնահատուկ նշանակություն չունեցող դժվար արտասանելի տառերի զուգակցում,

լ) պարզ երկրաչափական պատկերներ, ասենք` եռանկյունի, շրջանագիծ, քառակուսի և այլն:

3.1.5.2. Այն դեպքում, երբ ոչ պաշտպանունակ տարրը հորինվածքային կապ չունի նշանի պաշտպանվող մյուս տարրերի հետ, այն հանվում է պաշտպանությունից. օրինակ` ԽՍՀՄ վկայական  N 59240 գրանցված ապրանքային նշանի բառային «Hot oil» մասը հանվում է պաշտպանությունից:

3.1.5.3. Այն դեպքում, երբ ոչ պաշտպանունակ տարրը հորինվածքային կապ ունի մյուս պաշտպանվող տարրերի հետ, կամ մտնում է բառային անվանման մեջ որպես դրա մի մաս, ապրանքային նշանը պաշտպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պաշտպանություն ընձեռելու ոչ պաշտպանունակ տարրին: Օրինակ` ՄՍՀԿ-ի ծանուցումը N 443828 ապրանքային նշանի միջազգային գրանցման մասին «ապրանքային նշան «PRES-DU-SPORT» պաշտպանվում է իր ամբողջության մեջ` առանց առանձին պաշտպանություն ընձեռելու «SPORT» անվանմանը:

3.1.5.4. Ապրանքային նշանի կազմի մեջ մտնող ոչ պաշտպանունակ տարրի բացառումը պաշտպանությունից ձևակերպվում է այդ մասին հատուկ գրանցման տեսքով ապրանքային նշանի պետական գրանցամատյան, ապրանքային նշանի վկայականում և արդյունաբերական սեփականության պաշտոնական տեղեկագրում:

3.1.6. Այն նշանները, որոնց բաղկացուցիչ տարրը ապրանքի ծագման տեղանուն է, կարող է գրանցվել որպես ապրանքային նշան, եթե հայտատուն ներկայացնում է ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իր իրավունքը հաստատող փաստաթուղթը` տրված համապատասխան իրավասու մարմնի կողմից:

Ապրանքի ծագման տեղանուն հասկացությունը երկրի, բնակավայրի կամ աշխարհագրական տեղանվան անվանումն է, որն օգտագործվում է այն ապրանքի նշման համար, որի առանձնահատկությունները բացառապես կամ գլխավորապես որոշվում են տվյալ աշխարհագրական տեղանքին բնորոշ բնապայմաններով կամ, մարդկային գործոններով կամ էլ բնապայմաններով միաժամանակ: Օրինակ` Արթիկի տուֆ, «Ջերմուկ», «Արզնի», «Беломорские узоры» «Палех»:

3.2. Այնուհետև անցկացվում է հայտարկվող նշանի նույնության և նմանության հետազոտություն:

Ժամանակավոր կանոնակարգի 9-րդ կետին համապատասխան որպես ապրանքային նշան չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճանի նման`

ա) նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված նշանին,

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան առանց գրանցման պաշտպանվող այլ անձանց նշաններին:

3.2.1. Նույնատիպ ապրանքներ և ծառայություններ համարվում են նույն սեռին, տեսակին վերաբերող ապրանքները և/ կամ ծառայությունները, որոնք նման ապրանքային նշանով նշվելու դեպքում սպառողի կողմից կարող են ընկալվել որպես նույն ձեռնարկության արտադրանք:

3.2.1.1. Ապրանքների նույնատիպ լինելը որոշելիս պետք է հաշվի առնել`

  • ապրանքի տեսակը,
  • ապրանքի օգտագործման բնագավառը,
  • ապրանքի իրացման պայմանները (իրացման ոլորտը և կարգը):

3.2.2. Ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգումը որոնման կարևոր գործոն է: Նմանության և նույնության փորձաքննության ընթացքում պետք է հաշվի առնել, որ նույնատիպ ապրանքները, որոնց համար անցկացվում է գրանցման ներկայացված նշանի փորձաքննություն, կարող են վերաբերել տարբեր դասերի: Այդ պատճառով նույնական կամ նման ապրանքային նշան հայտնաբերելիս փորձագետը պետք է անմիջականորեն ստուգի ապրանքների ցանկով, անկախ այն դասերից, որոնց վերաբերում է տվյալ ապրանքային նշանը: Օրինակ` կրակվառիչ-դաս 34, կրակվառիչ էլեկտրական-դաս 9, պայուսակներ կտորից-դաս 24, պայուսակներ կաշվից-դաս 18:

3.2.3. Փորձաքննության ընթացքում փորձագետը պետք է հաշվի առնի այն հանգամանքը, թե որքանով է հայտնի գրանցման ներկայացված, ինչպես նաև հայտնաբերված նույնական կամ նման նշանը: Եթե նախկինում գրանցված կամ գրանցման ներկայացված նշանը լայնորեն հայտնի է սպառողին, ապա նոր ներկայացված նշանի գրանցումը կարելի է մերժել նույնիսկ այն դեպքում, երբ ապրանքները, որոնք նշված են այդ նշանով, նույնատիպ չեն (կանոնակարգի 8 կետ):

3.2.4. Նշանների նմանությունը նմանակելու երևույթ է, որն առաջանում է նշանների տարրերի միատեսակ ընկալման արդյունքում: Նշանների նմանությունը որոշվում է դրանց տարրերի ընդհանրությամբ: Նմանության աստիճանի վրա ազդեցություն է թողնում համընկնող և չհամընկնող տարրերի հարաբերակցությունը, ինչպես նաև դրանց նշանակությունը նշանի հորինվածքում:

Ապրանքային նշանների նմանության առավել ընդհանուր չափանիշը տնտեսական շրջանառության մեջ սպառողի կողմից դրանք շփոթելու հնարավորությունն է:

3.2.4.1. Նշանի նմանությունը որոշելիս փորձագետը պետք է հաշվի առնի, որ սպառողը որպես կանոն հնարավորություն չունի համեմատելու երկու նշանները, այլ առաջնորդվում է նախկինում տեսած նշանի մասին ունեցած ընդհանուր տպավորություններով: Հաշվի է առնվում ընդհանուր տեսողական տպավորությունը:

3.2.4.2. Ապրանքային նշանների նմանությունը որոշելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ շփոթության վտանգը առկա է առավելապես քիմիական, դեղագործական ապրանքների և սննդամթերքների ոլորտում:

3.2.5. Բառային նշանների նմանությունը կարող է լինել`

ա) ձայնային (հնչյունական),

բ) գրաֆիկական (տեսողական),

գ) իմաստային (իմաստաբանական):

Որպես կանոն, նմանությունը ծագում է այդ երեք գործոնների համախմբության ազդեցությունից:

3.2.5.1. Բառային նշանների նմանության հիմնական գործոնը դրանց հնչեղության (արտասանության, գրադարձության) նմանությունն է:

Ձայնային նմանության առկայությունը որոշվում է հետևյալ չափանիշներով`

ա) համանման դասավորված հնչյունների մոտիկության աստիճան,

բ) մոտ հնչյունների և հնչունակապակցությունների միմյանց նկատմամբ դասավորվածություն,

գ) համընկնող վանկերի առկայություն,

դ) նշանի մեջ վանկերի քանակ,

ե) նշանի երկարություն,

զ) նշանի կազմի մեջ համընկնող հնչյունակապակցությունների տեղ,

է) ձայնավորների կազմի մոտիկություն,

ը) բաղաձայնների կազմի մոտիկություն,

թ) նշանի համընկնող մասերի բնույթ,

ժ) մի նշանը այլ նշանի մեջ մտնելը,

ի) մոտ կամ նման հնչյունների առկայություն,

լ) շեշտադրում:

Այդ գործոնները կարող են հաշվի առնվել ինչպես յուրաքանչյուրն առանձին, այնպես էլ զանազան զուգակցումներով:

3.2.5.1.1. Համընկնող վանկերի առկայության կամ մի նշանը այլ նշանի մեջ մտնելու դեպքում նմանության ծագման որոշիչ գործոն է համարվում համընկնող մասերի սկզբնական դիրքը:

Շատ դեպքերում նշանների նման ճանաչման հիմք կարող է հանդիսանալ ինչպես սկզբնամասերի, այնպես էլ վերջնամասերի համընկնումը` տարբեր միջնամասերի դեպքում: Օրինակ` Листенон-Listerine-սկզբնամասերի համընկնում. Milogard-Minocard-սկզբնամասերի և վերջնամասերի համընկնում:

3.2.5.1.2. Առանձնապես մեծ երկարություն ունեցող նշանների տարբեր տարրերը հավասարազոր չեն: Դրանց մեջ կան ուժեղ և թույլ տարրեր: Ուժեղ տարրերին հատուկ է յուրօրինակությունը, հնչման յուրատեսակությունը: Այսպիսի տարրերի համընկնումը որպես կանոն հանգեցնում է նշանների նմանության: Թույլ տարրերը նմանության չեն հանգեցնում, բայց մյուս նման տարրերի հետ զուգակցված կարող են ուժեղացնել այդ նմանությունը: Այդպիսի թույլ տարրերի թվին են պատկանում ձևամասնիկները, որոնք ապրանքային նշաններում մշտապես օգտագործման հետևանքով կորցրել են տարբերակիչ հատկությունը: Այդ ձևամասնիկները տառակապակցություններ են, որոնք կանոնավորապես կրկնվում են տարբեր սեփականատերերի ապրանքային նշաններում, բայց չեն առաջացնում նշանների բախում: Դրանց շարքին են պատկանում` -ոլ, -ցիլին, -միցին, -տրոն, -մատիկ և այլ տարրերը: Այդ ձևամասնիկների թվին կարելի է դասել նաև նյութերի կրճատ անվանումները: Օրինակ` հիդր-, կարբ-. օրգանիզմի մասեր, օրինակ` կարդ-, դենտ- և այլն: Այդ ձևամասնիկներին են հարում մի շարք բառեր, որոնք բազմաթիվ անգամ օգտագործվելով տարբեր սեփականատերերի նշաններում ամբողջովին կորցրել են իրենց տարբերակիչ հատկությունը: Օրինակ` system, test, club: Այդպիսի բառերի բացառումը պաշտպանությունից պարտադիր չէ:

3.2.5.1.3. Ուժեղ տարրերը կարող են ծառայել որպես ընդհանուր տարրեր ապրանքային նշանների շարքի ստեղծման ժամանակ: Շարք է կոչվում ընդհանուր տարրեր ունեցող և մի սեփականատիրոջ չպատկանող ապրանքային նշանների խումբը:

Հայտարկվող նշանը, որն ունի այդպիսի տարր, գրանցման ենթակա չէ, քանի որ այն կարող է սպառողի կողմից ընկալվել որպես վերոհիշյալ շարքի նշան և, հետևաբար, պատկանել շարքի սեփականատիրոջը: Ընդհանուր տարրը կարող է լինել տառային, իմաստային և պատկերային: Այդպիսի շարքի օրինակներ են` FAR, FARLUX, FARGRIL; CORABIN, CORALAC, CORADUR, CORALIT:

3.2.5.2. Բառային նշանների գրաֆիկական նմանությունը որոշվում է`

  • ընդհանուր տեսողական տպավորությամբ,
  • տառանմուշների (շրիֆտի) տեսակով,
  • տառերի բնույթով պայմանավորված գրաֆիկական գրաձևով (տպագիր կամ ձեռագիր, մեծատառ կամ փոքրատառ),
  • միմյանց նկատմամբ տառերի դասավորվածությամբ,
  • այբուբենով, որի տառերով գրված է բառը,
  • գունաշարով:

 Գրաֆիկական նմանությունը կապի մեջ է ձայնային նմանության հետ: Գրաֆիկական լուծումը կարող է ուժեղացնել նշանների ընդհանուր նմանությունը կամ, ընդհակառակը, ընդգծել դրանց տարբերությունը:

3.2.5.3. Իմաստային նմանությունը առաջանում է ապրանքային նշանների մեջ իմաստների նմանությունից կամ հակադրությունից: Օրինակ` MINI-TAILLE-TAILLEFINE (բարակ գոտկատեղ, նուրբ գոտկատեղ). CՕGITՕ ERGO SUM (մտածում եմ, ուրեմն կամ) (ասացվածքի մի մաս). LA VACHE QUI RIT-LA VACHE SERIEUSE) (ծիծաղող կով-լուրջ կով):

Նշանների մեջ դրված նման իմաստներից առաջացած նման նշանների մասնավոր դեպք է, երբ նշաններից մեկը մյուսի թարգմանությունն է, օրինակ` Orient-Восток-Արևելք:

Իմաստային նմանություն է առաջանում նաև այն դեպքում, երբ նշանների որևէ տարր, որն առանձին իմաստ ունի և որի վրա ընկնում է տրամաբանական շեշտադրումը, համընկնում է: Օրինակ` LORD PINGUIN-LAINES DU PINGUIN (լորդ պինգվին-պինգվինի բուրդ). JACKY AUDEMARS-AUDEMARS PIGENT:

3.2.6. Պատկերային, ծավալային և համակցված նշանների նմանության հիմնական չափանիշը նշանի թողած ընդհանուր տեսողական տպավորությունն է:

 3.2.6.1. Պատկերային նշանների նմանությունը կախված է`

  • պատկերի տեսակից և բնույթից (բնապաշտական, ոճավորված, ծաղրանկարային, վերացական և այլն),
  • դրա երկրաչափական ձևից (ստվերանկար, ուրվանկար, գիծ),
  • իմաստային բովանդակությունից,
  • գույների և երանգների զուգադրումից:

3.2.6.2. Ծավալային ապրանքային նշան է համարվում իրի կամ դրա փաթեթավորման եռաչափ (ծավալային) տեսքը:

Ծավալային ապրանքային նշանի հայտ ներկայացնելիս հայտատուն պետք է նշի, որ հայտարկվող ծավալային նշանը որպես արդյունաբերական նմուշ գրանցված չէ:

3.2.6.2.1. Ծավալային նշանը որպես ապրանքային նշան կարող է գրանցվել, եթե այն համապատասխանում է կանոնակարգի 9-րդ կետի պահանջներին: Ծավալային ապրանքային նշանը որպես կանոն գրանցվում է մեկ տեսակի ապրանքների համար: Օրինակ` օծանելիքի, հեղուկ օճառի սրվակներ, օղու, գինու շշեր և այլն:

3.2.7. Պատկերային, համակցված և ծավալային նշանների նմանության և նույնության փորձաքննություն անցկացնելիս հայտարկվող նշանը համեմատվում է`

  • պատկերայինը` պատկերային, համակցված և ծավալային նշանների հետ,
  • համակցվածը` համակցված պատկերային նշանների, ծավալային և բառային նշանների հետ,
  • ծավալայինը` ծավալային, պատկերային և համակցված նշանների հետ:

3.3. Ապրանքային նշանի գրանցման դեպքում կայացվում է հետևյալ որոշումներից մեկը.

  • ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու մասին,
  • ապրանքային նշանի գրանցումը մերժելու մասին` համապատասխան հիմնավորումներով:

3.3.1. Ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու մասին որոշում կայացվում է, եթե հայտարկվող նշանը համապատասխանում է սահմանված պահանջներին: Որոշումը պարունակում է հետևյալ տվյալները` հայտի համարը, առաջնության թվականը, ապրանքային նշանի սեփականատիրոջ անվանումը և հասցեն, նշանի պատկերը, նշանի մասին անհրաժեշտ տվյալները, ԱԾՄԴ դասերին համապատասխան խմբավորված ապրանքների և ծառայությունների ցանկը:

3.3.2. Կանոնակարգով սահմանված պահանջներին հայտարկվող նշանի համապատասխանության ստուգումից հետո, ապրանքային նշանի գրանցման մերժման որոշման մեջ բերվում են հիմնավորված փաստարկներ` ելնելով կանոնակարգի և սույն հրահանգի համապատասխան կետերից:

Գրանցման մերժման մասին որոշման մեջ կարող են տրվել առաջարկություններ` հայտարկվող նշանի լրացուցիչ մշակման վերաբերյալ:

3.3.3. Հայտարկվող նշանի նույնության և նմանության հետազոտության հիման վրա կայացված մերժման որոշման մեջ վկայակոչվում է ավելի վաղ տրված ապրանքային նշանի վկայականը կամ ավելի վաղ գրանցման ներկայացված հայտը: Ապրանքային նշանի ավելի վաղ տրված վկայականը վկայակոչելիս նշվում է վկայականի համարը, սեփականատիրոջ անվանումը և հասցեն, ինչպես նաև այն տեղեկագրի համարը և հրապարակման թվականը, որում հրապարակված են տրված վկայականի մասին պաշտոնական տեղեկությունները:

Ավելի վաղ ներկայացված հայտի վկայակոչման դեպքում նշվում է հայտի համարը, առաջնության թվականը, հայտատուի անվանումն ու հասցեն:

Մերժման մասին որոշում կարող է կայացվել նաև հայտում նշված հայտարկվող ապրանքների մի մասի համար:

3.4. Նշանի գրանցումը մերժելու մասին որոշման վերաբերյալ գանգատը քննարկվում է Հայարտոնագրի գանգատարկման խորհրդի կողմից այն ստանալու օրվանից 2-ամսյա ժամկետում (սահմանված չափով վճար մուծելու դեպքում):

3.4.1. Քննարկման ընթացքում փորձագետը պարտավոր է նորից ուսումնասիրել հայտի փաստաթղթերը, լրիվ հետազոտել հայտարկվող նշանը, և, տալով գանգատի յուրաքանչյուր փաստարկի վերլուծությունը, որոշման մեջ հստակ ձևակերպել դրական կամ բացասական պատասխանը:

3.4.1.1. Գանգատի հիման վրա կայացված որոշումը, որը հաստատում է սկզբնական որոշումը, որպես կանոն պետք է հիմնված լինի սկզբնական որոշման փաստարկների վրա, զարգացնելով և լրացնելով դրանք:

3.4.1.2. Այն դեպքում, երբ հայտատուն գանգատի մեջ բերել է հիմնավորված փաստարկներ ի օգուտ հայտարկվող նշանի և ներկայացրել է լրացուցիչ տվյալներ, որոնցով հիմնավորվում է նշանի համապատասխանությունը սահմանված պահանջներին, որոշում է ընդունվում ապրանքային նշանի գրանցման և վկայական տալու մասին:

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1995 թ.
հոկտեմբերի 24-ի N 35 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996 թ. հունիսի 10-ի N 22 հրամանով

 

 ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

 

Սույն կանոնները սահմանվել են ելնելով ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը (այսուհետև` կանոնակարգ) հաստատելու մասին ՀՀ կառավարության 1995 թ. օգոստոսի 19-ի N 4 որոշման 2-րդ կետից, և նպատակ ունեն հստակեցնել ապրանքային և սպասարկման նշանների հայտերի (այսուհետև` հայտ) ձևակերպման և ներկայացման հետ կապված հարցերը:

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Ապրանքային և/կամ սպասարկման նշան

 

Ապրանքային և/կամ սպասարկման նշանները (այսուհետև` նշան) այն նշաններն են, որոնք տարբերակում են համապատասխանաբար որևէ ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի (այսուհետև` սուբյեկտ) ապրանքները և ծառայությունները այլ սուբյեկտների նույնատիպ ապրանքներից և ծառայություններից:

 

2. Ապրանքային նշանի տեսակները

 

Կանոնակարգի 6 կետի համաձայն որպես ապրանքային նշան կարող են գրանցվել հետևյալ նշանները.

ա) բառային` բառային բնույթի բառերի կամ տառերի զուգակցության տեսքով,

բ) պատկերային` գծերի, հարթության վրա ցանկացած ձևի պատկերների համակցության տեսքով,

գ) ծավալային` եռաչափ պատկերների (գծերի) կամ նրանց համակցության տեսքով,

դ) համակցված` տարբեր բնույթի տարրերի համակցություններ - բառային, պատկերային, ծավալային և այլն,

ե) այլ նշաններ, օրինակ` ձայնային, լուսային և այլն:

Նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային հարաբերությամբ:

 

II. Նշանի հայտ

 

3. Հայտի կազմը

 

Կանոնակարգի 12 կետի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ ապրանքային նշանի և պարունակի`

ա) դիմում նշանի գրանցման մասին, որտեղ նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը (հասցեն),

բ) հայտարկվող նշանի պատկերը և նրա նկարագրությունը,

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին (այսուհետև` ԱԾՄԴ) համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

 

4. Հայտին կցվող փաստաթղթերը

 

4.1. Հայտին կցվում են`

ա) սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,

բ) պայմանագրի պատճենը, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի սուբյեկտների անունով,

գ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով:

4.2. Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի համաձայն ներկայացվող հայտին (այսուհետև` կոնվենցիայով հայտ) կցվում է օտարերկրյա համապատասխան գերատեսչություն ներկայացված և նրա կողմից պատշաճ ձևով վավերացված առաջին հայտի պատճենը: Առաջին հայտի պատճենը պետք է ներկայացվի Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն (այսուհետև` Հայարտոնագիր) կանոնակարգի 14 կետի 4-րդ պարբերությամբ սահմանված ժամկետներում`

ա) հայտը ներկայացնելիս,

բ) հայտի ստացման օրվանից 3 ամսվա ընթացքում, եթե կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն նշել է հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Եթե հայտով խնդրարկվում է ցուցահանդեսային առաջնություն, հայտին կցվում է այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթուղթը: Նշված փաստաթուղթը կարող է ներկայացվել Հայարտոնագիր հայտի ստացման թվականից 3 ամսվա ընթացքում, եթե ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու մասին հայտատուն նշել է հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

 

5. Հայտի փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

Հայտը ներկայացվում է ժամանակավոր կանոնակարգի N 2 հավելվածում տրված բլանկի տեսքով և պետք է պարունակի այնտեղ նշված բոլոր տեղեկությունները:

5.1. Նշանի գրանցման մասին դիմումը

Դիմումի մեջ նշվում են`

հայտարկվող նշանը որպես ապրանքային նշան գրանցելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը և ձեռնարկության լրիվ անվանումը կամ անհատ ձեռներեցի անունը, հայրանունը, ազգանունը,

ձեռնարկության նույնականացման ութանիշ ծածկագիրը, օտարերկրյա հայտատուների համար` երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի,

կոնվենցիայով առաջնություն կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում` նշանի առաջնությունը սահմանելու մասին տվյալներ առաջին հայտի համարը, խնդրարկվող առաջնության թվականը, առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրը ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի,

հայտատուի(ների) փոստային հասցեն, նամակագրության հասցեն,

արտոնագրային հավատարմատարը:

5.2. Նշանի պատկերը

Հայտարկվող նշանը ներկայացվում է լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի տեսքով, 5x5 չափսով (կախված նշանի չափսերից լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել 5x10սմ): Եթե որպես նշան գրանցման է ներկայացված պիտակը, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր իր բնական մեծությամբ կարող է ներկայացվել պիտակը:

Եթե հայտարկվում է եռաչափ նշան, ապա ներկայացվող լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի չափսերը կարող են լինել 5x5 սմ-ից մինչև 9x12 սմ:

 Հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են 25 հատով և այն գույնով կամ գունային հարաբերությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը:

Նշանի պատկերը պետք է ունենա որակյալ գրաֆիկական կատարում: Նշանի տպագրական դրոշմվածքները պետք է ներկայացվեն որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80 գ/քառ. մ տեսակարար կշռով):

5.3. Նշանի նկարագրությունը և գույները (գունաշար)

Եթե բառային նշանը կամ նրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է նրա կազմման եղանակը (օրինակ, մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառը և այլն):

Եթե բառային նշանը հայերենով չի ներկայացված, ապա տրվում է դրա գրադարձությունը հայոց լեզվի այբուբենի տառերով: Եթե նշանն ունի բառային իմաստ, ապա տրվում է նաև դրա հայերեն թարգմանությունը:

Եթե նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը, և նշվում է դրա իմաստային նշանակությունը:

Եթե պատկերային նշանը վերացական բնույթի է, ապա տրվում է խորհրդանշական իմաստը:

Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է գունային լուծմամբ, ապա նշվում է դրա գույնը կամ գունաշարը: Գույների նկարագրությունը պետք է համապատասխանի նշանի մեջ օգտագործված գույներին:

5.4. Ապրանքների և ծառայությունների ցանկը

Ապրանքները և ծառայությունները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը, պետք է խմբավորվեն ըստ ԱԾՄԴ դասերի (գերադասելի են ԱԾՄԴ տերմինները):

 

6.Հայտին կցվող փաստաթղթերին ներկայացվող պահանջները

 

6.1. Հայտատուների միջև կնքված պայմանագրի նկատմամբ պահանջները:

Ժամանակավոր կանոնակարգի 13-րդ կետի «գ» ենթակետի համաձայն, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի հայտատուների անունով, դրանց միջև կնքված պայմանագիրը պետք է պարունակի` գրանցման նպատակը, այդ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը նշանի պայմանագրի խախտման համար է:

6.2. Ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթ:

Ժամանակավոր կանոնակարգի 14-րդ կետի երրորդ պարբերության համաձայն ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել այդ իրավունքը հաստատող փաստաթուղթ, որի մեջ պետք է նշվեն միջազգային ցուցահանդեսի անցկացման վայրը, երկրի անվանումը, ապրանքը ցուցադրող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվանումը, նշանի պատկերը, նշանով նշված ցուցադրված ապրանքների ցանկը և դրանց բաց ցուցադրումն սկսելու թվականը: Փաստաթղթերը վավերացվում են ցուցահանդեսը կազմակերպող մարմնի կողմից:

 

7. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը

 

7.1. Ստորագրություն

Հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն ձեռնարկություն է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը, կամ լիազորված անձը, նշվում է ստորագրող անձի պաշտոնը. ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից:

Բոլոր ստորագրությունների կողքին նշվում է ստորագրող անձի անունը, հայրանունը և ազգանունը:

7.2. Հայտի ձևակերպման լեզուն

Հայտը ներկայացվում է հայերեն լեզվով: Եթե հայտին կից փաստաթղթերը ներկայացվել են այլ լեզվով, ապա դրանց հայերեն թարգմանությունը պետք է ներկայացվի հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

7.3. Օրինակելի թիվը

Հայտը և դրան կցվող փաստաթղթերը, բացառությամբ գրանցման ներկայացված հայտարկվող նշանի պատկերի, ներկայացվում են 1 օրինակով:

Հայտը և դրան կցվող փաստաթղթերը ներկայացվում են մեքենագիր (առաջին օրինակները):

 

8. Հայտին կցվող այլ փաստաթղթեր

 

համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը, եթե հայտարկվող նշանի մեջ ընդգրկված են`

ա) պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշերն նշված տարրերը կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրեր,

բ) պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմերի և կնիքների, կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրեր,

հայտարկվող նշանի մեջ ներառված պատկերների և այլ տարբերանշանների իսկությունը հաստատող փաստաթուղթ,

հռչակավոր մարդկանց կամ նրանց իրավահաջորդների, համապատասխան իրավասու մարմնի կամ ՀՀ կառավարության համաձայնությունը, եթե հայտարկվող նշանները վերարտադրում են հռչակավոր մարդկանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեն,

հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի համաձայնությունը, եթե հայտարկվող նշանները Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ, դրանցից մեջբերումներ կամ գործող անձինք են, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ են,

արդյունաբերական նմուշի, ֆիրմային անվանման (կամ դրանց մի մասի), ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե դրանք կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրերը ներառված են հայտարկվող նշանի մեջ:

 

III. Հայտի ներկայացումը

 

9. Հայտի ներկայացումը

 

Կանոնակարգի 11 կետի համաձայն նշանի գրանցման հայտը Հայարտոնագիր ներկայացնում է այն սուբյեկտը, որի անունով խնդրարկվում է նշանի գրանցումը (այսուհետև` հայտատու):

Եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի սուբյեկտների անունով, ապա հայտը ներկայացվում է նրանց կողմից` սուբյեկտներից որևէ մեկի միջոցով:

Հայտը կարող է ներկայացվել նաև Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության կամ գտնվելու վայր ունեցող սուբյեկտները նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն սուբյեկտի կողմից տրված լիազորագրով, որի անունով նշանի գրանցումը խնդրարկվում է:

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
փետրվարի 10-ի N 6 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի 1996 թ.
հունիսի 10-ի N  22 հրամանով

 

 

 


ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Մաս 1.

Ընդհանուր հասկացություններ և դրույթներ

 

1. Արդյունաբերական նմուշը

«Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի (այսուհետև` օրենք) 7-րդ հոդվածի համաձայն արդյունաբերական նմուշ է համարվում իրի արտաքին տեսքը բնորոշող գեղարվեստակառուցվածքային այն լուծումը, որը նոր է, յուրօրինակ և արդյունաբերորեն կիրառելի:

2. Արդյունաբերական նմուշի տեսակները

Արդյունաբերական նմուշները կարող են լինել ծավալային (մանրակերտեր), մակերեսային (գծանկարներ) կամ դրանց զուգակցությունը:

Ծավալային արդյունաբերական նմուշները այնպիսի համակցություններ (կոմպոզիցիա) են, որոնց հիմքում ընկած է զարգացած ծավալատարածական կառուցվածքը, օրինակ` հաստոցի, այլ մեքենաների, շարժիչի արտաքին տեսքի գեղարվեստակառուցվածքային լուծումը:

Մակերեսային արդյունաբերական նմուշները չունեն ծավալ և բնորոշվում են տարրերի գծային-գծանկարչական հարաբերակցությամբ, օրինակ` գորգերի, գործվածքների, գլխաշորերի, թաշկինակների արտաքին տեսքի գեղարվեստակառուցվածքային լուծումը:

 

Մաս 2.

Հայտ

 

3. Հայտի ներկայացումը

Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագիր խնդրարկելու հայտը (այսուհետև` հայտ) ՀՀ արտոնագրային վարչություն (այսուհետև` Հայարտոնագիր) է ներկայացնում հեղինակը, գործատուն կամ նրա իրավահաջորդը (այսուհետև` հայտատու): Իրավահաջորդի կողմից հայտ ներկայացնելիս հայտին կցվում է իրավահաջորդի լիազորությունները հաստատող փաստաթուղթ:

Հայտը կարող է ներկայացվել Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք և օտարերկրյա իրավաբանական անձինք ու իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

4. Արդյունաբերական նմուշի միասնությունը

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հայտը պետք է վերաբերի մեկ արդյունաբերական նմուշի և կարող է ներառել այդ նմուշի տարբերակները:

«Մեկ արդյունաբերական նմուշ» հասկացությունը կիրառվում է ինչպես մեկ իրի, այնպես էլ իրերի լրակազմի (կոմպլեկտի) նկատմամբ (օրինակ` կահույքի լրակազմ, սպասք և այլն), որոնք փոխկապակցված են ընդհանուր (միասնական) գեղարվեստակառուցվածքային լուծմամբ:

«Մեկ իր» հասկացությունը ներառում է ինչպես իրը ամբողջությամբ, օրինակ` ավտոմեքենան, այնպես էլ նրա մասը հանդիսացող իրը, օրինակ` ցոլարձակը (լապտեր), թափքը և այլն:

Արդյունաբերական նմուշի տարբերակները մեկ ֆունկցիոնալ խմբի արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման (այսուհետև` ԱՆՄԴ) մեկ դասին վերաբերող գեղարվեստակառուցվածքային լուծումներ են, որոնք համընկնում են իրենց էական հատկանիշների ամբողջությամբ և ունեն ոչ էական հատկանիշների` տեսողությամբ ընկալելի տարբերություններ:

5. Հայտի կազմը

Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հայտը պետք է պարունակի.

