«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
26 նոյեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 32902320
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
1 նոյեմբերի 2002 թ. |
N 02/82-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ (ԳՈՎԱՍԱՆԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
Սահմանել «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշանների և վերադաս մաքսային մարմնի պատվոգրի (գովասանագրի) տրամադրման կանոնները և դրանցով պարգևատրման դեպքերը համաձայն հավելվածի:
Նախագահ՝ |
Ա. Ավետիսյան |
Հավելված |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՎՈՐ» ԿՐԾՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՎՈԳՐԻ (ԳՈՎԱՍԱՆԱԳՐԻ) ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ
1. Սույն կարգը սահմանում է մաքսային ծառայողներին «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող», «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով և վերադաս մաքսային մարմնի պատվոգրով (գովասանագրով) պարգևատրելու կարգը և դրանցով պարգևատրման դեպքերը:
2. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ և չորրորդ կետերին համապատասխան «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» և «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով պարգևատրվում են ծառայությունում մեծ ավանդ և ակնառու հաջողություններ ունեցող, բացառիկ մասնագիտական կարողություններ դրսևորած մաքսային ծառայողները մաքսային գործի բնագավառում առանձնահատուկ ծառայությունների համար, ինչպես նաև մաքսային ծառայությունում տասը տարուց ավելի բարեխիղճ ծառայած մաքսային ծառայողները:
3. «Հայաստանի Հանրապետության պատվավոր մաքսային ծառայող» և «Մաքսային ծառայության առաջավոր» կրծքանշաններով (այսուհետ պատվավոր կոչումներ) պարգևատրվող մաքսային ծառայողներին շնորհվում են նաև վերադաս մաքսային մարմնի սահմանած ձևի պատվավոր կոչումները հավաստող վկայականներ:
4. Վերադաս մաքսային մարմնի պատվոգրով պարգևատրվում են ծառայողական պարտականությունները կատարելիս բարձր ցուցանիշներ ձեռք բերած մաքսային ծառայողները:
5. Պատվավոր կոչումներով և վերադաս մաքսային մարմնի պատվոգրով պարգևատրման առաջարկով վերադաս մաքսային մարմնի ղեկավարին ուղղված գրավոր միջնորդագրով կարող են հանդես գալ մաքսային համակարգի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:
Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ և պատվոգրեր կարող է շնորհել վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:
6. Սույն կարգի 5-րդ կետի առաջին մասով նախատեսված դեպքերում պատվավոր կոչումներ շնորհելու և պատվոգրով պարգևատրման առաջարկ ներկայացնող ստորաբաժանումների ղեկավարները հիմնավորում են իրենց առաջարկը, համակողմանիորեն լուսաբանելով մաքսային ծառայողի պատվավոր կոչման ներկայացվող անձի գործունեությունը:
7. Ստացված առաջարկությունները քննարկվում է վերադաս մաքսային մարմնում և վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կայացնում է որոշում՝ պատվավոր կոչում շնորհելու կամ պատվոգրով պարգևատրելու մասին:
8. Պատվավոր կոչումների և պատվոգրերի շնորհումն իրականացնում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը կամ նրա հանձնարարությամբ տեղակալը՝ հանդիսավոր արարողության և հրապարակայնության պայմաններում:
9. Պատվավոր կոչման և պատվոգրով պարգևատրված մաքսային ծառայողի անունը գրանցվում է վերադաս մաքսային մարմնի պատվավոր կոչումների և պատվոգրերի հաշվառման հատուկ գրքում: