Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.05.2004-25.11.2016)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.05.17/12(160) Հոդ.157
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
03.05.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.05.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.05.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
03.05.2004

«ԳՐԱՆՑՎԱԾ Է»

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

6 մայիսի 2004 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 32204109

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

3 մայիսի 2004 թ.
ք. Երևան

N 87-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏԵՂԱԳՐԱԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ, ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ, ՏԻԵԶԵՐԱԱԵՐՈՖՈՏՈՀԱՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ, ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13 և 14-րդ հոդվածների (2001 թ. մայիսի 2-ի ՀՕ-179), Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի 24 հոկտեմբերի «Գեոդեզիայի և քարտեզագրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի իրավասությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին վերապահելու մասին» N 1028 և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի 19 դեկտեմբերի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 1930-Ն որոշման 8-րդ կետի իզ) ենթակետի պահանջների համաձայն`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել` Տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ թույլտվության ձևը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ Մ. Գևորգյանի վրա:

 

Կոմիտեի նախագահ`

Մ. Վարդանյան

 

 

Հավելված

 

 

Հաստատված է`
ՀՀ կառավարությանն առընթեր
անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի նախագահի
3 մայիսի 2004 թ. N 87-Ն հրամանով

 

Ուժի մեջ է մինչև 20___ թ.

 

Թ ՈՒ Յ Լ Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N ____

 

տեղագրագեոդեզիական, քարտեզագրական, տիեզերաաերոֆոտոհանութագրական, ճարտարագիտահետախուզական աշխատանքների իրականացման վերաբերյալ

 

Տրված է ________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

Տեղագրական և կադաստրային քարտեզագրման լիցենզիայի N____________________

 

______________________________________________________________

(Տեղեկություններ քարտեզագրագեոդեզիական գաղտնի նյութերին առնչվելու թույլտվության և I բաժնի առկայության մասին)

 

Աշխատանքների նպատակը _____________________________________________

 

Օբյեկտի տարածաշրջանը ______________________________________________

 

Ֆինանսավորման աղբյուրը _____________________________________________

 

Ներկայացված է ____________________________________________________

տեխնիկական նախագիծ (տեխնիկական ծրագիր)

 

Պատվիրատու__________________ Պայմանագիր N___________ առ ____________

 

Ներկայացվել և թույլատրվել են հետևյալ աշխատանքները`

 

Հ/հ Իրականացվող աշխատանքի անվանումը Չափման միավորը Հայցվել է Թույլատրվել է Ծանոթություն
աշխատանքի ծավալը արժեքը (դրամ) աշխատանքի ծավալը արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6 7 8
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               
               

 

Ընդամենը թույլատրվել է իրականացնել ________ծավալի ________հազ. դրամի աշխատանք.

 

______________________________________________________________

Կազմակերպության ղեկավար

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի
պետական կոմիտեի գեոդեզիայի և գեոդեզիական պետական
տեսչության վարչության պետ

 

_________________________

_________________________

(Անուն, Ազգանուն)

(Անուն, Ազգանուն)

___ ___________200_ թ.

___ ___________200_ թ.

 

Կ.Տ.

 

Կ.Տ.