ա) դիմում արտոնագիր ստանալու համար,

բ) արդյունաբերական նմուշի նկարագրությունը` ներառյալ դրա էական հատկանիշների թվարկումը,

գ) իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի լուսանկարների լրակազմը, որը մանրամասն և լրիվ արտահայտում է իրի արտաքին տեսքը,

դ) իրի ընդհանուր տեսքի գծագիրը, էրգոնոմիկական սխեման, իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ*), եթե դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էությունը բացահայտելու համար:

6. Հայտին կցվող փաստաթղթերը

Արդյունաբերական նմուշի հայտին կցվում են սահմանված չափով տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, զեղչով տուրք վճարելու կամ տուրքից ազատվելու հիմքը: Նշված փաստաթղթերը ներկայացվում են հայտի հետ կամ հայտի ստացման թվականից երկամսյա ժամկետում:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով տրվող հայտին կցվում է հայտատուի կողմից նրա իրավասությունը հաստատող փաստաթուղթ (լիազորագիր) կամ դրա հաստատված պատճենը: Լիազորագրում նշվում է արտոնագրային հավատարմատարի գրանցման համարը:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձինք լիազորագիրը պետք է ձևակերպեն այն երկրի օրենսդրությանը համապատասխան, որտեղ այն կազմված է: Լիազորագիրը ներկայացվում է հայտի հետ կամ ստացման թվականից երկամսյա ժամկետում:

Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիային համապատասխան հայտին (այսուհետև` կոնվենցիայով հայտ) կցվում է առաջին հայտի պատճենը, որը ներկայացվում է Հայարտոնագիր կոնվենցիայով հայտի ստացման թվականից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում: Մի քանի առաջին հայտերի դեպքում կցվում են դրանց բոլորի պատճենները: Կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում, եթե հայտը հայտատուից անկախ պատճառներով ստացվել է 6 ամիսը լրանալուց հետո, բայց ոչ ուշ քան 2 ամսվա ընթացքում, հայտին կցվում է այդ պատճառները հաստատող փաստաթուղթ:

7. Հայտի ձևակերպման լեզուն

Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով: Մյուս փաստաթղթերը կարող են ներկայացվել այլ լեզվով. այս դեպքում հայտատուն պարտավոր է դրանց հայերեն թարգմանությունը ներկայացնել հայտի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

8. Արտոնագիր խնդրարկելու դիմումը

8.1. Արտոնագիր խնդրարկելու դիմումը ներկայացվում է բլանկի վրա. ձևը բերված է սույն կանոնների հավելվածում և պարունակում է բոլոր նախատեսված տեղեկությունները և տվյալները (ռեկվիզիտները):

8.2. Դիմումի համապատասխան սյունակում անհրաժեշտ տեղեկությունները չտեղավորվելու դեպքում դրանք բերվում են լրացուցիչ թերթի վրա, դիմումի համապատասխան սյունակում «շարունակությունը տես լրացուցիչ թերթի վրա» կամ «տեղեկությունները բերված են լրացուցիչ թերթի վրա» նշումով:

8.3. Դիմումը ստորագրում է հայտատուն կամ նրա կողմից լիազորված անձը:

Եթե հայտատուն իրավաբանական անձ է, ապա դիմումը ստորագրում է տվյալ ձեռնարկության ղեկավարը, նշվում է ստորագրող անձի պաշտոնը, ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը կարող է ստորագրվել նրա կողմից:

Դիմումի վրա դրվող ստորագրությունները վերծանվում են ստորագրող անձի անվան, հայրանվան և ազգանվան նշումով: Լրացուցիչ թերթերի վրա բերված տեղեկությունները ստորագրվում են նույն կարգով:

8.4. Դիմումը ներկայացվում է 3 օրինակից:

9. Իրի, դրա մանրակերտի*, գծանկարի** լուսանկարների լրակազմը

9.1. Լուսանկարները, որոնք արտացոլում են իրի արտաքին տեսքը էական հատկանիշների ամբողջությամբ, այն հիմնական փաստաթուղթն է, որը հայտարկվող արդյունաբերական նմուշի մասին պարունակում է պատկերային տեղեկություն և հնարավորություն է տալիս որոշել դրա իրավական պաշտպանության ծավալը:

9.2. Լուսանկարները պետք է մանրամասն և լրիվ պատկերացում տան իրի արտաքին տեսքի մասին, հնարավորություն ընձեռելով բացահայտել դրա էական հատկանիշները:

9.3. Պատկերը լուսանկարների վրա պետք է լինի հստակ և պարզ: Արդյունաբերական նմուշի առանձին մանրամասերը պետք է լավ երևան ոչ միայն լուսավոր, այլև ստվերոտ մասերում:

9.4. Իրը պետք է լուսանկարել ամբողջովին, հավասար լուսավորության պայմաններում (որպես կանոն) չեզոք հիմնագույնի (ֆոնի) վրա, առանց օտար առարկաների:

9.5. Հայտը պետք է պարունակի արդյունաբերական նմուշի ընդհանուր տեսքի սև-սպիտակ լուսանկարները դիմացից` 3/4 տեսանկյունով (ռակուրսով), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում` տեսքը ձախից, աջից, ետևից, վերևից և ներքևից:

Մակերեսային նմուշի համար հիմնականը դիմային տեսքի պատկերն է (պլանը): Մակերեսային, արդյունաբերական նմուշ հանդիսացող մանածագործական իրի լուսանկարների վրա համակցության պատկերը պետք է տրվի կրկնվող կրկնանախշով (ռապորտ):

9.6. Իրերի լրակազմը (կոմպլեկտը) ընդհանուր տեսքի լուսանկարների վրա ներկայացվում է ամբողջությամբ, այսինքն լրակազմի մեջ մտնող բոլոր իրերի ընդգրկմամբ: Բացի դրանից լրակազմի մեջ մտնող յուրաքանչյուր իր լրացուցիչ ներկայացվում է առանձին լուսանկարի վրա: Բացառիկ դեպքերում, երբ իրերի լրակազմը չի կարող ներկայացվել ընդհանուր տեսքի լուսանկարի վրա լրիվ կազմով, թույլատրվում է ներկայացնել լրակազմը հատված առ հատված, առանձին լուսանկարների վրա:

9.7. Արդյունաբերական նմուշի յուրաքանչյուր տարբերակը ներկայացվում է լուսանկարների առանձին լրակազմով:

9.8. Այն դեպքերում, երբ գունագծանկարչական (գեղարվեստական գունաերանգավորում) լուծումը արդյունաբերական նմուշի էական հատկանիշներից մեկն է, կցվում է ընդհանուր տեսքի մեկ գունավոր լուսանկար, սլայդ կամ գունային լուծման սխեմա:

9.9. Փակվող, ծալվող, ձևափոխվող և այլ իրերի համար կցվում են դրանց լուսանկարները բաց տեսքով (օրինակ` սառնարանների, հեռախոսախցիկների) կամ հավաքված տեսքով (օրինակ` խոհանոցային կոմբայնների, փոշեծծիչների):

9.10. Լուսանկարները ներկայացվում են 18x24 սմ չափսով:

Չափսերով ոչ մեծ իրերը կամ մանրակերտերը, օրինակ` ձեռքի (գրպանի) ժամացույցները, միկրոհաշվիչները և այլն, կարող են ներկայացվել 9x12 կամ 13x18 չափսերի լուսանկարներով:

9.11. Լուսանկարները համարակալվում են հետևյալ կարգով. ընդհանուր տեսք, այլ տեսքեր, գունավոր լուսանկար, ամենամոտ նմանակի լուսանկար: Նույն տեսակի լուսանկարները համարակալվում են նույն համարով:

9.12. Լուսանկարների հակառակ երեսին վերևից ներքև նշում են լուսանկարի համարը, արդյունաբերական նմուշի անվանումը, ինչպես նաև պարզաբանումները` «ընդհանուր տեսք», «տեսքը կողքից», «տեսքը դիմացից», «տեսքը ետևից», «տեսքը վերևից» և այլն:

Որպես ամենամոտ նմանակ ընտրված իրի լուսանկարի հակառակ երեսի վրա, բացի լուսանկարի համարից և իրի անվանումից, անհրաժեշտ է պարզաբանում տալ` «ամենամոտ նմանակ»:

9.13. Իրի, դրա մանրակերտի կամ գծանկարի ընդհանուր տեսքի լուսանկարների քանակը պետք է լինի հեղինակների թվից 6-ով ավելի, մյուս լուսանկարները ներկայացվում են 2 օրինակից:

9.14. Լուսանկարների լրակազմը պետք է զետեղել առանձին ծրարի մեջ:

10. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը

10.1. Արդյունաբերական նմուշի նկարագրությունը պարունակում է հետևյալ բաժինները.

ա) արդյունաբերական նմուշի անվանումը

բ) ԱՆՄԴ դասը(երը)

գ) արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը

դ) արդյունաբերական նմուշի նմանակը(ները), այդ թվում դրանցից ամենամոտը

ե) արդյունաբերական նմուշի լուսանկարների և նմուշը պարզաբանող այլ նյութերի ցանկը (ծրագիրը, էրգոնոմիկական սխեման, իր բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ), եթե դրանք անհրաժեշտ են)

զ) հայտարկվող արդյունաբերական նմուշի էության բացահայտումը

է) արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը:

Արդյունաբերական նմուշի նկարագրությունը ավարտվում է արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության ծավալը սահմանող էական հատկանիշների ամբողջության թվարկմամբ:

10.2. Արդյունաբերական նմուշի անվանումը պետք է բնութագրի դրա նշանակությունը և համապատասխանի ԱՆՄԴ որոշակի դասի:

Քիչ հայտնի կամ նոր նշանակության արդյունաբերական նմուշի անվանումը պետք է մատնանշի դրա օգտագործման բնագավառը, օրինակ` նոր սերնդի համակարգիչ: Եթե արդյունաբերական նմուշը ունի կատարման տարբերակներ, ապա անվանումից հետո տրվում է տարբերակների քանակը, օրինակ` բազկաթոռ (5 տարբերակ):

10.3. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի նշանակությունը և օգտագործման բնագավառը» բաժինը հարկավոր է սկսել հետևյալ բառերով` «Ներկայացվում է արդյունաբերական նմուշի հայտ», որից հետո բերվում է հայտարկվող արդյունաբերական նմուշի անվանումը, օգտագործման բնագավառը և նշանակությունը, ինչպես նաև դրա կիրառման գերադասելի բնագավառը:

10.4. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի նմանակը» բաժնում տրվում է գոյություն ունեցող նմանակների բնութագիրը, նշվում է, թե որն է դրանցից ամենամոտը արդյունաբերական նմուշին (ամենամոտ նմանակը):

Արդյունաբերական նմուշի նմանակները հայտի ստացման թվականին հանրամատչելի տեղեկություններից առավել հայտնի գեղարվեստակառուցվածքային լուծումներն են, որոնք վերաբերում են նույն գործառնական նշանակությունն ունեցող իրերի արտաքին տեսքին, ինչ որ արդյունաբերական նմուշն է և նման են դրան իրենց էական հատկանիշներով:

Ամենամոտ նմանակը հայտարկվող արդյունաբերական նմուշին էական հատկանիշների ամբողջությամբ ամենամոտ նմանակն է:

Տվյալ բաժնում նմանակները բնութագրելիս արտացոլում են գեղարվեստական նախագծման այն ոլորտի զարգացման միտումները, որոնց դրանք վերաբերում են, բերվում են նմանակների, այդ թվում և ամենամոտ նմանակի այն հատկանիշները, որոնք որոշում են իրի արտաքին տեսքը: Տրվում են հայտնի արդյունաբերական նմուշները բնութագրող գեղագիտական, էրգոնոմիկական առանձնահատկությունները: Պետք է նշվեն նաև տվյալ նմանակները պարունակող տեղեկատվական աղբյուրների մատենագիտական տվյալները:

10.5. «Արդյունաբերական նմուշի լուսանկարների ցանկը և ներկայացված այլ նյութերը» բաժնում թվարկում են ներկայացված լուսանկարները, ինչպես նաև գծագրերը, գծապատկերները, կոնֆեկցիոն քարտը` համապատասխան համարակալմամբ, համառոտ նշելով այն ամենը, ինչ պատկերված է դրանցից յուրաքանչյուրի վրա:

