«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32202321
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 նոյեմբերի 2002 թ. |
N 1070-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 27-Կ ԵՎ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 183-Կ ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72 հոդվածի 2-րդ մասի պահանջներով՝
Հրամայում եմ`
1. Ուժը կորցրած ճանաչել 1998 թվականի հունվարի 21-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության տարածքային մարմինների կողմից մատուցվող ծառայությունների սակագները հաստատելու մասին» թիվ 27-կ և 1998 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում անշարժ գույքի չափագրման, կադաստրային քարտեզագրման, շուկայական գնահատման և ռիելտորական գործունեությունների լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 183-կ հրամանները:
2. Նշված հրամանները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման համար:
3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել կոմիտեի նախագահի տեղակալ՝ Ա. Մուսայանի վրա:
Կոմիտեի նախագահ |
Մ. Վարդանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|