Գլխավոր տեղեկություն
Համար
N 01/57
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.12.1998-11.12.2004)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.12.21/15(21)
Ընդունող մարմին
ՀՀ հարկային տեսչություն
Ընդունման ամսաթիվ
27.11.1998
Ստորագրող մարմին
ՀՀ հարկային տեսչության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.12.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.12.2004

310.0001.27.11.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

27 նոյեմբերի 1998 թ.

N 01/57

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում ձեռնարկությունների կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգը (կցվում է):


Հարկային տեսչության պետ


Ս. Այվազյան


ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ հարկային տեսչության պետի
1998 թ. նոյեմբերի 27-ի
N 01/57 հրամանով

ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ Է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարության հետ

 

Կ Ա Ր Գ

 

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգը մշակվել է ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «բ» ենթակետի պահանջի համաձայն և կանոնակարգում է ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) ֆիզիկական և իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտ) կողմից օգտագործվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) գրանցման կարգը:

2. ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՀԴՄ-ի պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտները իրենց հաշվառման վայրի հարկային մարմիններին ներկայացնում են իրենց կողմից օգտագործման համար նախատեսվող ՀԴՄ-ի (այդ թվում` վարձակալած և (կամ) ժամանակավորապես օգտագործվող) գրանցման դիմում (հավելված N 1):

Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի (ՀԴՄ-ների) անձնագիրը, ՀԴՄ-ի տեխնիկական սպասարկման և նորոգման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում և լիցենզիա ստացած տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կենտրոնի (այսուհետ` կենտրոն) հետ կնքված պայմանագրի (պայմանագրերի) պատճենները, մինչև ՀԴՄ-ի գրանցումը այդպիսի պայմանագիր կնքված լինելու դեպքում: ՀԴՄ-ի գրանցումից հետո Կենտրոնների հետ կնքված պայմանագրերը ևս ենթակա են ներկայացման հարկային մարմնին:

3. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալուց հետո, դիմումը ներկայացնելու օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում կատարում է ՀԴՄ-ի գրանցում:

4. Հարկային մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերը ստանալու և 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀԴՄ-ն չգրանցելու դեպքում 1 օրյա ժամկետում բոլոր փաստաթղթերը հետ է վերադարձնում օգտագործողին` ՀԴՄ-ն չգրանցելու պատճառների գրավոր հիմնավորմամբ:

5. Հարկային մարմինը ՀԴՄ-ն գրանցելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին տալիս է հարկային մարմնում ՀԴՄ-ի գրանցման քարտ (այսուհետև` քարտ` հավելված N 2) և գրանցման քարտի հետ տնտեսավարող սուբյեկտին վերադարձնում է սույն կարգի 3-րդ կետի համաձայն ներկայացված ՀԴՄ-ի անձնագիրը և մյուս փաստաթղթերը:

6. Օգտագործվող ՀԴՄ-ն նորով փոխարինելու և (կամ) լրացուցիչ ՀԴՄ տեղակայելու անհրաժեշտության դեպքում տնտեսավարող սուբյեկտը պարտավոր է նախքան նոր ՀԴՄ-ի օգտագործումը հարկային մարմնին ներկայացնել դիմում, նոր ՀԴՄ-ի գրանցման և նախկինում գրանցված, փոխարինման ենթակա ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Դիմումին կից ներկայացնում է նաև սույն կարգի 2-րդ կետով պահանջվող փաստաթղթերը:

7. Հարկային մարմինը ՀԴՄ-ի փոխարինման և (կամ) լրացուցիչ ՀԴՄ-ի տեղակայման մասին դիմումը ստանալուց հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում գրանցում է նոր ՀԴՄ-ն և գրանցումից հանում նախկինում գրանցված ՀԴՄ-ն` տնտեսավարող սուբյեկտին տալով նոր քարտ:

8. Տնտեսավարող սուբյեկտների լուծարման, վերակազմավորման կամ բոլոր այն դեպքերում, երբ տվյալ տնտեսավարող սուբյեկտի մոտ ՀԴՄ-ն հանվում է օգտագործումից վերջինս դիմում է ներկայացնում հարկային մարմին ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին: Հարկային մարմինը, սահմանված կարգով, ՀԴՄ-ն հանում է գրանցումից և այդ մասին քարտում կատարվում է համապատասխան գրառում, որը հաստատվում է հարկային մարմնի ղեկավարի ստորագրությամբ և կնիքով:

9. Հայաստանի Հանրապետության տարածքում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ի ցանկից առանձին մոդելների ՀԴՄ հանվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտները` հարկային մարմինների պահանջով, օգտագործումից հանում են այդ մոդելի ՀԴՄ-ն: Ընդ որում, տնտեսավարող սուբյեկտները, ՀԴՄ օգտագործումից պարտադիր հանելու մասին հարկային մարմինների կողմից տեղեկացվում են այդ մոդելի ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից 30 օր առաջ:

10. Քարտերը տնտեսավարող սուբյեկտները պահպանում են ՀԴՄ-ի օգտագործման վայրում` օգտագործման ամբողջ ժամանակահատվածում, և ներկայացնում են հարկային մարմինների պահանջով: ՀԴՄ-ն օգտագործումից հանելու ժամանակ քարտերը վերադարձվում են հարկային մարմնին: Հարկային մարմիններում վերադարձված գրանցման քարտերը պահվում են տվյալ ՀԴՄ-ի օգտագործումից հանելու օրվանից սկսած` 3 տարվա ընթացքում: Շահագործողի պահանջով հարկային մարմնի կողմից նրան տրվում է տեղեկանք տվյալ ՀԴՄ-ն գրանցումից հանելու մասին:

 


ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ
ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ՀՀ հարկային տեսչության տարածքային մարմիններում տնտեսավարող

սուբյեկտների կողմից օգտագործվող Հսկիչ-դրամարկղային մեքենաների

գրանցման կարգին համապատասխան _________________________

(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը)

 

_________________________________________________

 

Խնդրում է գրանցել հսկիչ-դրամարկղային մեքենաներ թվով ________ հատ.

Նշված հսկիչ-դրամարկղային մեքենաները հաշվառման վերցնելու համար

ներկայացնում ենք հետևյալ տվյալները`

1. ________________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը,

_________________________________________________

հասցեն, հեռախոսը, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը և ՀՎՀՀ)

_________________________________________________

_________________________________________________

___________________________________

2. ________________________________________________

(ղեկավարի անունը, ազգանունը, ծառ. հեռախոսը)

_________________________________________________

_________________________________________________

_________________________________________________

3. ________________________________________________

(հաշվապահի անունը, ազգանունը, ծառ. հեռախոսը)

________________________________________________

4. _______________________________________________

(ՀԴՄ-ների մոդելները, արտադրության տարեթիվը, հաշվիչների ցուցումները,

________________________________________________

ՀԴՄ-ների շահագործման վայրերը` նշելով դրանց կոնկրետ գտնվելու տեղը, ՀԴՄ-ների

________________________________________________

տեխնիկական անձնագրերի համարները)

________________________________________________

________________________________________________

5. _______________________________________________

(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնների անվանումը, հասցեն, հեռախոսը)

________________________________________________

________________________________________________

________________________________________________

 

Դիմումին կից ներկայացվում է ՀԴՄ-ի տեխնիկական անձնագրեր ________

____________ հատ, տեխնիկական սպասարկում և վերանորոգում կատարող

կենտրոնների հետ կնքված պայմանագրեր___________ թերթ:

 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար _________________________

(Ա.Ա.Հ. ստորագրություն)

Գլխավոր հաշվապահ* __________________________________

(Ա.Ա.Հ. ստորագրություն)

Դիմումի ստացման ամսաթիվը _____ __________________ 199 թ.

 

Տարածքային հարկային տեսչության պետ ________________________

(Ա.Ա.Հ. ստորագրություն)

_________________

* Անհատ ձեռներեցների դեպքում գլխավոր հաշվապահին վերաբերվող տողերը չեն լրացվում:

 


ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ
ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ
ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ

 

Ք Ա Ր Տ  N ___________

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՅԻ ԳՐԱՆՑՄԱՆ

 

Հսկիչ դրամարկղային մեքենա __________________________________
_____________________________________________________
(մոդելը)
գործարանային համարը ______________________________________
պատկանող ______________________________________________
(տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հեռախոսը)
գրանցված է _______________________________ տարածքային հարկային
տեսչությունում ՀԴՄ-ի գրանցման N __________
Տեղակայված է _____________________________________________
_______________________________________________________
(գործունեության իրականացման հասցեն)
Հաշվիչների ցուցմունքը ________________________________________
_______________________________________________________
Տեխնիկական սպասարկումը և նորոգումը կատարում է _____________________
_______________________________________________________
(տեխնիկական սպասարկման և նորոգման կենտրոնի անվանումը, հասցեն, հեռ., համարը,
_______________________________________________________ 
պայմանագրի համարը)
Տարածքային հարկային տեսչության պետ ______________________________ 	Կ. Տ.
(ստորագրություն, ամսաթիվ)


Գրանցումից հանելու մասին գրառում

Գրանցումից հանելու մասին գրառում
Հսկիչ-դրամարկղային մեքենան հանված է գրանցումից
Տարածքային հարկային տեսչության պետ ____________________________ 	Կ. Տ.
(ամսաթիվ, ստորագրություն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.11.2004, N 1-05/17-Ն 11.12.2004, N 01/57
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան