Գլխավոր տեղեկություն
Համար
N 02/96
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2003-18.01.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2003.05.02/11(129) Հոդ.192
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.12.2002
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.01.2014

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 ապրիլի 2003 թ.
Պետական գրանցման թիվ 32903122

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

23 դեկտեմբերի 2002 թ.
ք. Երևան

N 02/96

Հ Ր Ա Մ Ա Ն

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել «Մաքսային ծառայողների հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացման կարգը» համաձայն հավելվածի:

 

Նախագահ`

Ա. Ավետիսյան

 

 

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
մաքսային պետական կոմիտեի
նախագահի 23 դեկտեմբերի 2002 թ.
N 02/96 հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է մաքսային մարմիններում աշխատող, ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունեցող մաքսային ծառայողների (այսուհետ՝ մաքսային ծառայող) հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացման կարգը:

2. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումը մաքսային ծառայողի ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու իրավասություն ունենալու համապատասխանության որոշումն է:

3. Մաքսային ծառայողի հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացումը իրականացվում է երեք տարին մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ մաքսային ծառայողը մասնակցում է հերթական կամ արտահերթ ատեստավորման:

4. Մաքսային ծառայողի հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացումը իրականացվում է հերթական ստուգման անցկացումից առնվազն մեկ տարի հետո:

5. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացմանը չեն մասնակցում հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

6. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների ենթակա, սակայն արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ մաքսային ծառայողները ենթակա են ստուգման աշխատանքի ներկայանալուց հետո մեկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների:

7. Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող մաքսային ծառայողների հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումների անցկացումն իրականացվում է արձակուրդից վերադառնալուց հետո 2 ամիս անց, սակայն ոչ ուշ, քան արձակուրդից վերադառնալուց հետո մեկ տարվա ընթացքում, եթե վերջիններս ավելի վաղ ստուգվելու ցանկություն չեն հայտնել:

8. Հատուկ պատրաստության և պիտանիության ստուգումներն անցկացվում են հետևյալ փուլերով՝

ա) ֆիզիկական պատրաստականության ստուգում,

բ) հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացության ստուգում,

գ) հատուկ միջոցների հետ վարվելու ունակության ստուգում,

դ) զենքի կիրառման հմտության ստուգում:

9. Ֆիզիկական պատրաստականությունը ներառում է հետևյալ նորմատիվներն ըստ տարիքային խմբերի և սեռի՝

 

Հ/Հ

Վարժաձևը

18-24
տարեկան

25-29
տարեկան

30-34
տարեկան

35-39
տարեկան

40-60
տարե-կան

40-55
տարե-կան

տղա-մարդ

կին

տղա-մարդ

կին

տղա-մարդ

կին

տղա-մարդ

կին

տղա-մարդ

կին

 1.

Վազք 100 մ/վրկ

14.3

17.0

14.9

17.5

15.5

18.5

17.8

20.0

20.1

23.5

 2.

Ձգում պտտաձողի վրա (անգամ)

9

---

7

---

7

---

5

---

2

---

 3.

Մեջքին պառկած հենադրությունից իրանի բարձրացում
(անգամ)

---

40

---

40

---

30

---

20

---

8

 4.

Հեռացատկ թափա-վազքից (մետր)

4.20

3.40

4.10

3.20

4.00

3.00

3.80

2.80

3.30

2.40

 5.

Հեռացատկ տեղից (մետր)

2.10

1.70

2.00

1.60

1.90

1.50

1.70

1.40

1.50

1.20

 

10. Հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացությունների ստուգումը ներառում է ՀՀ քրեական դատավարության օրենսդրությամբ և ՀՀ մաքսային օրենսդրությամբ հատուկ միջոցների ու զենքի օգտագործման և կիրառման իրավական հիմքերի իմացության ստուգումը:

11. Մաքսային ծառայողը պարտավոր է իմանալ իրեն հատկացված հատուկ միջոցների և զենքի տեխնիկական բնութագրերը:

12. Հատուկ միջոցների հետ վարվելու և զենք օգտագործելու դեպքերի մասին տեսական իմացությունների ստուգումը մաքսային ծառայողի կողմից համարվում է դրական հանձնված, եթե մաքսային ծառայողը պատասխանում է ստուգումն իրականացնող հանձնաժողովի բոլոր հարցերին:

13. Հատուկ միջոցների հետ վարվելու ունակության և զենքի կիրառման հմտության ստուգումը ներառում է հատուկ միջոցների և զենքի տեսակների օգտագործման իմացության ստուգումը, դրանք ըստ առանձին մասերի մասնատումը և հավաքումը:

14. Մաքսային ծառայողը մաքսային ծառայության տրամադրության տակ եղած զենքի տեսակների առանձին մասերի քանդումը և հավաքումը կատարում է դրա իրականացման ստորև նշված նորմատիվների ստուգմամբ.

 

Հ/Հ

Նորմատիվի անվանումը

Զենքի տեսակը և կատարման պայմանը

Կատարման ժամանակը

 1.

Փամփշտակալի լիցքավորում

«Մակարով» ատրճանակ
փամփշտակալը ձեռքում, 8 փամփուշտ խառը թափված սեղանին

23

 2.

Ատրճանակի ոչ լրիվ քանդելը

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ատրճանակը սեղանին միացված փամփշտակալով  

9

 3.

Ոչ լրիվ քանդած վիճակից ատրճանակի հավաքում

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ձեռքերը իջեցրած, ատրճանակի մասերը դասավորված են սեղանին

11

 4.

Փամփշտակալի լիցքավորում

Ավտոմատ «Կալաշնիկով»
փամփշտակալը ձեռքում, 30 փամփուշտ խառը թափված սեղանին

50

 5.

Ավտոմատի ոչ լրիվ քանդելը

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ձեռքերը իջեցրած, ավտոմատը սեղանին միացված փամփշտակալով

26

 6.

Ոչ լրիվ քանդած վիճակից ավտոմատի հավաքում

կատարողը կանգնած է սեղանի դիմաց, ավտոմատի մասերը և դետալները դասավորված են սեղանին

40

 

15. Զենքի կիրառման հմտության ստուգումն իրականացվում է հրաձգության միջոցով՝ ստորև նշված նորմատիվներով.

«Մակարով» ատրճանակից տեղից անշարժ թիրախի վրա սահմանափակ ժամանակում կրակելու վարժության կատարման պայմանը՝

Նշանակետ-կրծքային մարմին շրջագծերով (թիրախ N 4) 0,75x 0,75 չափի, անշարժ, տեղադրված կրակողի աչքի բարձրության հարթության վրա

Հեռավորությունը մինչ նշանակետ - 25 մետր

Փամփուշտների քանակը - 3 հատ

Կատարման ժամանակը - անսահմանափակ

Կրակելու դիրքը - կանգնած, ձեռքից

Գնահատականը - «ստուգված» 18 միավոր

Ավտոմատ զենքից վարժության կատարման պայմանները՝

Նշանակետ - կրծքային մարմին շրջագծերով (թիրախ N 4) 0,75x 0,75 չափի, անշարժ, տեղադրված կրակողի աչքի բարձրության հարթության վրա

Հեռավորությունը մինչ նշանակետ - 50 մետր

Փամփուշտի քանակը - 3 հատ

Կատարման ժամանակը - անսահմանափակ

Կրակելու դիրքը - պառկած, հենակից

Կրակելու տեսակը - մեկական (հատ-հատ)

Գնահատականը - «ստուգված» - 15 միավոր