Գլխավոր տեղեկություն
Համար
N 1-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.04.2006-11.09.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.04.17/11(220) Հոդ.132
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ընդունման ամսաթիվ
16.02.2006
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման նախարարության համակարգող նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2017

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12106085


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐ

16 փետրվարի 2006 թ.  
ք. Երևան

N 1-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 14-ի «Արխիվային փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու, դրանց հաշվառման, ապահովագրական պատճենների ստեղծման և պահպանության կարգը հաստատելու մասին» N 1111-Ն որոշմամբ հաստատված կարգի 22-րդ կետին համապատասխան՝


 

Հրամայում եմ՝

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի հազվագյուտ փաստաթղթերի պետական հատուկ հաշվառման գրանցամատյանի վարման կարգը և ձևը՝ համաձայն հավելվածի /կցվում է/։
  

Հ. Աբրահամյան

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
նախարարի 2006 թ. փետրվարի 16-ի
N 1-Ն  հրամանի

Կ Ա Ր Գ

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի (այսուհետ՝ ՀՀԱՀ) հազվագյուտ փաստաթղթերի պետական հատուկ հաշվառման գրանցամատյանը վարում է «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը՝ փաստաթղթերի կենտրոնացված հաշվառման, պահպանության ապահովման և օգտվողներին դրանց կազմի և բովանդակության մասին ըստ անհրաժեշտության տեղեկատվության տրամադրման նպատակով։

 2. «Փաստաթղթի գրանցման համարը» սյունակում (N 1) նշվում է գրանցամատյանում ներառվող յուրաքանչյուր հազվագյուտ փաստաթղթին ամրացվող հերթական համարը։

3. «Փաստաթուղթը գրանցամատյանում ներառելու թվագրումը» սյունակում (N 2) արաբական թվանշաններով նշվում է փաստաթուղթը գրանցամատյանում գրանցելու թվագրումը (օր.՝ 01.04.2005)։

4. «Փաստաթղթի տեսակը և անվանումը (վերնագիրը)» սյունակում (N 3) ցույց է տրվում փաստաթղթի տեսակը (հրամանագիր, հռչակագիր, որոշում և այլն) և համառոտ բովանդակությունը (վերնագիրը), որով այն հաշվառված է համապատասխան հաշվառման փաստաթղթերում։

5. «Փաստաթղթի հեղինակը» սյունակում (N 4) նշվում է փաստաթղթի ու տեքստի հեղինակի (ստեղծողի) ազգանունը, անունը, հայրանունը, մականունը, կեղծանունը, այն ընդգրկումով, որ հնարավոր լինի նույնականացնել փաստաթղթի հեղինակ (ստեղծող) համարվող անձին և բացառել մեկ ուրիշ անձնավորության հետ համընկնումը, զուգադիպությունը։

6. «Փաստաթղթի ստեղծման ժամանակ կամ մոտավոր տարին (դարը)» սյունակում (N 5) նշվում է հեղինակի կողմից փաստաթղթի թվագրումը, դրա բացակայության դեպքում անուղղակիորեն սահմանված ժամանակը՝ տարին, դարը (անխտիր բոլոր փաստաթղթերի համար)։ Թվագրումը գրառվում է արաբական թվանշաններով (օր.՝ 02.10.2004, 18-րդ դար)։

7. «Փաստաթղթի լեզուն» սյունակում (N 6) նշվում է այն լեզուն, որով վերարտադրված է փաստաթուղթը՝ գրաբար, միջին հայերեն, հայերեն, արևմտահայերեն, ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն և այլն։

8. «Փաստաթղթի համառոտ բնութագրումը (անոտացիա) և պատմական տեղեկանք» սյունակում (N 7) տրվում են տեղեկություններ փաստաթղթի ստեղծման տեղի, ժամանակի, ծագման (ով է ստեղծողը, ում է հասցեագրված և այլն), իսկության (բնագիր, պատճեն) մասին, նշվում է փաստաթղթում արտացոլված նշանավոր անձանց անուն-ազգանունները, էական նշանակություն ունեցող կազմակերպությունների անվանումները, աշխարհագրական տեղանունները և այլն, ծանոթություն է տրվում նաև փաստաթղթի բովանդակած տեղեկատվության մանրամասնվածության աստիճանի վերաբերյալ, դրա համար օգտագործելով «համառոտ տեղեկություններ», «հանգամանալից, մանրամասն տեղեկատվություն» կապակցությունները։

9. «Թանկարժեք մետաղների, քարերի, կտորների նմուշների առկայությունը» սյունակում (N 8) նշվում է փաստաթղթի արտաքին ձևավորման մեջ (կամ հավելվածներում) թանկարժեք մետաղների, քարերի, կտավների (կտորների) նմուշների առկայության փաստը, տրվում համապատասխան նկարագրումներ դրանց վերաբերյալ, հիմք ընդունելով գործերի (փաստաթղթերի) հաշվառման գրքի (գույքամատյանի) բովանդակած համապատասխան տեղեկությունները։

10. «Կնիքների, դրոշմակնիքների, զինանշանների, խորհրդանշանների առկայությունը» սյունակում (N 9) տրվում են հակիրճ տեղեկություններ (առկա պատկերումների, մակագրությունների նկարագրմամբ) փաստաթղթում առկա կնիքների, դրոշմակնիքների, զինանշանների, խորհրդանշանների և փաստաթուղթը հազվագյուտ ճանաչելու գործում որոշակի նշանակություն ունեցող այլ պիտույքների վերաբերյալ։

11. «Փաստաթղթերի հնագրագիտական, գեղարվեստական, լեզվական և այլ առանձնահատկությունները» սյունակում (N 10) նշվում են փաստաթղթի հնագրագիտական, գեղարվեստական, լեզվական և մյուս առանձնահատկությունները, որոնց հաշվառմամբ էլ փաստաթուղթը հազվագյուտ է ճանաչվել։

12. «Փաստաթղթի հրապարակված և (կամ) ցուցադրված լինելը» սյունակում (N 11) սյունակում փաստվում են հազվագյուտ ճանաչված փաստաթղթի առաջին ու հաջորդող հրապարակումները (ցուցադրությունները), այդ թվում՝ օտարերկրյա պետությունում, անհրաժեշտ ելակետային տվյալների մատնանշումով (հրատարակչի, ցուցադրողի անվանումը, հրատարակման (ցուցադրության) տեղն ու ժամանակը և այլն)։

13. «Փաստաթղթի սեփականության իրավունքը, սեփականատերը, պահպանության տեղի գտնվելու վայրը ու որոնողական տվյալները» սյունակում (N 12) գրանցվում է սեփականության իրավունքը (պետական, համայնքային, իրավաբանական կամ ֆիզիկական անձի) փաստաթղթի պահպանությունն իրականացնող արխիվի, կազմակերպության պաշտոնապես ընդունված անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, սեփականատիրոջ գտնվելու կամ բնակության վայրը, նշվում փաստաթղթի արխիվային նիշը (ֆոնդի, ֆոնդ-հավաքածուի, ցուցակի, գործի (պահպանման, հաշվառման միավորների), թերթերի համարները։

14. «Փաստաթղթի ֆիզիկական բնութագիրը, կրիչի տեսակը, չափսերը, ծավալը, վերնագրումը» սյունակում (N 13)
տրվում են համառոտ տեղեկություններ փաստաթղթի ֆիզիկական վիճակի (լավ, բավարար, անբավարար), կրիչի տեսակի (մագաղաթ, թուղթ, կալկա, ժապավեն, սկավառակ և այլն), ծավալը (թերթերի, կադրերի, լուսանկարների քանակը) ու չափսերը, ֆիզիկական վիճակի փոփոխությունների (վերականգնված, ախտահանված և այլն) մասին։

15. «Փաստաթղթի ապահովագրական արժեքը» սյունակում (N 14) նշվում է փաստաթուղթը հազվագյուտ ճանաչած մարմնի կողմից սահմանած ապահովագրական արժեքի չափը։

16. «Ծառայողական տեղեկատվություն» սյունակում (N 15) նշվում է փաստաթուղթը գրանցամատյան ներառելու մասին առաջարկությունը ներկայացրած կազմակերպության պաշտոնապես ընդունված լրիվ անվանումը կամ ֆիզիկական անձի ազգանունը, անունը, հայրանունը, փաստաթուղթը հազվագյուտ ճանաչելու որոշումն ընդունած խորհրդակցական մարմնի (խորհուրդ, հանձնաժողով և այլն) անվանումը և հարցի քննարկման համար գումարված նիստի արձանագրության համարն ու թվագրումը։

 

 

Ձև

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԽԻՎԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ

ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ

ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ

 

 

 

 

Սկսված է ________________________

Ավարտված է _____________________

 

 

 

Չափս՝ Ա4 (210x297)

 

                                                                                                                                                                            

Ձևի 

շարունակություն

Փաստա-թղթի գրանց-ման հա-մարը

Փաստա-թուղթը գրանցա-մատյանում ներառելու թվագրումը

Փաստա-թղթի տեսակը և անվանումը (վերնա-գիրը)

Փաստա-թղթի հեղի-նակը

Փաստա-թղթի ստեղծ-ման  ժամա-նակը կամ մոտավոր տարին (դարը)

Փաստա-թղթի լեզուն

Փաստա-թղթի համառոտ բնութա-գրումը (անոտա-ցիա) և պատմա-կան տեղե-կանք

Թանկար-ժեք մետաղ-
ների, քարերի, կտորների նմուշների առկայու-թյունը

Կնիքների, դրոշմա-կնիքների, զինա-նշանների, խորհրդա-
նշանների առկայու-թյունը

Փաստա-թղթի հնագրա-գիտական, գեղարվես-տական, լեզվական և առկա այլ առանձնա-հատկու-թյունները

Փաս-տաթղթի հրապարակ-ված և (կամ) ցուցա-դրված լինելը

Փաստա-թղթի սեփակա-նության իրավունքը, սե-փականա-տերը, պահպա-նության տեղի գտնվելու վայրը ու որոնո-ղական տվյալները

Փաստա-թղթի ֆիզիկա-կան բնութա-գիրը, կրիչի տեսակը, չափսերը, ծավալը, վերա-կանգ-նումը

Փաս-տաթղթի ապահովա-գրական արժեքը

 

 

Ծառայո-ղական տեղեկա-տվություն

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2017, N 06-Ն 11.09.2017, N 1-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան