«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
6 մայիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32204109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
3 մայիսի 2004 թ. |
N 87-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԱԵՐՈՖՈՏՈՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 14-րդ հոդվածների (2001 թ. մայիսի 2-ի ՀՕ-179), Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի 24 հոկտեմբերի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի 19 դեկտեմբերի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 8-րդ կետի իզ) ենթակետի պահանջների համաձայն`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել` Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ թույլտվության ձևը` համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանի վրա:
Կոմիտեի նախագահ` |
Մ. Վարդանյան |
Հավելված |
Հաստատված է` |
Ուժի մեջ է մինչև 20___ թ.
Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն N ____
տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ
Տրված է ________________________________________________________
(կազմակերպության անվանումը)
Տեղագրական և կադաստրային քարտեզագրման լիցենզիայի N____________________
______________________________________________________________
(Տեղեկություններ քարտեզագրագեոդեզիական գաղտնի նյութերին առնչվելու թույլտվության և I բաժնի առկայության մասին)
Աշխատանքների նպատակը _____________________________________________
Օբյեկտի տարածաշրջանը ______________________________________________
Ֆինանսավորման աղբյուրը _____________________________________________
Ներկայացված է ____________________________________________________
տեխնիկական նախագիծ (տեխնիկական ծրագիր)
Պատվիրատու__________________ Պայմանագիր N___________ առ ____________
Ներկայացվել և թույլատրվել են հետևյալ աշխատանքները`
Հ/հ | Իրականացվող աշխատանքի անվանումը | Չափման միավորը | Հայցվել է | Թույլատրվել է | Ծանոթություն | ||
աշխատանքի ծավալը | արժեքը (դրամ) | աշխատանքի ծավալը | արժեքը (դրամ) | ||||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
Ընդամենը թույլատրվել է իրականացնել ________ծավալի ________հազ. դրամի աշխատանք.
______________________________________________________________
Կազմակերպության ղեկավար |
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գեոդեզիայի և գեոդեզիական պետական տեսչության վարչության պետ |
_________________________ |
_________________________ |
(Անուն, Ազգանուն) |
(Անուն, Ազգանուն) |
___ ___________200_ թ. |
___ ___________200_ թ. |
Կ.Տ. |
Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
19.10.2016, N 263-Ն | 25.11.2016, N 87-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|