10.6. «Արդյունաբերական նմուշի էության բացահայտումը» բաժնում նշում են այն էական հատկանիշները, որոնք սահմանում են արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության ծավալը: Ընդ որում բացահայտում են իրի ձևի և փոխդասավորության (կոնֆիգուրացիա) գեղագիտական և էրգոնոմիկական, ինչպես նաև գույների զուգադրման առանձնահատկությունները: Այստեղ կարելի է նշել նաև արդյունաբերական նմուշի առավելությունները հայտնի գեղարվեստակառուցվածքային լուծումների համեմատ, սպառողական հատկանիշների բարելավման և իրի որակի առումով, ինչպես նաև այլ հնարավոր առավելությունները:

Արդյունաբերական նմուշի տարբերակները նկարագրելիս պետք է նշվեն մեկ տարբերակը մյուսից զանազանող հատկանիշները:

Սարքերը, հաստոցները և նման այլ ծավալային արդյունաբերական նմուշները նկարագրելիս անհրաժեշտ է կարճ բնութագրել իրի աշխատանքը, առավել կարևոր համակցային (կոմպոզիցիոն ) և գործառնական (ֆունկցիոնալ) տարրերի, հանգույցների և մանրամասերի (դետալների) փոխազդեցությունը:

Մակերեսային արդյունաբերական նմուշի նկարագրության ժամանակ, մասնավորապես մանածագործական արդյունաբերության արտադրատեսակների (օրինակ` գործվածքներ, գորգեր և այլն), անհրաժեշտ է նշել դրանց գեղարվեստական գունաերանգավորման առանձնահատկությունները, նշելով ապրանքատեսակը և գծանկարների (նկարների) համարները, բացահայտելով դրանց գեղարվեստակառուցվածքային առանձնահատկությունները (կառուցվածքը, կազմությունը, մշակվածքը, գործվածքների գեղազարդման առանձնահատկությունները և այլն):

Լրակազմի նկարագրության ժամանակ պետք է նշվեն դրա կազմի մեջ մտնող բոլոր տարրերը, որոնք թեև կատարում են տարբեր գործողություններ և տարբերվում են մեկը մյուսից, բայց լրակազմի մեջ ծառայում են մեկ ընդհանուր նպատակի: Լրակազմի իրերի բոլոր տարրերը պետք է լուծված լինեն ձևակազմության` պատկերային, գեղակերպության (պլաստիկայի) և ոճական միասնական սկզբունքների օգտագործումով (օրինակ` թեյի կամ ճաշի սպասք, գործիքների հավաքածու, կահույքի լրակազմ և այլն):

10.7. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի բազմակի վերարտադրման հնարավորությունը» բաժնում պետք է բերվեն տվյալներ արդյունաբերական պայմաններում իրերի պատրաստման հնարավորության և տեխնոլոգիայի մասին (կիրառվող տեխնոլոգիական սարքավորումները և իրի պատրաստման տեխնոլոգիական առավելությունները նախկինի նկատմամբ, հիմնական մանրամասերի (դետալների) պատրաստման համար օգտագործվող նյութերը, դրանց պատրաստման տեխնոլոգիան, գեղազարդման մշակման ձևերը և այլն):

10.8. Նկարագրության «Արդյունաբերական նմուշի էական հատկանիշների ամբողջությունը» բաժինը սահմանում է արդյունաբերական նմուշի իրավական պաշտպանության ծավալը և պետք է սկսվի դրա անվանման նշումով:

10.9. Արդյունաբերական նմուշի տարբերակներ պարունակող հայտ ներկայացնելիս էական հատկանիշների թվարկումից հետո նշում են` «Գեղարվեստակառուցվածքային լուծման տարբերակայնությունը որոշվում է ստեղծագործական բնույթ կրող հատկանիշներով», մասնավորապես

1-ին տարբերակը բնութագրվում է ---------- (այնուհետև թվարկվում են հատկանիշները).

2-րդ տարբերակը բնութագրվում է ---------- (այնուհետև թվարկվում են հատկանիշները).

10.10. Նկարագրությունը ներկայացվում է 2 օրինակից:

11. Գծագրերը

11.1. Ընդհանուր տեսքի գծագիրը և (կամ) ամբողջակազմության սկզբունքային սխեման ներկայացնում են այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ են արդյունաբերական նմուշի էության բացահայտման համար:

11.2. Այն դեպքում, երբ ներկայացվող արդյունաբերական նմուշի հայտը վերաբերում է էրգոնոմիկական մշակում պահանջող իրի, տրվում է նաև դրա էրգոնոմիկական սխեման:

11.3. Գծագրերը և սխեմաները պետք է ներկայացվեն նկարագրության տեքստին ճշգրիտ համապատասխանությամբ:

11.4. Գծագրերի և սխեմաների վրա նշվում են իրի և դրա տարրերի առարկայատարածական կազմակերպումը բնութագրող եզրաչափսերը (կառավարման և տեղեկատվության արտացոլման միջոցների, աշխատանքային մակերեսների բարձրությունը, լայնությունը, տեղաբաշխման խորությունը, կառուցվածքի իրար մոտ տեղաբաշխված տարրերի հեռավորությունը և այլն), որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել մարդու գործունեության գործառնական գոտում (զոնայում) հիմնական տարրերի դասավորության և իրի շահագործման հարմարավետության մասին:

11.5. Հանգույցները, մանրամասերը (դետալները) և այլն, գծագրերի և սխեմաների վրա նշվում են նույն արաբական թվանշաններով, ինչ որ նկարագրության մեջ:

11.6. Գծագրերի վրա դուրսբերման գծերը պետք է հստակ լինեն: Չի թույլատրվում թվային և տառա-յին նիշերը դնել փակագծերի, շրջանակների և չակերտների մեջ: Թվերի և տառերի բարձրությունը չպետք է փոքր լինի 3,2 մմ-ից:

11.7. Գծագրերը (սխեմաները) չպետք է պարունակեն որևէ մակագրություն, բացառությամբ այնպիսի անհրաժեշտ բառերի, ինչպիսիք են «բաց է», «փակ է» և այլն:

11.8. Որպես կանոն, գծագրերի վրայի պատկերները ներկայացվում են ուղղանկյուն (օրթոգոնալ) պրոյեկցիաներով (տարբեր տեսքերով, կտրվածքներով և հատվածքներով): Ակներևության համար թույլատրվում է դրանք ներկայացնել առանցքաչափական (աքսոնոմետրական) պրոյեկցիայով: Յուրաքանչյուր տարր գծագրի վրա պետք է համամասն լինի մյուս բոլոր տարրերին, բացառությամբ այն դեպքերի, երբ տարրի հստակ պատկերման համար անհրաժեշտ է համամասնությունների անհամապատասխանություն: Գծագրի մի թերթի վրա կարելի է զետեղել մի քանի պատկեր` դրանց հստակ սահմանազատմամբ:

Եթե երկու և ավելի թերթերի վրա զետեղված պատկերները կազմում են միասնական պատկեր, ապա դրանք դասավորվում են այնպես, որ այն հնարավոր լինի ամբողջական դարձնել առանց տարբեր թերթերի վրա զետեղված միասնական պատկերի որևէ մասի բացթողման:

Գծագրի թերթի և թերթերի վրա առանձին պատկերները պետք է զետեղված լինեն առավելագույն հագեցվածությամբ, իսկ գծագիրը պետք է հնարավոր լինի կարդալ թերթի երկար կողմին ուղղահայաց դիրքով:

11.9. Յուրաքանչյուր գծագիր, անկախ պատկերի տեսքից, նկարագրության շարադրանքի հերթա-կանությանը համապատասխան համարակալվում է որպես պատկեր, օրինակ` պատկեր 1, պատկեր 2 և այլն:

11.10. Գծագրերը ներկայացվում են երկու օրինակից:

12. Իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ)

Թեթև արդյունաբերական արտադրատեսակների անվանացուցակով արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս հայտին անհրաժեշտության դեպքում կցում են իրի բաղադրանմուշների լրակազմը և դրա քարտը (կոնֆեկցիոն քարտ), այսինքն իրի արտադրության համար առաջարկվող մանածագործական, գործվածքային կտորների, կաշվի, օժանդակ նյութերի, զարդարանքի և այլնի նմուշներ:

Գեղազարդական նյութերի նմուշները` գորգեր, գործվածքներ, ներկայացվում են գծանկարի կրկնանախշի չափով: Նշված նյութերը ներկայացվում են մեկ օրինակից:

13. Արտահայտություններ, որոնք օգտագործման ենթակա չեն

Նկարագրության բնագիրը չպետք է պարունակի այլ անձանց անունով պահպանվող առարկաների (օբյեկտների) արժանիքների նկատմամբ արհամարհական արտահայտություններ:

14. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը

14.1. Հայտի բոլոր փաստաթղթերը (բացի լուսանկարներից) ներկայացվում են 210x297 մմ չափսի սպիտակ, հարթ, ոչ թափանցիկ, ոչ փայլուն թղթի վրա: Գծագրերը թույլատրվում է ներկայացնել մոմաթղթի վրա, իսկ նրա երկրորդ օրինակը` լուսապատճենի կամ լուսանկարչական պատճենի տեսքով: Փաստաթղթերը ձևակերպվում են այնպես, որ հնարավոր լինի դրանց երկարատև պահպանումը և անսահմանափակ քանակով պատճենահանումը:

14.2. Փաստաթղթի յուրաքանչյուր թերթը օգտագործվում է միայն մեկ կողմից, տողերը դասավորվում են թերթի կարճ կողմին զուգահեռ, բացառությամբ դեպքերի, երբ լուսանկարները և բլանկները օգտագործվում են սահմանված ձևով: Հայտի յուրաքանչյուր փաստաթուղթ ներկայացվում է առանձին թղթի վրա:

Դիմումի նկարագրության թերթերը պետք է ունենան հետևյալ չափերի եզրային դաշտեր`

վերևից` 20 մմ

աջից` 10 մմ

ձախից` 20-ից ոչ պակաս:

Հայտի յուրաքանչյուր փաստաթղթի երկրորդ և հաջորդ թերթերը համարակալվում են արաբական թվանշաններով:

14.3. Փաստաթղթերի տեքստերը պետք է տպագրվեն սև գույնի տպատառերով, երկու միջակայքով (ինտերվալ), մեծատառերի նվազագույն բարձրությունը` 2,1 մմ:

Տառագրական խորհրդանիշերը, լատինական անվանումները, լատինական և հունական տառերը ներ-գրվում են ձեռքով կամ գծվում սև գույնի թանաքով, տուշով կամ մածուկով:

14.4. Գծագրերը կատարվում են սև չջնջվող գծերով, տուշով, մածուկով և հստակ երևացող նրբագծերով: Գծանկարչական պատկերների չափագիծը և հստակությունը ընտրվում են այնպես, որ չափերի միջև 2/3 գծային փոքրացմամբ բազմացման դեպքում հնարավոր լինի տարբերել բոլոր մանրամասերը:

15. Մատենագիտական տվյալներ

Տեղեկատվության աղբյուրների մատենագիտական տվյալները այնպես են տրվում, որ դրանցով հնարավոր լինի գտնել տեղեկատվության աղբյուրը:

16. Տերմիններ և պայմանական նշաններ

Տեքստում պետք է օգտագործվեն գիտական և տեխնիկական գրականության մեջ ընդունված տերմիններ: Գրականության մեջ դեռևս լայնորեն չկիրառվող տերմինները տեքստում առաջին անգամ օգտագործելիս պետք է լուսաբանվեն:

Չի կարելի օգտագործել օտար տերմիններ, եթե հայերենում կան դրանց համարժեքները:

Նկարագրության մեջ հարկավոր է պահպանել տերմինների միասնություն:

Իրերի կամ նյութերի մակնիշների, տիպարների պայմանական նշանները պետք է վերծանվեն:

---------------------------------------------

* կոնֆեկցիոն քարտ` մանածագործական, գործվածքային, օժանդակ նյութերի, զարդարանքի և այլնո նմուշներ:

** Մանրակերտ` իրի արտաքին տեսքը վերարտադրող և նրա մասին լրիվ պատկերացում տվող ծավալատարածական առարկա` պատրաստված պայմանական նյութից:

*** Գծանկար` պատկեր` կատարված գծանկարչական եղանակով (միջոցներով): Ստվերագծով և ուրվագծով արված գծանկարների համար թույլատրվում է բարձրորակ պատճենահանում (քսերոքս):



* - Ծանոթություն - Դիմումի ձևը չի բերվում:

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
հունվարի 27-ի N Կ3 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996 թ. հունիսի 10-ի N 22 հրամանով

 

կ ա ր գ

ԽՍՀՄ եվ ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների պաշտպանական փաստաթղթեր ստանալու հայտերով գյուտերի եվ արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության արտոնագրեր տալու

 

Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թ. հուլիսի 20-ի որոշման 4-րդ կետի և տարածվում է գյուտերի և արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների պաշտպանական փաստաթղթերը ստանալու այն հայտերի վրա, որոնք ներկայացվել են մինչև 1992 թ. դեկտեմբերի 8-ը և որոնց նկատմամբ այդ թվականի դրությամբ գործավարությունը չի ավարտվել ու պաշտպանական փաստաթղթեր չեն տրվել։

1. ԽՍՀՄ պետական արտոնագրային գերատեսչության, Ռուսաստանի Դաշնության արտոնագրային գերատեսչության (Ռոսպատենտ) և ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետությունների համապատասխան գերատեսչություններ մինչև 1992 թ. դեկտեմբերի 8-ը ներկայացված պաշտպանական փաստաթղթեր ստանալու այն հայտերով, որոնց նկատմամբ այդ թվականի դրությամբ գործավարությունը չի ավարտվել և պաշտպանական փաստաթղթեր չեն տրվել, հայտատուները հեղինակների հետ համատեղ կարող են դիմում ներկայացնել Հայարտոնագիր՝ Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար, պահպանելով սկզբնական հայտերի առաջնության թվականը։

2. Դիմումը պետք է վերաբերի մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող գյուտերի խմբի, արդյունաբերական նմուշի (ներառյալ դրա տարբերակները) և պարունակի բերված համապատասխան ձևի բոլոր տվյալները (տես հավելվածներ 1 և 2)։

Դիմումը ստորագրում են հայտատուն, հեղինակը(ները) կամ նրանց իրավահաջորդը և այն անձը, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (ապագա արտոնագրատերը)։

Եթե հայտատուն կամ ապագա արտոնագրատերը իրավաբանական անձ է, դիմումը ստորագրում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության (այսուհետև ձեռնարկության) ղեկավարը, նշելով պաշտոնը և ազգանունը։ Ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով։

Դիմումին կից ներկայացվում են՝

ա) սկզբնական հայտի նյութերի և փորձաքննության վերջին որոշման պատճենները, վավերացված այն գերատեսչության կողմից, ուր ներկայացվել է սկզբնական հայտը,

բ) սկզբնական հայտի նյութերի հայերեն թարգմանությունը,

գ) հայտ ներկայացնելու համար սահմանված տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը,

դ) իրավահաջորդությունը կամ անվանման փոփոխությունը հաստատող վավերացված փաստաթուղթը, այն դեպքերում, երբ հայտատու հանդիսացող իրավաբանական անձը վերակազմավորվել է,

ե) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթը, եթե այդ իրավունքը ծագել է հայտը ներկայացնելուց հետո, և դիմումը ստորագրված է հեղինակի ժառանգորդի կողմից։

Դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով ոչ ուշ, քան 1995 թ. դեկտեմբերի 31-ը։

3. Հայարտոնագիրը՝

ա) ներկայացված փաստաթղթերով անցկացնում է նախնական փորձաքննություն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-5 մասերով սահմանված կարգով,

բ) համաձայն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի տալիս է Հայաստանի Հանրապետության արտոնագիր՝ հայտի առաջնության թվականից սկսած 20 տարվա գործողությամբ այն հայտերով, որոնցով ըստ էության փորձաքըննությունն ավարտված է և կա պաշտպանական փաստաթուղթ տալու մասին որոշում,

գ) անցկացնում է փորձաքննություն «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով, այն հայտերով, որոնցով ըստ էության փորձաքննություն չի անցկացվել կամ այն չի ավարտվել, պահպանելով դրանց առաջնության թվականը։

4. Օտարերկրյա հայտատուները դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով։

Այն դիմումները, որոնք օտարերկրյա հայտատուները ներկայացրել են անմիջապես հայարտոնագիր, ընդունվում և վերցվում են հաշվառման, ըստ ստացման թվականի։ Հետագա գործավարությունը դրանցով կիրականացվի Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, որոնք կնշանակվեն հայտատուների կողմից։

 

 

Հավելված 1
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության) պաշտպանական փաստաթուղթ ստանալու հայտով գյուտի Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու մասին

 

Ես (մենք)----------------------------------------------------------------------------------------------

հեղինակի(ների) անունը, հայրանունը, ազգանունը

և------------------------------------------------------------------------------------------------------------

հայտատուի(ների) լրիվ անվանումը

--------------------------------------------------------------------------------------------------------------
խնդրում եմ (ենք) ----------------------------------------------------արտոնագրային գերատեսչություն

պետության անվանումը

ներկայացված-----------------------------------------------------------------------------------------------

գյուտի անվանումը

------------------------------------------------------------------------------------------------------ գյուտի
«----------»---------------------------------199 թ. առաջնության թվականով N------------ հայտով տալ
Հայաստանի Հանրապետության արտոնագիր---------------------------------------------------------------

ապագա արտոնագրատեր

--------------------------------------------------------------------------------------------------------------

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ

--------------------------------------------------------------------------------------------------------------

իրավաբանական անձի լրիվ անվանումը և նրա հասցեն

 

Կ. Տ. Հայտատու(ներ) --------------------
    --------------------
  Հեղինակ(ներ) --------------------
    --------------------
Կ. Տ. Ապագա արտոնագրատեր --------------------

 

Նամակագրության հասցեն -----------------------------------------------------------------------

--------------------------------------------------------------------------------------------------------------

փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը

--------------------------------------------------------------------------------------------------------------
Կից ներկայացվող փաստաթղթերը՝

  «----»-------------------------199 թ.

 

 

Հավելված 2
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԽՍՀՄ (ԽՍՀՄ նախկին սուբյեկտ պետության) պաշտպանական փաստաթուղթ ստանալու հայտով արդյունաբերական նմուշի Հայաստանի Հանրապետության արտոնագիր տալու մասին

 

Ես (մենք)-----------------------------------------------------------------------------------------------

հեղինակի(ների) անունը, հայրանունը, ազգանունը

և-------------------------------------------------------------------------------------------------------------

հայտատուի(ների) լրիվ անվանումը

---------------------------------------------------------------------------------------------------------------
խնդրում եմ (ենք) ------------------------------------------------------արտոնագրային գերատեսչություն

պետության անվանումը

ներկայացված-----------------------------------------------------------------------------------------------

արդյունաբերական նմուշի անվանումը

------------------------------------------------------------------------------------ արդյունաբերական նմուշի
«----------»-----------------------------------199 թ. առաջնության թվականով N-------------- հայտով տալ
Հայաստանի Հանրապետության արտոնագիր-----------------------------------------------------------------

ապագա արտոնագրատեր

---------------------------------------------------------------------------------------------------------------

ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը կամ

---------------------------------------------------------------------------------------------------------------

իրավաբանական անձի անվանումը և նրա հասցեն

 

Կ. Տ. Հայտատու(ներ) --------------------
    --------------------
  Հեղինակ(ներ) --------------------
    --------------------
Կ. Տ. Ապագա արտոնագրատեր --------------------

Նամակագրության հասցեն-------------------------------------------------------------------------

փոստային հասցեն,

---------------------------------------------------------------------------------------------------------------

հասցեատիրոջ անունը կամ անվանումը

---------------------------------------------------------------------------------------------------------------
Կից ներկայացվող փաստաթղթերը՝

  «----»-------------------------199 թ.

        

Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
դեկտեմբերի 17-ի N Կ65 հրամանով


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996 թ. հունիսի 10-ի N 22 հրամանով

 

 

 

 

 

 

 

 

ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳ

 

1. Սույն կարգը սահմանված է ՀՀ կառավարության 1994թ. նոյեմբերի 15-ի որոշման հաստատված Արտոնագրային հավատարմատարների մասին կանոնադրության (այսուհետև` կանոնադրություն) 4-րդ կետի համաձայն արտոնագրային հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնելու համար:

Արտոնագրային հավատարմատարների որակավորումը ներառում է`

ա) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի (այսուհետև` թեկնածու) ներկայացրած փաստաթղթերի ստուգում,

բ) թեկնածուի որակավորման ստուգում` կանոնադրությամբ սահմանված մասնագիտական գործունեություն իրագործելու պատրաստականությունը որոշելու համար (հաշվի առնելով թեկնածուի կողմից նշված արդյունաբերական սեփականության օբյեկտների և մատուցվող ծառայությունների տեսակները):

2. Արտոնագրային հավատարմատարների որակավորումն ու գրանցումը իրականացնելու համար ՀՀ արտոնագրային վարչության (այսուհետև` Հայարտոնագիր) պետը վարչության մասնագետներից ստեղծում է որակավորման և գանգատարկման հանձնաժողովներ:

Որակավորման հանձնաժողովը`

ա) հաստատում է որակավորման քննության ծրագիրը և դրա հիման վրա` քննական առաջադրանքները, որոշում է քննության անցկացման կարգը,

բ) քննարկում է թեկնածուների դիմումները և որոշում ընդունում նրանց քննության թույլատրելու վերաբերյալ,

գ) քննության արդյունքներով ընդունում է որոշում թեկնածուին որպես արտոնագրային հավատարմատար որակավորելու վերաբերյալ:

3. Թեկնածուն որակավորման համար դիմում է ներկայացնում Հայարտոնագրի պետի անունով (հավելված 1):

Դիմումին կցվում են`

ա) բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

բ) արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառի ոչ պակաս քան 4 տարվա, իսկ բարձրագույն հումանիտար կրթություն ունեցողները` 10 տարվա գործնական աշխատանքի ստաժը հաստատող փաստաթուղթը (սահմանված կարգով վավերացված քաղվածք աշխատանքային գրքույկից կամ այլ փաստաթուղթ),

գ) թեկնածուին լրացուցիչ բնութագրող այլ փաստաթղթեր (թեկնածուի հայեցողությամբ),

դ) որակավորման համար վճարի անդորրագիրը:

Եթե թեկնածուն չի լրացրել դիմումի ձևի բոլոր կետերը կամ չի ներկայացրել սույն կետի ա) և բ) ենթակետերում նշված որևէ փաստաթուղթ, որակավորման հանձնաժողովը դիմումն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում նրան հարցում է ուղարկում ճշգրտված կամ բացակայող փաստաթղթերը ներկայացնելու առաջարկությամբ, որը նշված ժամկետում չկատարելու դեպքում դիմումը ճանաչվում է չներկայացված:

Եթե թեկնածուի ներկայացրած փաստաթղթերից պարզվի, որ նա չունի բարձրագույն կրթություն, գործնական աշխատանքի անհրաժեշտ ստաժ, կամ ՀՀ-ի քաղաքացի չէ և չունի մշտական բնակավայր Հայաստանի Հանրապետությունում, կամ Հայարտոնագրի աշխատակից է կամ ծառայող, որին գործող օրենսդրությամբ արգելվում է ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել, կամ թեկնածուի որակավորման մերժման մասին հանձնաժողովի նախորդ որոշումը կայացնելու օրվանից չի անցել 6 ամիս, ապա որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում թեկնածուին քննության չթույլատրելու մասին և ծանուցում նրան հնգօրյա ժամկետում:

Քննության թույլատրած թեկնածուները տեղեկացվում են քննության անցկացման օրվա և տեղի մասին ոչ ուշ, քան 10 օր առաջ:

Քննությունն անցկացվում է տարեկան առնվազն 2 անգամ:

4. Թեկնածուները պետք է քննության ներկայանան անձնագրով կան ինքնությունը հավաստող այլ փաստաթղթով:

Քննության ընթացքում թեկնածուն պետք է ցուցաբերի արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ և գործնական հմտություն:

Քննական առաջադրանքները պետք է համապատասխանեն հաստատված ծրագրին` հաշվի առնելով թեկնածուների կողմից ներկայացված իրենց ապագա գործունեության սահմանափակումները (ըստ արդյունաբերական սեփականության օբյեկտների):

Քննական առաջադրանքները կատարվում են գրավոր, Հայարտոնագրի կողմից դրոշմված թերթերի վրա:

Որակավորման հանձնաժողովը որոշում է կայացնում որակավորման քննության բավարար արդյունքի և թեկնածուին որպես արտոնագրային հավատարմատար որակավորելու մասին կամ անբավարար արդյունքի և որակավորումը մերժելու մասին:

Որակավորման քննությանը չթույլատրելու և որակավորման քննությունը չհանձնելու դեպքում թեկնածուն կարող է դիմել գանգատարկման հանձնաժողովին` որակավորման հանձնաժողովի որոշումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում:

Գանգատը քննարկվում է այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում միայն գրավոր պատասխանի արդյունքներով:

Գանգատարկման հանձնաժողովը իրավասու է անհրաժեշտության դեպքում պահանջել թեկնածուի և որակավորման հանձնաժողովի անդամների բացատրությունները և գանգատի քննարկման արդյունքներով ընդունել հետևյալ որոշումներից մեկը`

ա) որակավորման հանձնաժողովի որոշումը հաստատելու մասին,

բ) որակավորման հանձնաժողովի որոշումը փոխելու մասին:

5. Որակավորման քննության դրական արդյունքի դեպքում և թեկնածուի դիմումի հիման վրա, որին պետք է կցվի գրանցման համար վճարի անդորրագիրը, Հայարտոնագիրը մեկամսյա ժամկետում թեկնածուին գրանցում է որպես արտոնագրային հավատարմատար և հանձնում նրան վկայագիր:

6. Արտոնագրային հավատարմատարի որակավորում ստացած անձանց գրանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային հավատարմատարների պետական գրանցամատյանում (այսուհետև` գրանցամատյան): Գրանցամատյանի կանոնադրությունը հաստատվում է Հայարտոնագրի կողմից:

7. Վկայագիրը կորցնելու դեպքում տրվում է կրկնագիր:

8. Արտոնագրային հավատարմատարի գրանցման մասին տեղեկությունները հրապարակվում են Հայարտոնագրի պաշտոնական տեղեկագրում:

Հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայարտոնագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Խնդրում եմ ինձ որակավորել որպես արտոնագրային հավատարմատար

 

1. Անուն, հայրանուն, ազգանուն __________________________________________

_______________________________________________________________

2. Քաղաքացիությունը_________________________________________________

3. Ծննդյան թվականը__________________________________________________

4. Մշտական բնակության վայրը ___________________________________________

_______________________________________________________________

5. Կրթությունը (ինչ բարձրագույն ուսումնական հաստատություն է ավարտել

և երբ) __________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

 

6. Արդյունաբերական սեփականության իրավական պաշտպանության բնագավառում աշխատանքային գործունեությունը

 

 Ամիսը և տարին Աշխատանքային բովանդակությունը նշելով կազմակերպության անվանումը և նրա գտնվելու վայրը  Հավաստող փասթաթղթեր

 սկիզբը

վերջը 

        
       
       
     

 

 

7. Օտար լեզուների իմացությունը _________________________________________

_______________________________________________________________

8. Որպես արտոնագրային հավատարմատար գործունեության սահմանափակումները

_______________________________________________________________

 

_______________________________________________________________

9. Աշխատանքի վայրը և պաշտոնը _________________________________________

_______________________________________________________________

10. Նամակագրության հասցեն, հեռախոսի, հեռատիպի, ֆաքսի համարները

_______________________________________________________________

_______________________________________________________________

11. Անձնագրի (կամ փոխարինող փաստաթղթի) տվյալները ___________________________

_______________________________________________________________

Դիմումին կից ներկայացնում եմ`

ա) բարձրագույն կրթության դիպլոմի(ների) պատճենը(ները) ____________ թերթից,

բ) քաղվածք աշխատանքային գրքույկից ___________ թերթից,

գ) որակավորման համար վճարի անդորրագիրը __________ դրամ,

դ) այլ նյութեր __________ թերթից:

 

«---» -----------199 թ.

  -------------------------------------------
 

ստորագրություն

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
հունվարի 27-ի N Կ3 հրամանով 


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի
1996 թ. հունիսի 10-ի N 22 հրամանով

 

 

 

 

 

 

 

 

Կ Ա Ր Գ

 

ԳՅՈՒՏԵՐԻ ԽՍՀՄ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԽՍՀՄ ՎԿԱՅԱԳՐԵՐԻ ԵՎ ԽՍՀՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՊԱՇԱՐԻ ԱՆՈՒՆՈՎ ՏՐՎԱԾ ԽՍՀՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՄՆԱՑԱԾ ԺԱՄԿԵՏԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

(Հայարտոնագրի 1994 թ. սեպտեմբերի 19-ի N 45 հրամանով կատարված փոփոխություններով)

 

Սույն կարգը սահմանված է ի կատարումն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թ. հուլիսի 20-ի որոշման 5-րդ կետի և տարածվում է այն գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերի և ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրերի, ինչպես նաև արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերի վրա, որոնց հայտ ներկայացնելու թվականից չի լրացել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան արդյունաբերական սեփականության օբյեկտի արտոնագրի գործողության ժամկետը:

1. Գյուտերի ԽՍՀՄ հեղինակային վկայագրերով, որոնց համար չի լրացել հայտը ներկայացնելու թվականից 20 տարվա ժամկետը, իսկ արդյունաբերական նմուշների ԽՍՀՄ վկայագրերով` 15 տարվա ժամկետը, ինչպես նաև ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրերով, որոնց գործողության ժամկետը չի լրացել, հայտատուները հեղինակների հետ համատեղ կարող են դիմում ներկայացնել Հայարտոնագիր` ՀՀ տարածքում նշված պահպանական փաստաթղթերի գործողությունը դադարեցնելու և միաժամանակ մնացած ժամկետով Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար:

Հայաստանի Հանրապետության այդ արտոնագրերի գործողությունը կարող է դադարեցվել գանգատի հիման վրա այն դեպքերում, երբ պաշտպանվող օբյեկտը չի համապատասխանում հայտ ներկայացնելու թվականին ԽՍՀՄ-ում գործող օրենսդրությամբ սահմանված արտոնագրաունակության պայմաններին:

2. Դիմումը պետք է վերաբերի մեկ պահպանական փաստաթղթի և պարունակի N 1 և N 2 հավելվածների տվյալները:

Դիմումը ստորագրում են հայտատուն, հեղինակը(ները) կամ նրանց իրավահաջորդը և այն անձը, որի անունով խնդրարկվում է արտոնագիրը (ապագա արտոնագրատերը):

Եթե հայտատուն կամ ապագա արտոնագրատերը իրավաբանական անձ է կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություն, դիմումը ստորագրում է ձեռնարկության, հիմնարկության, կազմակերպության (այսուհետև ձեռնարկության) ղեկավարը, նշելով պաշտոնը և ազգանունը: Ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով:

Օտարերկրյա հայտատուները դիմումները ներկայացնում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով:

Այն դիմումները, որոնք օտարերկրյա հայտատուները ներկայացրել են անմիջապես Հայարտոնագիր, ընդունվում և վերցվում են հաշվառման ըստ ստացման թվականի: Հետագա գործավարությունը դրանցով կիրականացվի Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով, որոնք կնշանակվեն հայտատուների կողմից:

Դիմումին կից ներկայացվում են`

ա) գյուտի (արդյունաբերական նմուշի) պահպանական փաստաթղթի բոլոր օրինակները (բնագիրը կամ պատճենները), ինչպես նաև գյուտի նկարագրության (արդյունաբերական նմուշի ընդհանուր տեսքի լուսանկարի) մեկ օրինակը,

բ) հայտատուի անվանման փոփոխությունը կամ իրավահաջորդությունը հաստատող վավերացված փաստաթուղթը, եթե հայտատու հանդիսացող իրավաբանական անձը վերակազմավորվել է կամ փոխվել է նրա անվանումը,

գ) ժառանգության իրավունքը հաստատող փաստաթուղթը, եթե դիմումը ստորագրել է հեղինակի ժառանգորդը,

դ) արտոնագիր տալու և այն հերթական տարում գործողության մեջ պահելու համար սահմանված տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի համարի նշումով:

Դիմումը ներկայացվում է հայերեն լեզվով:

3. Հայարտոնագիրը`

ա) քննարկում է ներկայացված դիմումը այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում,

բ) գրանցում է գյուտը (արդյունաբերական նմուշը) ՀՀ գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում,

գ) ՀՀ արտոնագիրը հանձնում է և ԽՍՀՄ պահպանական փաստաթղթի օրինակները վերադարձնում է արտոնագրատիրոջը անձամբ կամ ուղարկում պատվիրված փոստային առաքմամբ,

դ) հրապարակում է ՀՀ տարածքում գործողությունը դադարեցված ԽՍՀՄ պահպանական փաստաթղթերի և դրանց փոխարեն տրված ՀՀ արտոնագրերի մասին տեղեկությունները իր պաշտոնական տեղեկագրում:

4. Եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին, ապա ապագա արտոնագրատիրոջը (նրա ներկայացուցչին) ուղարկվում է հարցում` ուղղված կամ բացակայող փաստաթղթերը երկամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

Նշված ժամկետում պահանջված նյութերը չներկայացնելու դեպքում դիմումը համարվում է ետկանչված:

5. Դիմումը կարող է ետ կանչվել հայտատուի, հեղինակի և ապագա արտոնագրատիրոջ կողմից մինչև գյուտի (արդյունաբերական նմուշի) պետական գրանցումը:

6. Գյուտի (արդյունաբերական նմուշի) արտոնագիրը գործում է ՀՀ գյուտերի (արդյունաբերական նմուշների) պետական գրանցամատյանում այն գրանցելու թվականից:

Գյուտը (արդյունաբերական նմուշը) ՀՀ համապատասխան պետական գրանցամատյանում գրանցվում է ՀՀ արտոնագիր ստանալու մասին դիմումը Հայարտոնագրի կողմից ստանալու թվականով:

Սույն կարգին համապատասխան տրված ՀՀ արտոնագրի վրա կատարվում է «Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ԽՍՀՄ N ------ հեղինակային վկայագրի հիման վրա» կամ «Հայաստանի Հանրապետությունում գրանցված է ԽՍՀՄ N -------- վկայագրի հիման վրա» գրառումը:

Կատարված գրառումները վավերացվում են ստորագրությամբ և կնիքով:

7. Գրանցված գյուտի լրիվ նկարագրությունը չի վերահրատարակվում. նրա վրա կատարվում է «Գրանցված է Հայաստանի Հանրապետությունում 199 թ --------- ին, արտոնագիր N----» գրառումը:

 

Հավելված 1
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
375010, Երևան, Գլխավոր պող. Կառավարական տուն 3

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի (ԽՍՀՄ գյուտերի պետական հիմնապաշարի անունով տրված ԽՍՀՄ արտոնագրի) գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու ԵՎ մնացած ժամկետի համար Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու մասին

 

Ես (մենք)--------------------------------------------------------------------------------------------

հեղինակի(ների) անունը, հայրանունը, ազգանունը

և----------------------------------------------------------------------------------------------------------

հայտատուի(ների) լրիվ անվանումը

խնդրում եմ (ենք) ---------------------------------------------------------------------------------------

գյուտի անվանումը

-----------------------------------------------------------------------------------------------------գյուտի

N--------------- ԽՍՀՄ հեղինակային վկայագրի (հայտի գրանցման N -----------------------ՄԱԴ-ի

ցուցիչը -------------------, հայտի առաջնության թվականը ---------------------) գործողությունը

դադարեցնել Հայաստանի Հանրապետության տարածքում և տալ Հայաստանի Հանրապետության

արտոնագիր --------------------------------------------------------------------------------------------

  ապագա արտոնագրատիրոջ անունը,

____________________________________________________________

հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը և հասցեն

__________________________________________________________________________________

Կ.Տ.

Հայտատու(ներ) _______________ (   
Հեղինակ(ներ) _______________ ( )
  _______________ ( )

Կ.Տ.

Ապագա արտոնագրատեր _______________ ( )

 

Նամակագրության հասցեն 

____________________

 

փոստային հասցեն,

____________________________________________________________

  հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը 

____________________________________________________________

Կից ներկայացվող փաստաթղթերը`

  «------»  ------------------199 թ.

 

Հավելված 2
ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ
375010, Երևան, Գլխավոր պող. Կառավարական տուն 3

 

 Դ Ի Մ ՈՒ Մ

 

արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում դադարեցնելու ԵՎ մնացած ժամկետի համար Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու մասին

Ես (մենք)---------------------------------------------------------------------------------------

հեղինակի(ների) անունը, ազգանունը

և-----------------------------------------------------------------------------------------------------

հայտատուի(ների) լրիվ անվանումը

խնդրում եմ (ենք) ---------------------------------------------------------------------------------

արդյունաբերական նմուշի անվանումը

-------------------------------------------------------------------------արդյունաբերական նմուշի

N------------ԽՍՀՄ վկայագրի (հայտի գրանցման N ------------, ԱՆՄԴ-ի ցուցիչը -----------

հայտի առաջնության թվականը -------------------------------) գործողությունը դադարեցնել

Հայաստանի Հանրապետության տարածքում և տալ Հայաստանի Հանրապետության

արտոնագիր ________________________________________________

_________________________________________________________

ապագա արտոնագրատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը կամ

_________________________________________________________

լրիվ անվանումը և հասցեն

 

Կ.Տ.

Հայտատու(ներ) _______________ (   
Հեղինակ(ներ) _______________ ( )
  _______________ ( )

Կ.Տ.

Ապագա արտոնագրատեր _______________ ( )

 

Նամակագրության հասցեն 

____________________

 

փոստային հասցեն

__________________________________________________________

հասցեատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը կամ լրիվ անվանումը

__________________________________________________________


Կից ներկայացվող փաստաթղթերը`

 

«-----» -----------------199 թ.

 

Հաստատված է
Հայարտոնագրի 1994 թ.
հունվարի 27-ի N 43 հրամանով 


Լրախմբագրված տեքստը
հաստատված է Հայարտոնագրի 1996 թ.
հունիսի 10-ի N 22 հրամանով

 

 

 

 

 

 

 


Կ Ա Ր Գ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՐՏՈՆԱԳՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանված է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ վարչապետի 1995 թ. դեկտեմբերի 18-ի N 350 որոշմամբ հաստատված ՀՀ արտոնագրային վարչության կանոնադրության 2-րդ կետի համաձայն, Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական սեփականության օբյեկտը (գյուտը, օգտակար սարքը, արդյունաբերական նմուշը) օտարերկրյա պետություններում արտոնագրելու վերաբերյալ ստացված դիմումների քննարկումը կանոնակարգելու նպատակով:

2. Օտարերկրյա պետություններում արտոնագրման հնարավորության վերաբերյալ որոշումը ընդունում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության գիտատեխնիկական խորհուրդը (այսուհետև` խորհուրդ) հայտի փորձաքննությունն անցկացնող փորձագետի ներկայացմամբ:

Խորհուրդն իր որոշումները կայացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված պետական գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկի (այսուհետև` ցանկ), ինչպես նաև արդյունաբերական սեփականության օբյեկտների գաղտնագրման վերաբերյալ համապատասխան նախարարությունների (գերատեսչությունների) որոշումների հիման վրա:

3. Այն դեպքում, երբ հայտատուն արդյունաբերական սեփականության օբյեկտը օտարերկրյա պետություններում արտոնագրելու իր մտադրության մասին տեղեկացրել է հայտը Հայարտոնագիր ներկայացնելիս, փորձաքննության առաջին փուլում հայտի նյութերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում փորձագետը պարզում է հայտարկված օբյեկտի առնչությունը ցանկին և իր եզրակացության հետ միասին հայտի անհրաժեշտ նյութերը հանձնում է խորհուրդ:

Այն դեպքում, երբ օբյեկտը օտարերկրյա պետություններում արտոնագրելու իր մտադրության մասին հայտատուն տեղեկացրել է հայտը Հայարտոնագիր ներկայացնելուց հետո, հայտի փորձաքննությունն անցկացնող փորձագետը հայտատուի դիմումն ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում պարզում է հայտարկված օբյեկտի առնչությունը ցանկին և իր եզրակացության հետ միասին հայտի անհրաժեշտ նյութերը հանձնում է խորհուրդ:

4. Հայտի նյութերը ստանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում խորհուրդը քննարկում է հայտարարկված օբյեկտը օտարերկրյա պետություններում արտոնագրելու հարցը և ընդունում է որոշում`

ա) չարգելել հայտարկված օբյեկտի արտոնագրումն օտարերկրյա պետություններում, եթե տվյալ օբյեկտը չի առնչվում ցանկին:

բ) դիմել համապատասխան նախարարություն (գերատեսչություն) հայտարկված օբյեկտի գաղտնագրման հարցը քննարկելու առաջարկությամբ, եթե տվյալ օբյեկտն առնչվում է ցանկին:

գ) արգելել հայտարկված օբյեկտի արտոնագրումն օտարերկրյա պետություններում, եթե համապատասխան նախարարության (գերատեսչության) կողմից այն գաղտնագրված է:

5. Խորհրդի որոշման մասին հայտատուն ծանուցվում է որոշումն ընդունելու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:

Հայտարկված օբյեկտի գաղտնագրման հարցով համապատասխան նախարարություն (գերատեսչություն) դիմելու մասին որոշման դեպքում հայտատուն նույն ծանուցագրով նախազգուշացվում է օտարերկրյա պետություններում օբյեկտի արտոնագրման արգելքի մասին, մինչև գաղտնագրման վերաբերյալ որոշման ընդունումը:

6. Հայտի ներկայացման օրվանից երեք ամսվա ընթացքում օտարերկրյա պետություններում արտոնագրման արգելքի բացակայության դեպքում հայտատուն կարող է «Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի համաձայն, հայտը ներկայացնել օտարերկրյա պետություններ:

7. Օտարերկրյա պետություններում արտոնագրման արգելքի մասին որոշումը կարող է վերանայվել տվյալ օբյեկտի գաղտնազերծման դեպքում, հայտատուի դիմումի համաձայն:

 

Հայաստանի Հանրապետության

արտոնագրային վարչություն 

ՀԱՅԱՐՏՈՆԱԳԻՐ

375010, Երևան, Գլխավոր պող.

Կառավարական տուն, 3

«-----» ----------------------199 թ.

(98) Հասցեն____________________

____________________________
____________________________
____________________________
____________________________
____________________________

 

Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

 

------ օտարերկրյա պետություններում արտոնագրման հնարավորության մասին

 

(22) Հայտի ստացման թվ. _____________________

(31) Հայտի գրանցման N ______________________

(54) ______________ անվանումը _____________________________

______________________________________________________

______________________________________________________

(71) Հայտատու(ներ)_________________________________________

______________________________________________________

_______________ արտոնագրումը օտարերկրյա պետություններում թույլատրելու

խնդրանքով Ձեր «____» __________ 199 թ. դիմումի վերաբերյալ հայտնում ենք,

որ Հայարտոնագիրը`

չի առարկում _____________ օտարերկրյա պետություններում արտոնագրելուն.

դիմել է ________________ գաղտնագրման հարցը քննարկելու առաջարկությամբ, որի որոշման մասին Ձեզ կտեղեկացնենք: Մինչև գաղտնագրման վերաբերյալ որոշման ընդունումը տվյալ օբյեկտի արտոնագրումն օտարերկրյա պետություններում արգելվում է.

արգելում է օտարերկրյա պետություններում ______________ արտոնագրումը,

այն գաղտնագրելու պատճառով:

 

Հայարտոնագրի գիտատեխնիկական

խորհրդի նախագահ

  «-----» --------------------------199 թ.

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.08.2000, N 48 05.01.2001, N 22
10.12.1998, N 70 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան