ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ,
ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
(ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ)
5 նոյեմբերի 2001 թ. |
N 46-Վ |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 15.06.2001 թ. ԹԻՎ 22-Վ ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրամայում եմ`
Հայպետստանդարտի վարչության պետի 15.06.2001 թ. թիվ 22-Վ հրամանով հաստատված «Ներքին այրման շարժիչների վառելիքների անվտանգության ցուցանիշերը, փորձարկման մեթոդները և դրանց պահման, փոխադրման, իրացման ու օգտագործման փուլերում անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանման պահանջների» երկրորդ աղյուսակի.
ա) 5-րդ կետը` «Պղտորման ջերմաստիճանը, oC, ոչ ավել, - 5, - 25, ԳՕՍՏ 5066 երկրորդ մեթոդ» բառերը հանել,
բ) հանել հավելվածի «15 ԳՕՍՏ 5066-91 Վառելիքներ շարժիչային. Պղտորման ջերմաստիճանի, բյուրեղացման սկսման և բյուրեղացման որոշման մեթոդներ» բառերը:
|
Ա. Մալխասյան |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 նոյեմբերի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 31901176