«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32902317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
11 նոյեմբերի 2002 թ. |
N 02/84-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Հաստատել «Հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողներին մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավելու, ինչպես նաև հատուկ հանձնարարությունների կատարման առանձնահատկությունները սահմանելու կարգը» համաձայն հավելվածի:
Նախագահ՝ |
Ա. Ավետիսյան |
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԱԾ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
1. Սույն կարգով սահմանվում է հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողներին մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավելու կարգը և հատուկ հանձնարարությունների կատարման առանձնահատկությունները:
2. Մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավվում են մաքսանենգության դեմ պայքարի և վերահսկողության վարչությունների, ինչպես նաև հատուկ բաժնի (այսուհետ՝ ստորաբաժանում) հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողները:
3. Հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողները առաջին անգամ մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավվում են տվյալ ոլորտում մեկ տարուց ոչ պակաս ծառայության փորձ ունեցող մաքսային ծառայողի հետ միասին:
4. Առաջին անգամ մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ներգրավված մաքսային ծառայողի համար ստորաբաժանման անմիջական ղեկավարի կողմից նախապես կազմվում է հանձնարարությունների կատարման եռամսյա ծրագիր:
5. Ծրագրի կատարման մասին մաքսային ծառայողը ստորաբաժանման ղեկավարին յուրաքանչյուր ամիս ներկայացնում է հաշվետվություն:
6. Եռամսյա ժամկետը լրանալուց հետո 5 օրվա ընթացքում ստորաբաժանման ղեկավարը ծրագրի կատարման արդյունքների հիման վրա միջնորդագիր է ներկայացնում վերադաս մաքսային մարմնի ղեկավարին մաքսային ծառայողին մաքսանենգության կամ մաքսային կանոնների խախտում հայտնաբերելու և կանխարգելելու աշխատանքներում ինքնուրույն ներգրավելու համար:
7. Բացասական եզրակացության դեպքում տրվում է լրացուցիչ երկամսյա ժամկետ կամ մաքսային ծառայողը տեղափոխվում է այդ աշխատանքների հետ առնչություն չունեցող այլ ստորաբաժանում:
8. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 186-187-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում հատուկ պատրաստություն անցած մաքսային ծառայողը հատուկ հանձնարարությունները կատարում է միայն սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեության մեկ տարուց ոչ պակաս աշխատանքային փորձ ունեցող մաքսային ծառայողի հետ միասին:
Այս դեպքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված ծրագիրը կազմվում է 6-ամսյա գործողության ժամկետով:
9. Սույն կարգով սահմանված փորձնական շրջանն ավարտվելուց հետո ստորաբաժանման ղեկավարի դրական եզրակացության հիման վրա մաքսային ծառայողին տրվում է ինքնուրույն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու թույլտվություն:
10. Բացասական եզրակացության դեպքում տրվում է լրացուցիչ երկամսյա ժամկետ կամ մաքսային ծառայողը տեղափոխվում է հատուկ հանձնարարությունների հետ առնչություն չունեցող այլ ստորաբաժանում: