Գլխավոր տեղեկություն
Համար
N 7-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.02.2005-01.01.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.60
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
19.01.2005
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32205090


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

19 հունվարի 2005 թ.
ք. Երևան

N 7-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ, ԼԻԶԻՆԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի /11 մայիսի 2004 թվականի ՀՕ-76-Ն/ 4-րդ, 21 և 22-րդ հոդվածների դրույթներով, ինչպես նաև «Շարժական գույքի կադաստրի վարման, շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման լիազորությունները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 29 հոկտեմբերի 2004 թվականի N 1678-Ն որոշման պահանջներով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Մուսայանի վրա:

Կոմիտեի նախագահ՝   

Մ. Վարդանյան

 

Հավելված

Հաստատված է`
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական
կոմիտեի նախագահի
2005 թ. հունվարի 19-ի
N 7-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

 

Շարժական գույքի գրավի իրավունքի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման տեղեկատվության տրամադրման գործավարության

 

1. Սույն կարգով սահմանվում է շարժական գույքի գրավի և լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի /այսուհետ՝ լիզինգ/ գրանցման համար ներկայացվող դիմումների ընդունման և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` կենտրոնացված գրանցում իրականացնող Կենտրոն տարածքային ստորաբաժանման, Տեղեկատվական կենտրոնի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի մյուս ստորաբաժանումների (այսուհետ` տարածքային ստորաբաժանումներ) միջև շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման գործավարության կարգը:

2. Շարժական գույքի գրավի, լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցումը իրականացվում է շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկում` կենտրոնացված կարգով, կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանման  կողմից, օրենքով սահմանված կարգով շարժական գույքի գրավի, լիզինգի գրանցման մատյանում համապատասխան իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրառումների իրականացման միջոցով:

3. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման հետ կապված գործավարությունը իրականացվում է կոմիտեի նախագահի  08.11.2004 թ. թիվ 250-Ն հրամանով հաստատված ձևաթղթերով:  

4. Շարժական գույքի գրավի իրավունքի կամ լիզինգի իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումներն ընդունվում են կոմիտեի աշխատակազմի յուրաքանչյուր տարածքային ստորաբաժանումում` անկախ գույքի գտնվելու կամ հաշվառման վայրից:

5. Դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանման կողմից ստուգվում է դիմումի մեջ նշված տվյալների համապատասխանությունը գրանցման ներկայացված պայմանագրին, որից հետո դիմումը գրանցվում է շարժական գույքի գրավի կամ լիզինգի դիմումների գրանցման մատյանում և դիմումատուին տրվում է փաստաթղթերի ընդունման ստացական:

6. Դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի պետը դիմումի ներքևի աջ անկյունում դնում է ընդհանուր բաժնի դրոշմակնիքը, որի վրա լրացվում է դիմումի ընդունման ամսաթիվը, ժամը և րոպեն:

7. Կոմիտեի աշխատակազմի տարածքային այն ստորաբաժանումները, որոնք չունեն էլեկտրոնային կապ Կենտրոն տարածքային ստորաբաժանման հետ, շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման դիմումները նույն աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում են կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանը հեռատիպով կամ ֆաքսով։

8. Կոմիտեի աշխատակազմի այն տարածքային ստորաբաժանումները, որոնք ունեն էլեկտրոնային կապ կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանման հետ, տեսաներածում են դիմումները և նույն աշխատանքային օրվա ընթացքում կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանմանն են ուղարկում  փաստաթղթերի տեսաներածված ֆայլերը` էլեկտրոնային փոստի միջոցով:

Էլեկտրոնային կապի ժամանակավոր խափանման կամ տեխնիկական անսարքության դեպքում, սույն կետով սահմանված գործառույթն իրականացվում է սույն կարգի 7-րդ կետով սահմանված ձևով և միջոցներով:

9. Կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանումը՝ գրանցման դիմումի ընդունմանը հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման վկայականը ուղարկում է կոմիտեի աշխատակազմի դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանում հեռատիպով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով։

10. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցումը կատարվում է ըստ դիմումների ներկայացման հերթականության, որը որոշվում է դիմումների գրանցման մատյանում նշված` դիմումի տրման ամիս-ամսաթվով, ժամով և րոպեով:

11. Գրանցման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումը, բացառությամբ Կենտրոն տարածքային ստորաբաժանումից, կապի միջոցներով ստացված վկայականի վերջին էջի աջ անկյունում կատարում է «Իսկականի հետ ճիշտ է» գրառումը և հավաստում է իր կնիքով ու ստորագրությամբ:

12. Գրանցման սուբյեկտները կարող են ստանալ վկայականը կոմիտեի աշխատակազմի Կենտրոն տարածքային ստորաբաժանումից կամ սույն կարգի 11 կետով սահմանված կարգով հավաստված վկայականը` դիմումն ընդունող տարածքային ստորաբաժանումից:

13. Շարժական գույքի գրավի կամ լիզինգի գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկից տրամադրում են կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումները և կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը:

14. Տեղեկատվության տրամադրման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումները, բացառությամբ Կենտրոն տարածքային ստորաբաժանումից, տեղեկատվության տրամադրման դիմումները հաղորդում են Տեղեկատվական կենտրոն սույն կարգի 7 և 8-րդ կետերով սահմանված կարգով:

15. Կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը՝ տեղեկատվության տրամադրման դիմումի ընդունման աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկանքը ուղարկում է կոմիտեի աշխատակազմի տեղեկատվության տրամադրման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանում հեռատիպով, ֆաքսով կամ էլեկտրոնային փոստով։

16. Տեղեկատվության տրամադրման դիմումն ընդունած տարածքային ստորաբաժանումը, բացառությամբ Կենտրոն տարածքային ստորաբաժանման, կապի միջոցներով ստացված տեղեկանքի վերջին էջի ներքևի աջ անկյունում կատարում է «Իսկականի հետ ճիշտ է»  գրառումը և հավաստում է տեղեկանքը իր կնիքով և ստորագրությամբ:

17. Կոմիտեի Տեղեկատվական կենտրոնը ստեղծում է շարժական գույքի գրավի կամ լիզինգի իրավունքի գրանցման տեղեկատվական բանկի պահուստային պատճենն արտաքին կրիչի վրա ամեն օր` աշխատանքային օրվա վերջում:

18. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ շարժական գույքի գրավի և լիզինգի իրավունքի գրանցումն իրականացվում է դիմումը ներկայացնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում, իսկ շարժական գույքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մեկօրյա ժամկետում:  

19. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակման ենթակա չեն պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկությունները:

20. Գրանցման սուբյեկտները շարժական գույքի գրավի կամ լիզինգի գրանցված իրավունքների վերաբերյալ տեղեկատվությունը շարժական գույքի միասնական տեղեկատվական բանկից կարող են ստանալ ինտերնետային էջից (www.sharj.cadastre.am), ինչպես պայմանագրային հիմունքներով, այնպես էլ էլեկտրոնային վճարման (տրանզակցիա) եղանակով:

21. Ինտերնետային էջից՝ նշված տեղեկություններից օգտվելը վճարովի է:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.2011, N 272-Ն 01.01.2012, N 7-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան