Գլխավոր տեղեկություն
Համար
N 62
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.05.1997-14.12.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1997.04.30/1
Ընդունող մարմին
Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
04.03.1996
Ստորագրող մարմին
Առևտրի, սպասարկման և զբոսաշրջիկության նախարար
Ստորագրման ամսաթիվ
04.03.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.05.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.12.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

4 մարտի 1996 թ. N 62

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ, ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԱՍԻՆ

Նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների շահագործման արդյունավետության բարձրացման, նրանց դուրս գրման և օտարման գործընթացի կանոնակարգման, ինչպես նաև այդ աշխատանքների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու նպատակով հրամայում եմ.

1. Հաստատել՝

ա) ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների օտարման կարգը (հավելված N 1).

բ) ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկությունների պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդով վաճառքի կարգը (հավելված N 2):

 2. Նախարարության համակարգի ձեռնարկությունների տնօրեններին՝

ա) տրանսպորտային միջոցների դուրս գրումը և լուծարումը, ինչպես նաև օտարումն իրականացնելու համար հրամանով ստեղծել հանձնաժողովներ, սույն հրամանի N 2 հավելվածի 5-րդ կետին համապատասխան։

 բ) տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքի իրականացման համար հրամանով ստեղծել աճուրդային հանձնաժողով, սույն հրամանի N 2 հավելվածի 2-րդ կետին համապատասխան:

գ) տրանսպորտային միջոցների օտարման, դուրս գրման, լիկվիդացման և աճուրդով վաճառքի թույլտվություն ստանալու համար նախարարություն ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր (N 1 հավելվածի 4 կետի համաձայն)։

3. Նախարարության իրավաբանական ծառայությանը (Հ. Գրիգորյանին)` սույն հրամանի հավելվածները, որպես նորմատիվային բնույթի փաստաթղթեր սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն գրանցելու համար։

4. Տրանսպորտային-առաքչական ծառայությունների վարչությանը (Գ. Անանյանին)՝

ա) նախարարության ենթակա ձեռնարկություններին ցույց տալ մասնագիտական օգնություն տրանսպորտային միջոցների օտարման փաստաթղթերի ճիշտ ձևակերպման գործում, անհրաժեշտության դեպքում աշխատանքները կազմակերպել տեղերում.

բ) ուսումնասիրել ձեռնարկությունների տրանսպորտային միջոցների դուրս գրման և օտարման մասին առաջարկությունները, ստուգել ստացված փաստաթղթերը և ներկայացնել տրանսպորտային միջոցների օտարման հարցով զբաղվող նախարարության մշտական գործող հանձնաժողովի քննարկմանը, «Հայկոնտրակտ» ՊՁ-ի պետական ունեցվածքի հաշվառման տնօրինության կողմից նշված ձեռնարկությունների սեփականաշնորհման ծրագրում ընդգրկված լինելու մասին համապատասխան նշագրում անելուց հետո.

գ) մշտական գործող հանձնաժողովի եզրակացության հիման վրա և նախարարության ղեկավարության հանձնարարությամբ ձևակերպել տրանսպորտային միջոցների դուրս գրման և օտարման թույլտվությունը նախարարության կոլեգիայի որոշմամբ` համապատասխան հրամանով։

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի 1-ին տեղակալ Կ. Գևորգյանի վրա։

 

Նախարար Վ. Մելքոնյան

 

Հավելված N 1

 

Հաստատված է
ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության

նախարարության 4 մարտի 1996 թ. N 62 հրամանով

 

 

 

 

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից 22 մարտի 1996 թ.։ Գրանցման N 049600009

 

 

 

 

 


Կ Ա Ր Գ

 

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է ՀՀ կառավարության 1994 թ. փետրվարի 25-ի «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման կարգի հաստատման մասին» N 92 որոշման համաձայն։

2. Օտարվող ավտոտրանսպորտային միջոցների մեկնարկային արժեքը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թ. հուլիսն 4-ի N 400 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության N 17-5/45, էկոնոմիկայի նախարարության N ԱԵ-193, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից N 04-729 11.06.95 թ սահմանված «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցների օտարման մեկնարկային գնի հաշվարկման կարգի» համաձայն։

3. ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկություններում կարող են օտարվել օգտագործման համար ոչ պիտանի, ավելցուկ կամ հետագա շահագործման համար ոչ շահութաբեր տրանսպորտային միջոցները։

4. Տրանսպորտային միջոցների օտարման անհրաժեշտությունը հիմնավորվում է ձեռնարկության հանձնաժողովի (հավելված N 2 կետ 5) կողմից։

5. Տրանսպորտային միջոցների օտարումը իրականացվում է միայն նախարարության կոլեգիայի որոշմամբ, աճուրդային եղանակով` բացի 8 և 9 կետերում նշված դեպքերից։

6. Ձեռնարկությունները օտարման համար նախատեսվող տրանսպորտային միջոցների ցանկը համաձայնեցնում են նախարարության հետ; Համաձայնեցման համար ներկայացվող օտարվող տրանսպորտային միջոցների ցանկը իր մեջ պետք է պարունակի նրանց բնութագրող անհրաժեշտ բոլոր տվյալները (մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը, կատարած վազքը, տեխնիկական վիճակը և այլն) ցանկի հետ ուղեկցվող նամակով, նախարարություն է ներկայացվում նաև օտարման անհրաժեշտության հիմնավորումը, հանձնաժողովի որոշումը, ինչպես նաև օտարվող հիմնական միջոցների հետ ներկայացվում է նմանատիպ տրանսպորտային միջոցների ողջ ցանկը իրենց տեխնիկական բոլոր տվյալներով։

7. Տրանսպորտային միջոցների օտարումից ստացված հասույթը ձեռնարկությունները ձևակերպում են ֆինանսատնտեսական գործունեության արդյունքներով և ստացված շահույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո ուղղում տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը։

8. Նախարարության համակարգի ձեռնարկությունների տրանսպորտային միջոցները կարող են միմյանց հանձնվել՝ հաշվեկշռից-հաշվեկշիռ անհատույց, նախարարության կոլեգիայի որոշմամբ նրանց մնացորդային արժեքով։

9. Նախարարության համակարգի ձեռնարկություններից մինչև 3 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող տրանսպորտային միջոցները նախարարության կոլեգիայի որոշմամբ հաշվեկշռից հաշվեկշիռ, անհատույց հանձնումն այլ նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների, պետական կառավարման տեղական մարմինների համակարգի ձեռնարկություններին, բյուջետային հիմնարկներին և կազմակերպություններին իրականացվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ 3 մլն դրամ հաշվեկշռային արժեքը գերազանցող հիմնական միջոցների անհատույց հանձնումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ։

Սույն կետում նշված գումարը ենթակա է ինդեքսավորման ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

10. Ձեռնարկությունների տրանսպորտային միջոցների անհատույց օտարումը ոչ պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին իրականացվում է ՀՀ կառավարության թույլտվությամբ։

 

Հավելված N 2

 

Հաստատված է
ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության

նախարարության 4 մարտի 1996 թ. N 62 հրամանով

 

 

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից 22 մարտի 1996 թ.։ 
Գրանցման N 049600008

 

 

 

 


Կ Ա Ր Գ

ՀՀ ԱՌԵՎՏՐԻ, ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ

 

1. Սույն կարգը սահմանում է ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության համակարգի ձեռնարկությունների տնօրինությանը հանձնված պետական սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների աճուրդային վաճառքի անցկացման հետ կապված հարաբերությունները։

2. Աճուրդային վաճառքը կազմակերպվում է միայն նախարարության կոլեգիայի որոշմամբ, որով և սահմանվում է աճուրդի անցկացման ձևերը, եղանակները։

3. Աճուրդային վաճառքը իրականացնում է ձեռնարկությունում ստեղծված աճուրդային հանձնաժողովը։

Աճուրդային հանձնաժողովը ստեղծվում է ոչ պակաս 5 անդամից, որում ընդգրկվում են՝ ձեռնարկության տնօրենը, գլխավոր հաշվապահը (կամ տեղակալը), կոլեկտիվի անդամները, այդ թվում նաև ոչ ղեկավար անձնակազմից և ՀՀ առևտրի, սպասարկումների և զբոսաշրջիկության նախարարության ներկայացուցիչները։

Ձեռնարկության կողմից տրանսպորտային միջոցների օտարման հիմնավորման անհրաժեշտության նպատակով ստեղծված հանձնաժողովի անդամները չեն կարող ընդգրկվել աճուրդային հանձնաժողովի կազմում։

4. Աճուրդային հանձնաժողովը՝

ա) որոշում է օտարվող գույքի մեկնարկային արժեքը՝ ելնելով ՀՀ կառավարության 4 հուլիսի 1995 թ. N 400 որոշմամբ հաստատված՝ ՀՀ ֆինանսների, էկոնոմիկայի նախարարությունների և ՀՀ կառավարությանն առընթեր պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության կողմից սահմանած կարգի.

բ) ապահովում է աճուրդի անցկացման կարգի և պայմանների մասին տեղեկատվության հրապարակայնությունը.

գ) աճուրդի մասնակիցների համար ապահովում է հավասար պայմաններ.

դ) որոշում է աճուրդի հաղթողին.

ե) իրականացնում է աճուրդի անցկացման հետ կապված այլ միջոցառումներ։

5. Աճուրդն անցկացվում է տվյալ ձեռնարկության աշխատակիցների միջև՝ փակ կամ բաց աճուրդի ձևով, որին թացի ձեռնարկության աշխատողներից կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող այլ ձեռնարկություններ, ինչպես նաև ֆիզիկական անձինք։

6. Աճուրդային հանձնաժողովը աճուրդի անցկացումից 15 օր առաջ տեսանելի տեղերում հայտարարություն փակցնելու միջոցով ձեռնարկության կոլեկտիվի անդամներին իրազեկ է պահում աճուրդի անցկացման մասին, նշելով`

ա) օտարվող գույքի անվանումը, հիմնական տվյալները (թողարկման տարեթիվը, կատարած վազքը, տեխնիկական վիճակը և այլն).

բ) օտարող գույքի մեկնարկային գինը.

գ) վճարումների ձևը և կարգը.

դ) աճուրդի անցկացման տեղը և ժամանակը։

Բաց աճուրդի անցկացման մասին հայտարարություն, տեղեկատվություն է տրվում նաև զանգվածային լրատվական միջոցներով, աճուրդի անցկացումից 30 օր առաջ։

7. Աճուրդին մասնակցել ցանկացողները ձեռնարկության տնօրենին են ներկայացնում դիմում, որտեղ նշվում Է այն տրանսպորտային միջոցի անվանումը, որը նրանք ցանկանում են ձեռք բերել։

8. Աճուրդին մասնակցել ցանկացողների դիմումները ընդունվում են, հաշվառվում և աճուրդային հանձնաժողովի քարտուղարին են հանձնվում ձեռնարկության գրասենյակի միջոցով` տնօրենի համապատասխան մակագրությունով։ Դիմումների ընդունումը դադարեցվում Է աճուրդը սկսվելուց 3 օր առաջ։

9. Աճուրդային հանձնաժողովը աճուրդն անցկացնում Է այն տրանսպորտային միջոցի համար, որի ձեռք բերման նպատակով ներկայացվել են մեկից ավելի դիմումներ։

10. Աճուրդում հաղթող Է ճանաչվում այն գնորդը, որը օտարվող գույքի համար առաջարկում Է առավելագույն գինը։

11. Աճուրդում հաղթողի որոշման արձանագրությունում նշվում են աճուրդային հանձնաժողովի կազմը, դիմումների ցանկը, հաղթողի անունը և օտարվող գույքի աճուրդային գինը։

12. Աճուրդը համարվում Է չկայացած, եթե աճուրդին մասնակցում Է միայն մեկ անձ։

13. Աճուրդը չկայանալու դեպքում 15-օրյա ժամկետում նշանակվում Է կրկնաճուրդ:

Այդ դեպքում, երբ աճուրդը անցկացվել Է միայն ձեռնարկության աշխատակիցների միջև, ապա կրկնաճուրդը կատարվում Է բաց աճուրդի ձևով։

Եթե կրկնաճուրդին մասնակցելու համար դիմում Է մեկ մասնակից, ապա նա կարող Է ճանաչվել աճուրդի հաղթող։

14. Աճուրդի հանձնաժողովի որոշման հիման վրա ձեռնարկության հաշվապահությունը, ընդունելով համապատասխան գումար, աճուրդի հաղթողին տալիս Է անհրաժեշտ փաստաթղթեր։

Աճուրդը կայանալուց հետո 5 օրյա ժամկետում սահմանված ձևով նախարարություն Է ներկայացվում ինֆորմացիա (կցվում Է)։

 

«Հաստատում եմ»


(ձեռնարկության անվանումը)


(ստորագրություն, հանձնաժողովի նախագահի ԱԱՀ)

 

 ___«   »__199 թ.

 

 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն  N

 

Աճուրդով սեփականաշնորհման արդյունքների մասին

Աճուրդը կայացել Է  «  »________199 թ.___

Աճուրդային հանձնաժողովը ստեղծված՝ համաձայն ___________

_______________________________________________________________

(տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

կազմով, նախագահ՝ __________________________________________________

անդամներ  ________________________________________________________

_______________________________________________________________

_______________________________________________________________

_« »________199 թ. կայացած աճուրդի հետևյալ արդյունքները`

 

— աճուրդի հանված ավտոտրանսպորտային միջոցների քանակը___

— մասնակցության վճարի ընդհանուր գումարը (դրամ)____

— սեփականաշնորհված ավտոտրանսպորտային միջոցների քանակը

այդ թվում՝

 

Հմ
ը/կ

Ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը Պետհամարանիշը և սերիան Թողարկման տարեթիվը Մեկնարկային
գինը (դրամ)

Վաճառքի գինը (դրամ)

Տեղեկություններ գնորդի մասին Վճարման կարգը

1

2

3

4

5

6

7

8

1

 

 

         

2

             

3

 

 

 

 

 

 

 

4

 

 

 

 

 

 

 

5

 

 

 

 

 

 

 

6

             

 

Աճուրդին մասնակցած նախարարության
ներկայացուցիչ

Աճուրդային հանձնաժողովի անդամներ
(ստորագրությունը)   (ԱԱՀ) 1. (ստորագրությունը) (ԱԱՀ)
2. ___________ ______
3. ___________ ______
4. ___________ ______
5. ___________ ______

 

Արձանագրության մեկ օրինակը ներկայացվում է նախարարության տրանսպորտային-առաքչական ծառայությունների վարչություն։

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.1997, N 217 14.12.1997, N 62
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան